Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բռուկլինյան երիցուկներ

00:18, հինգշաբթի, 24 մարտի, 2016 թ.
Բռուկլինյան երիցուկներ

Ես բաց կապույտ սփռոցա ամեն հյուրի համար չեմ փռում…իմ ուրի՜շ հյուր…Իմ սեղանին այսօր լազուր սփռոցս է, մի փունջ երիցուկ ու թեյի թափանցիկ երկու բաժակ…կգաս՝ նոր կլցնեմ թեյը…որ չսառչի…Հայելու առաջ խունջիկ-մունջիկ եմ լինում, ո՜նց էլ սազում է ինձ այս ժանյակազարդ վերնաշապիկը: Ը՜մ սիրունացել եմ, պատկերացնում ես ջինսե տաբատով չեմ, շրջազգեստ եմ հագել, գիտեմ չես հավատա…այսպես սիրունանում են մի ուրի՜շ հյուրի համար…Հենց ներս մտնես՝կգրկեմ քեզ…լու՜ռ…մեր բացթողումները լցնելու մեծ հույսով…այսպես սպասում են մի ուրի՜շ հյուրի…Կգաս, թեյ կխմենք: Կհարցնես՝ի՞նչ թեյ է..մի ուրիշ համ ունի… Ես կասեմ, որ թեյ է վերադարձի համով, վերադարձի նու՜րբ բույրով…այդպիսի թեյ հյուրասիրում են ուրի՜շ հյուրերի…Հետո քեզ համար Լուսնի սոնատը կնվագեմ ու դաշնամուրիս ստեղները կխայտան…կհրճվեն... ու ես կնվագեմ աչքերս փա՜կ…այդպես նվագում են միայն ուրի՜շ հյուրի համար…Կպարենք…անշշուկ…ու ես կհասկանամ, որ, եթե պիտի մեկին կարոտեն, նա պիտի լինի քեզ նման. եթե մեկին, պիտի սիրեն՝պիտի սիրեն քեզպեսին ու ի՛մ ձևով…Ու հիմա, եթե գոռամ՝գնա՛՜, խփեմ ինձ պատեպատ, կոտրեմ բաժակներն ու ծաղկամանը, գիտեմ, ես գիտեմ, սե՛ր իմ, որ դու նա ես, ով ինձ միշտ է հավատում, բացի այդ պահերին…ու դու չես գնա…Կգոռամ՝գնա՛…իսկ դու կմնաս, որովհետև գիտես, որ իմ կապույտ սփռոցը միայն քո առաջ եմ բացում, վերադարձի համով թեյ քեզ հետ եմ խմում, սիրունանում ու Լուսնի սոնատը փակ աչքերով նվագում եմ մենակ քեզ համար…իմ ուրի՜շ հյուր…

Նազիկ Գասպարեան


    
    
    
    
    
    
    
    

Մաս առաջին


    

Սովորական, հոգնած ու ձանձրալի օր դժոխքում՝ դպրոցում։ Ես Մերին եմ, սովորում եմ ավագ դպրոցի 11-երորդ դասարանում։ Ինչպես սովորական աշակերտուհի, ես նույնպես ատում եմ դպրոցական օրերն ու ժամերը։ Ատում եմ, բայց մեկ է սովորում եմ, երբեմն հաճույք եմ ստանում, երբեմն ստիպված, բայց ինչևէ հասցնում եմ անել բոլոր դասերս պատշաճ կերպով։

Ուսուցչուհին՝ Ընկեր Երկանյանը, պատմում է Տիգրան Մեծի մասին, բաժանում է խոսքերը, որպեսզի մենք սովորենք, քանի որ պատրաստվում ենք բաց դասի, ինձ է բաժին ընկնում Հայ-պոնտական պայմանագրի կետերը և Տիգրանակերտ քաղաքի կառուցումը։ Ուսուցչուհու խոսքը ընդհատում են դռան թակոցները։

- Մտեք։

Ներս են մտնում երկու մարդ։ Տղամարդը արագ-արագ քայլերով ներս է մտնում, իսկ իր ետևից մտնում է մի աղջիկ։ Մենք ոտքի ենք կանգնում։

- Բարև ձեզ երեխաներ, կարող եք նստել, ինձ դիմեք Ընկեր Արսենյան կամ ուղղակի Ռուբեն, ես ձեր նոր ուսուցիչը չեմ, այդպիսի վախեցած աչուկներով ինձ մի նայեք։ Մենք համագործակցում ենք մի ամերիկյան կազմակերպության հետ, որը Երևանի բոլոր ավագ դպրոցներից ընտրում է չորս աշակերտների և հնարավորություն ընձեռնում ավարտել այնտեղի դպրոցներից մեկը։ Ձեզ հիմա կբաժանվեն թեստեր, բոլորիդ հաջողություն եմ մաղթում։

Անկեղծ ասած այս խոսքերը ինձ շատ երազանքային թվացին, ես միշտ բողոքել եմ իմ միապաղաղ կյանքից և սա շատ լավ հնարավորություն է այն հետաքրքիր և գույներով լի դարձնելու համար։ Մնում է հավաքվել, կենտրոնանալ և գրել այդ թեստը։


    

* * *

Մեկ շաբաթ հետո բոլորս անհամբերությամբ սպասում ենք Ընկեր Արսենյանին, որպեսզի ասի արդյունքները։ Նա ներս է մտնում և ասում, որ չկանգնենք։

- Ընդհանուր առմամբ երեխաներ, թեստի արդյունքները շատ լավն են, բայց քանի որ մենք հնարավորություն ունենք ընտրելու ընդամենը մեկ աշակերտի, Ամերիկա կուղևորվի Մերի Հակոբյանը: Խնդրում եմ կանգնիր Մերի ջան: Մենք կխնդրենք քո դասղեկին, որպեսզի այստեղ հրավիրի ծնողներիդ, որ քննարկենք ապագայում սպասվող ամեն ինչ, - ասում է ընկեր Արսենյանը, ներողություն խնդրում խանգարելու համար և դուրս գալիս։ Ես ուղղակի չեմ հավատում ։ Միայն թե ծնողներս համաձայնվեն, միայն թե։


    
    

* * *

Ամեն ինչ շատ հարթ անցավ, ի զարմանս ինձ ծնողներս լավ արձագանքեցին, և եկավ այն օրը, երբ մենք նստեինք ավտոմեքենան և գնացինք օդանավակայան։ Օդանավակայանում հանդիպեցինք Ընկեր Արսենյանին, այնտեղ կային ևս երեք երեխա՝ երկու աղջիկ և մի տղա, ասեմ, որ նրանք ինձ հենց առաջին հայացքից ընդհանրապես դուր չեկան: Ես սկսեցի ինձ հանգստացնել, մտածելով, որ ես այդ մարդկանց այլևս չեմ հանդիպի, հնարավոր է, որ նույնիսկ նույն դպրոցում էլ չսովորենք։ Նստեցինք ինքաթիռ: Իմ կողքին նստեց աղջիկներից մեկը, ում անունը Սոնա է: Սոնան անընդհատ ուտում է, մենք չենք կարողանում ոչ մի բառ փոխանակել, իսկ մեզնից մի քիչ հեռու նստած են Քրիստինեն և Գևորգը: Նրանք այնպես են խոսում, ուրախանում, որ ես նրանց սկսեցի նախանձել։ Որոշում եմ գոնե ինչ-որ ֆիլմ նայել, դնում եմ ականջակալներս, միացնում այստեղի ֆիլմացանկից մի անհասկանալի վերնագրով ֆիլմ: Պարզվում է, որ այն գերմաներեն է, ես միացնում եմ մնացած ֆիլմերը և նրանք նույնպես գերմաներեն են: Իհարկե կա ձև լեզուն փոխելու, բայց ես չգիտեմ, թե դա ինչպես է արվում, դրա համար ձևացնում եմ, թե ֆիլմը անգլերեն է և շարունակում դիտել։ Մեզ է մոտենում ուղեկցորդուհին և հարցնում, թե ինչ ենք ցանկանում: Ես մտածում եմ, թե ինչ եմ ցանկանում, Սոնան առաջ է ընկնում, սկսում պատվերներ կատարել։ Հանկարծակի լսում եմ Սոնայի ձայնը.

- Մերի ջան կներես հա, գիտեմ, որ կողքից տգեղա երևում, բայց ես վախենում եմ ինքնաթիռից, հուզվում եմ, դրա համար էլ շատ եմ ուտում, ես որոշել եմ նիհարել, շատ չէ, երեք կիլո նիհարեմ հերիքա։

Ուրախանում եմ, մտածում, որ վերջապես մեր մոտ դիալոգ կառաջանա: Հանում եմ ականջակալներս, որպեսզի սկսեմ խոսել, որ ժամանակը արագ ընթանա, որ մեկ րոպեն երկու ժամ չտևի: Նկատում եմ, որ Սոնան դրել է իր ականջակալները, հեշտությամբ փոխել ֆիլմի լեզուն և վայելում է այն ։ Ես ամաչում եմ նրան հարցնել, թե ինչպես փոխեց, որովհետև կհասկանա, որ մինչև այդ գերմաներեն էի նայում։

Վերջապես ինքնաթիռը վայրէջք է կատարում, հուսամ մի քանի րոպեից կվերջանա այս մղձավանջը։


    
    

* * *

Գևորգը օգնում է Քրիստինեին, իսկ ես մի կերպ քաշեմ տալիս այդ ծանր ուղեբեռը, թե ինչի եմ այսքան բան բերել ինձ հետ չգիտեմ։Մենք աչքերով փնտրում ենք այն մարդուն, ով պիտի մեզ դիմավորի ։ Այդ մարդը պաստառի վրա գրել է մեր անունները և մեզ է սպասում։ Քրիստինեն առաջ ընկած գնում է նրա մոտ և սկսում խոսել։ Սոնան այնպես է կանգնել կարծես նրան չի հետաքրքրում այն ամենը ինչ հիմա կատարվում է ։ Մենք նստում ենք մեզ սպասող մարդու ավտոմեքենան ևշարժվում։ Անհամբերությամբ սպասում եմ և հաշվում րոպեները մինչ մեքենան կկանգնի և ես կհեռանամ ինչքան հնարավոր է հեռու։ Մեքենան վերջապես կանգ է առնում։ Բոլորս իջնում ենք, չեմ հասկանում ինչ է կատարվում սպասում եմ, որ ինչ-որ մեկը բացատրի, թե ինչու ենք հիմա կանգ առել և դուրս եկել մեքենայից բոլորով։ Վերջապես սկսում է խոսել մեր «տեղեկատուն» , ցույց տալ այն տեղը որտեղ պիտի ապրենք բոլորս։ «Բոլորս՞» մտածում եմ, չեմ դիմանում և բարձրաձայն արտահայտում եմ զգացմունքներս․

- What?. Are you kidding me?

Շրջվում եմ դեպի երեխաները և ասում։

- Մենք միասին ենք ապրելու՞։

- Այո ինչու չգիտեիր՞,

- Իմ համար մեկ է, - ասում է Սոնան և Քրիստինեի հետ մտնում ներս, Գևորգը լուռ հետևում է իրադարձություններին, իսկ հետո մոտենում ինձ և ասում․

- Մի նեղվիր, մենք քեզ չենք կծի․․․․․․ may be, - աչքով է տալիս և հետևում աղջիկներին։


    

Մտնում եմ ներս, քանի որ ուրիշ ելք չունեմ, պիտի դիմանամ։ Ներսում ամենինչ շատ գեղեցիկ է, հարմարավետ ու կոկիկ։ Տանը կա երկու ննջասենյակ` այսինքն նախատեսված է, որ ամեն սենյակում պիտի քնենք երկու հոգով, բայց այդպես ստացվում է, որ մեզնից մեկը պիտի քնի Գևորգի հետ, և Գևորգը առաջարկում է քնել հյուրասենյակի բազմոցին։ Հիմա մնում է որոշել, թե ով ում հետ է քնելու և ով է միայնակ քնելու։ Քանի որ Քրիստինեն շատ ճարպիկ է նա միանգամից որոշում է, որ ձախ կողմի սենյակում ինքն է քնելու և միայնակ, մնում ենք ես ու Սոնան։ Ես առանձնապես դեմ չեմ Սոնայի հետ մի սենյակում լինել, ինչպես երևում է նա նույնպես։ Սենյակը ինձ շատ դուր է գալիս, հենց մտնում եմ ներս քունս սկսում է տանել: Այդպիսի տրամադրություն կա այս սենյակում, չգիտեմ ինչից է, երևի նրանից, որ սենյակի պատերը բաց երկնագույն են, մահճակալների ծածկոցները նույնպես կապույտ են։ Ես ու Սոնան բաժանում ենք մեր դարակները և սկսում տեղավորել իրերը ։ Արդեն համարյա վերջացնում ենք: Լսվում է Գևորգի դժգոհ փնթփնթոցը։

- Երեխեք կարողա գնանք խանութ մի բան առնենք։

- Ես հաստատ չեմ գա Գև, մինչև վերջացնեմ շորիկներս դասավորել դուրսը կմթնի։

- Լավ, լավ ես կգամ քեզ հետ, - ասում եմ ես հասկանալով, որ Սոնան նույնպես չի պատրաստվում գնալ խանութ։


    

Ես մոռացա ձեզ պատմել, մենք տեղավորվել ենք Բռուկլին քաղաքում: Ես իհարկե գիտեի, որտեղ եմ գալիս և սկսել էի տեղեկություններ հավաքել Բռուկլին քաղաքի մասին։ Ամենասկզբից Բռուկլինը եղել է հոլանդական գյուղ Բրյոկելեն անվամբ և գտնվել է Լոնգ- Այլենդ կղզու վրա ։ Չնայած նրան, որ հիմա Բռուկլինը համարվում է Նյու-Յորքի մի մասնիկը, Բռուկլինը ինքնուրույն քաղաք է իր ամենինչով։Հիմա մի փոքր խոսեմ իմ հետ ապրող մարդկանց մասին։ Սկսենք Սոնայից ՝ Սոնան սպիտակ մաշկով, կապույտ աչքերով, շագանակագույն վարսերով, ոչ այնքան բարձրահասակ, բայց ոչ էլ շատ կոլոտ աղջիկ է։ Հերթը Քրիստինեինն է՝ նա կարելի է ասել, որ Սոնայի հակապատկերն է, բայց դա չի նշանակում, որ Քրիստինեն գեղեցիկ չէ՝ մուգ մաշկ, մուգ գույնի աչքեր, մուգ գույնի վարսեր, միայն նրանց հասակներն են համընկնում։ Գևորգը՝ բարձրահասակ, թիկնեղ, սպորտային կազմվածքով, սպիտակամաշկ, կապուտաչյա, սանրվածքը տարբերվում է մեր հայ տղաների սովորական, ստանդարտ սանրվածքից, մի քիչ երկար են, թեքվում են դեպի աջ, բայց ճակատին չեն իջնում, ունի հազիվ երևացող թրաշ։ Հիմա ձեր դատին եմ ուզում ներկայացնել իմ արտաքինը, որպեսզի ամբողջովին պատկերացնեք մեզ։ Ես բարձրահասակ եմ, ունեմ թուխ մաշկ, սևահեր եմ, շագանակագույն աչքերով, նիհարիկ եմ։


    

* * *

Ամբողջ ճանապարհին մենք նայում ենք այսկողմ- այնկողմ և հիանում Բռուկլինի փողոցներով։ Վերջապես հասանք այն խանութը, որի մասին մեզ նախօրոք ասել էին, որպեսզի այդտեղից օգտվենք, որոշեցինք գնել այնպիսի բաներ, որ պատրաստել պետք չգա։ Գնում ենք բուտեր բրոտներ, կարկադակներ, հյութեր և նմանատիպ արագ ուտեստներ։ Դուրս գալուն պես արագ- արագ սկսում ենք քայլել, մի պահ կանգ ենք առնում մի սրճարանի դիմաց, Գևորգը ուշադիր նայում է աղջկան, ով մենակ նստել է սրճարանում և իր անձնական համակարգչով ինչ-որ գործեր է անում, կամ ուղղակի ինչ-որ բան է գրում։

- Հավանեցիր՞, - ժպտալով ասում եմ ես, Գևորգը փոքր ինչ շփոթված ասում է․

- Չէ ում՞։

- Լավ, լավ անցանք, - աչքով եմ տալիս և գնում առաջ ։


    

Չնայած նրան, որ Բռուկլինում ամառը անցնում է բավականին շոգ, ցերեկները մինչև 28 + աստիճան, իսկ գիշերները 26 +, այսօր բավականին մռայլ եղանակ է, ցուրտ չէ, երևի 22 աստիճան կլինի, բայց անձրևում է և այդ եղանակը այնքան է ինձ դուր գալիս, որ ես շատ դանդաղ եմ քայլում, Գևորգը նույնպես չի բողոքում մռայլ եղանակից ։ Մեզ պատել է լռությունը, բայց դա այն լռություններից չէ, երբ լռողներից մեկը ցանկանում է լրացնել այն և ինչ-որ թեմաներ է փնտրում խոսելու համար, սա այն լռությունն է, երբ լռողներից ոչ մեկը չի ցանկանում լռությունը փչացնել, ոչ մեկը անհարմար չի զգում այդ լռության մեջ։ Լռության մասին մտածելով ու խորանալով, կարծես մի պահ կտրվեցի աշխարհից ու մոռացա, որ փողոցով մենակ չեմ քայլում։

- Ես չհավանեցի այդ աղջկան, այնպես չէ, որ տգեղ էր, ուղղակի ես նրա արտաքինին չէի նայում, ես հիանում էի, թե ինչպես է նա իր մտքերը փոխանցում համակարգչին, դու դա չնկատեցիր, իսկ ես ուղղակի չէի կարող չնկատել, - լրիվ ուրիշ կողմ նայելով ասում է Գևորգը։

- Սիրում ես գրել՞։

- Այո, բայց ոչ մի անգամ մինչև վերջ չեմ կարողացել հասցնել պատմություններս, կամ ինձ թվացել է, թե լավը չեն կամ ուղղակի չի ստացվել, դրա համար, որպեսզի պարապ չմնամ սկսել եմ գրի առնել համակարգչումս այն ամենը ինչ զգում եմ ինչ կատարվում է ինձ հետ։

- Հետաքրքիր է, հավատա եթե հետագայում մեծ գրող դառնաս դա էլ հենց կարող ես ամբողջական գիրք սարքել, օրինակ ես մեծ հաճույքով կընթերցեմ։

Գևորգը ժպտում է և մեր դիալոգը հասնում է իր տրամաբանական ավարտին, ինչպես նաև մեր զբոսանքն է հասնում իր ավարտին։ Մտնում ենք խոհանոց։

- Մենք եկա՜նք, - ուրախ բացականչեցի ես։

- Վերջապես եկաք, համով բաներ բերել եք՞, - ասում է Սոնան, գիրքը դնում մի կողմ ու գալիս խոհանոց։

Քրիստինեն նույնպես միանում է մեզ, մենք սկսում ենք իրար հրմշտելով բացել տոպրակները։ Ուտելու ընթացքում Սոնան առաջարկում է դիտել Տրոյա ֆիմլը, մենք բոլորս համաձայնվում ենք, բայց ամենաշատը Սոնայի առաջարկից ուրախանում է Գևորգը, նա միանգամից վեր է կենում ու միացնում ֆիմը։ Սոնան այնքան է դիտել այս ֆիլմը, որ ֆիլմի ընթացքում ասում է հերոսների խոսքերը։ Ֆիլմը ռեժիսյորական վերսիան է և բավականին երկար մոտ 3 ժամ, , , , արդեն գիշերը 4 –ն է դառնում, աչքերս փակվում են։ Ես բոլորին բարի գիշեր եմ մաղթում և գնում սենյակս։ Երբ գլուխս դնում եմ բարձին, քնելու ցանկությունը ոչնչանում է և ինձ է մնում միայն մտածել։ Երկար մտածելուց հետո գալիս եմ մի եզրակացության, որ առաջին հայացքը միշտ խաբուսիկ է, հիշում եմ այն զգացմունքները այն կարծիքը, որ ունեի օդանավակայանում և հիմա լրիվ տարբեր բաներ ։


    
    

Մաս երկրորդ


    

- Մե՜ր, , , Մերի։

Լսում եմ Սոնայի ձայնը, ով շշուկով փորձում է արթնացնել ինձ, երկար ժամանակ չեմ կարողանում բացել աչքերս և կտրվել երազիցս, բայց ստիպված մի կերպ բացում եմ ու հարցական հայացքով նայում Սոնային։

- Վերջապե՜ս, թող մնար վաղը կարթնանայիր։ Վեր կաց, վեր կաց ուշացանք։

- Որտեղից, - քնաթաթախ հարցնում եմ, իսկ հետո հիշում ու վեր թռչում նայում ժամին հասկանում, որ պատրաստվելու համար ունեմ ընդամենը մեկ ժամ, , ինչպես կարող էի քնած մնալ և մոռանալ։ Զարմանալի է ախր ես շատ շուտվանից եմ սպասել այս օրվան ։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, նոր սեպտեմբերի մեկ, նոր դպրոց, նոր կյանք։ Երկու շաբաթ առաջ արդեն ամեն ինչ պլանավորել եմ, որոշել եմ, թե ժամը քանիսին պետք է արթնանամ, ինչ պետք է հագնեմ։ Մտքերիցս ինձ դուրս է քաշում Սոնայի ձայնը։

- Էյ Մերի, ինչի ես շշմել, արթնացի դե, գնացի լողանալու։

Սոնան դուրս է գալիս և դուռը բացում, ինչպես հասկացա Գևորգը նույնպես դեռ պառկած է, նրանք բարևում են միմյանց, ես էլ այստեղից եմ գոռում ու բարևում։ Գևորգը ինչ – որ բան է ասում Սոնային։Ես ամբողջովին ականջ եմ դառնում։

- Սոն, ես քեզ կսպասեմ միասին կգնանք դասի։

- Գև եկեք առաջին օրը բոլորով միասին գնանք էլի, - մեջ եմ ընկնում ես։

- Լավ Մեր ջան։

Մի քանի րոպե անց, ես վեր եմ կենում, որոշում եմ դուրս գալ ննջարանից և մի բան ուտել, դուրս եմ գալիս և տեսնում Քրիստինեին, նա համարյա թե պատրաստ է, երբ նայում եմ Քրիստինեին, կազմածս պլանի երկրորդ կետնել է ոչնչանում։ Քրիստինեն այնքան գեղեցիկ է հագնված, որ անկախ ինձանից սկսում եմ ժպտալ, իսկական թիթիզիկ է։ Բարձրակրունգ կոշիկներ, գեղեցիկ կարմիր գույնի շորիկ, որը շատ համահունչ է իր պայուսակի հետ։ Քանի որ նա թխամաշկ է կարմիր գույնը նրան շատ է սազում, և ընգծում է և բացում նրա մաշկի գույնը։Ասելուց հետո նրան, որ շատ գեղեցիկ է մտնում եմ սենյակս, փորձում եմ այն ամենը ինչ պլանավորել էի հագնել։ Ամենինչ շատ հասարակ է։ Իմ պլանների մեջ է մտնում՝ ջինսե վերնաշապիկը, ջինսե տաբատը և իմ սիրելի կեդերը։ Նայում եմ ինձ հայելու մեջ, կարծես թե գեղեցիկ է, բայց հիշում եմ Քրիստինեի սքանչելի տեսքը և հիասթափվում հագածիցս։ Այդ պահին ներս է մտնում Սոնան և ժպտալով ասում։

- Ինչ սիրուն ես։

- Լուրջ՞

- Հա շատ, ես էլ համարյա քեզ պես եմ որոշել հագնվել։

Ի պատասխան նրա գեղեցիկ ժպիտին, ես նույնպես ժպտում եմ ։ Բոլոր կասկածները նրա խոսքերից հետո վերանում են։ Դուրս եմ գալիս գնում դեպի խոհանոց այնտեղ են Գևորգը և Քրիստինեն։ ։ Մեզ է միանում նաև Սոնան։

- Ինչ սիրուն ես Սոն ․․․․․․․․․․․․․․․․․, ինչ սիրուն եք աղջիկներ, - փոխում է խոսքը Գևորգը, մենք բոլորս շնորհակալություն ենք հայտնում նրան։

Սոնան հագել է մուգ կանաչ գույնի թափվող վերնաշապիկ, քիփ ջինսե տաբատ և վերնաշապիկի գույնը ունեցող կեդեր։ Կանաչ գույնը շատ է սազում Սոնային, ընդհանրապես նրան բոլոր գույներն են սազում ։ Ինչպես արդեն պայմանավորվել էինք դպրոց ենք գնում բոլորս միասին։ Ես շատ եմ հուզվում, շատ- շատ, բայց փորձում եմ թաքցնել հուզմունքս։ Աղջիկներից թաքցնել ինձ մոտ ստացվում է, իսկ Գևորգից՝ իհարկե ոչ։ Այս մեկ ամսվա ընթացքում մենք հասցրել ենք մտերմանալ և նա լավ կարողանում է հասկանալ, երբ եմ ես տխուր, երբ ուրախ և երբ շփոթված։

- Ամենինչ լավ կանցնի այ կտեսնես, - կամաց ասում է նա, ես ժպտում եմ ի պատասխան և շարունակում ճանապարհը։


    
    
    

* * *

Դպրոցից տուն գալու ճանապարհը ավելի դանդաղ անցավ քան գնալունը, չնայած նրան, որ նույն ճանապարհներն էին։ Տուն գալիս ես մտածում էի դպրոցում անցկացրած յուրաքանչյուր վայրկյանների, րոպեների, ժամերի մասին։ Երեխաների հետ ծանոթանալիս ուսուցչուհին խնդրեց ինձ, որպեսզի պատմեմ Հայաստանի մասին և հենց այդ րոպեին հասկացա, թե ինչքան բան չգիտեմ իմ երկրի ներկայիս պատմության մասին, այնտեղ ես սկսեցի պատմել մեր հզորազոր արքաների մասին, խորացա Տիգրան Մեծի գործունեության մեջ, բայց ինձ հարցրեցին այսօրվա պատմության մասին, նոր Հայաստանի մասին ես ոչինչ չկարողացա խոսել, բայց ինձ փրկեց մեկ ուրիշ թեմա, թեմա որից ես երբեք չեմ հոգնի։ Գիրք՝ իմ միակ ու հավատարիմ կյանքի ընկերն ու ուղեկիցը։ Տուն հասնելուն պես որոշեցի լոգանք ընդունել, երեխաներից դեռ ոչ մեկ չէր վերադարձել տուն, երևի միայն ես էի այսքան շտապում դուրս գալ դպրոցից։ Լոգանքից հետո հասկացա, որ աչքերս փակվում են, օրգանիզմս դեռ չէր հասցրել համակերպվել շուտ արթնանալու փաստին։

Արթնացա Սոնայի ու Քրիստինեի ձայներից։ Աչքերս բացեցի ու հասկաա, որ դրսում արդեն մութ է, մի՞թե այսքան քնել եմ։ Նայում եմ հեռախոսիս ժամն արդեն ութանց կես է։ Քրիստինեն ու Սոնան ոգևորությամբ ինչ-որ բան են քննարկում։ Քանի որ ես քնելուց չէի փոխվել և հենց դպրոց գնալու շորերով էլ պառկել էի։ Հիմա ուղղակի վեր եմ կենում, կապում մազերս ու գնում հյուրասենյակ։

- Յա արի արի, - ժպտալով ասում է Սոնան։

Չեմ հասցնում նստել, դուռը բացվում է և ներս է մտնում Գևորգը։

- Ըհը այ հիմա բոլորս միասին կքննարկենք այսօրվա օրը։

- Ինչի Մերին էլ է նոր գալիս տուն՞, - հարցնում է Գևորգը

- Ոչ, ոչ քնած էր այսքան ժամանակ։

- Բանա եղել Մե՞ր, լավ չէիր զգում քե՞զ։

- Չէ, չէ ուղղակի քունս շատ էր տանում։

Մենք նստում ենք։ Քրիստինեն ինձ իր դպրոցում անցկացրած օրվա մասին է պատմում, բայց ես չեմ լսում, զգում եմ, որ Գևորգի հետ մի բան այն չէ, նա անընդհատ ինչ-որ բան է ուզում ինձ ասել, բայց աղջիկների մոտ չի կարողանում խոսել, տեսնես ինչ է եղել։ Քրիստինեի զրույցը ընդատում է Գևորգը և դիմում Սոնաին։

- Գնանք վաղը պարելու՞

- Գև եկեք մյուս օրը գնացեք էլի, որ ես ել գամ ձեր հետ վաղը ինձ հարմար չի, - ասում է Քրիստինեն ։

- Լավ դե ուրեմն վաղը չէ մյուս օրը բոլորով կգնանք, - ժպտալով ասում է Սոնան, իսկ Քրիստինեն շարունակում է ոգևորված ինչ որ բան պատմել, հեռախոսս ծնգում է, Viber- իս ձայնն է, վերցնում եմ տեսնում, որ Գևորգն է, գրել է, որ բան ունի պատմելու ու ուզում է, որ դուրս գանք զբոսնելու, նայում եմ նրան նա անհամբերությամբ նայում է իր հեռախոսին և սպասում իմ պատասխանին։

- Երեխեք չեք նեղանա չէ, որ ես ու Գևը դուրս գանք մի քիչ զբոսնենք՞։

- Չէ, չէ գնացեք, - ասում է Սոնան և մենք դուրս ենք գալիս։


    
    

* * *

Արդեն վերադառնում ենք տուն, Գևորգի տրամադրությունը բավականին բարձրացավ ինձ պատմելուց և խորհուրդս լսելուց հետո։ Գևորգը խնդիրներ ուներ ինչ- որ ռուս տղայի հետ։ Մտանք տուն և տեսանք, որ բոլորը քնած են, մենք էլ միմյանց բարի գիշեր մաղթեցինք և գնացինք քնելու։

Քանի որ ես Գևորգի պատճառով չկարողացա լսել աղջիկների պատմությունը, հաջորդ օրը բոլոր մանրամասներով իմացա Սոնայի ու Քրիստինեի դպրոցական առաջին օրվա մասին։ Քրիստինեն ինչպես կարելի է կռահել ունեցել է հիանալի օր նա ընկերացել է բոլոր աղջիկների և տղաների հետ, արդեն ունի երկրպագուների բանակ, Սոնան ընդհանուր առմամբ նույնպես լավ օր է ունեցել, բայց նրա դասարանում եղել է մի տղա ով Սոնայի բառերով հենց առաջին րոպեներից սկսել է ատել նրան, անընդհատ ներվայնացրել է և հակառակվել։


    

* * *

Երեկոյան մենք բոլորս միասին հավաքվեցինք և գնացինք ինչ-որ տեղ պարելու, երկար քայլելուց հետո նկատեցինք «Shalyapin Karaoke Bar & Lounge» ակումբը և մտանք ներս։ Բառում մութ է, բարձր երաժշտություն, հարբած մարդիկ կարծես ընկած լինենք դժոխք, առաջացանք, որպեսզի խմիչք վերցնենք: Հենց այդ պահին հնչեց մի դանդաղ երաժշտություն։

- Սոն կգաս պարենք՞, - ասաց Գևորգը, բայց երաժշտությունը այնքան բարձր է, որ Սոնան չի լսում և ոչ մի ռեակցիա չի տալիս, տհաճ իրավիճակը փրկելու համար ես համաձայնվեցի և գնացի պարելու, ։ Ես ու Գևորգը ժպտացինք և սկսեցինք պարել լուռ առանց ինչ-որ խոսքի, բայց լռությունը խախտեց Գևորգը, նա նայեց աչքերիս մեջ և հարցրեց։

- Սոնան լավ աղջիկա չէ՞ Մեր։

- Հա Գև, ուղղակի ինքը չլսեց, որ հրավիրում ես, թե չէ անպայման կգար։

- Չէ ես ընդանուր եմ հարցնում։

- Հա շատ, Քրիստինեն, Սոնան շատ լավն են մեր բախտը շատ է բերել, որ հենց նրանց հետ ենք անցկացնելու այս տարին, - ասում եմ ես, իսկ Գևորգը գլխով է անում։

Պարը ավարտվում է Գևորգը գնում է խմիչքի սեղանի մոտ, իսկ ես մնում եմ կանգնած, վերջապես ինձ է մոտենում Սոնան։ Երաժշտությունը մի փոքր ցածրանում է և մենք կարողանում ենք խոսել։

- Հն Սոն ինչ-կա՞, , են տղան դեռ ներվայնացնումա քեզ՞

- Վայ Մեր, դու չես պատկերացնի, բայց ես արդեն սովորել եմ, նույնիսկ մտածում եմ, որ չներվայնացնի անսովոր կլինի, այ էտ կարգի ջղայնացնումա ամեն օր։


    
    

Քրիստինե

Սիրում եմ երազել, մտածել ամենինչի, ամենքի ու ամենտեղի մասին, կարոտել ու կարոտից խեղդվել, հասկանալ, որ առանց իրա չեմ կարող դիմանալ էլ ոչ մի օր, ցանկանալ լինել իր կողքին, մտածել, մտածել դրա մասին անվերջ, իսկ ինչ է մնում անել գիշերը պառկած ժամանակ եթե ոչ մտածել ու երազել։ Չեմ հավատում կամ էլ չեմ ուզում հավատալ այն մարդկանց, ովքեր փորձում են համոզել իբր երբեք չեն ընկել երազների գիրկը։ Ախր այդ գիրկը այնքան ջերմ է այնքան հարազատ ու տաքուկ։ Այս քո հորինված աշխարհում, իդեալական աշխարհում, դու ես ու ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ու ինչ-որ ուզես, թե կուզես դու էլ կարող ես չլինել։ Երբ փակում ես աչքերդ, զգում ես, որ ոտքերդ, մարմինդ պոկվում են հատակից, թռչում ես, թռչում դեպի վեր, իսկ առաստաղ չկա, խոչընդոտ չկա ։ Թռչում ես, բարձրանում վեր, չես վախենում բարձրությունից, չես վախենում ընկնելուց, չես վախենում մասնատվելուց։ Կարևոր ու պետքական է թռչել, պոկվել ճահճացած առօրյաից, մի փոքր էլ հորինված իրականությունում ապրել, որ դուն դու մնա, որ ճանաչես ինքդ քեզ, որ վայրեջքին չմոլորվես կամ էլ չկորցնես քեզ։ Երազելիս թռչում եմ միայն քեզ մոտ, պատկերացնում միշտ քեզ, վախենում եմ այս ժամանակահատվածում մոռանալ քո դիմագծերը, քո բույրը։ Ուղեղումս անընդհատ պտտում եմ քո խոսքերը դու ասացիր․ «Քիս մի տարին խաղ ու պար չի, կարոտը հեշտ չի հաղթահարել» , իսկ ես քմծիծաղ տալով ասացի․ «շատ մեծ կարծիքի չես քո մասի՞ն» , դու ժպտացիր և ասացիր «այ կտեսնես մեկ երկու ամիս հետո ինձ ոնց ես կարոտելու» , այդտեղ դու սխալվեցիր։ Ինքնաթիռը դեռ վայրէջք չէր կատարել, ոտքերս դեռ Նյու- Յորքի հողին չէր կպել երբ զգացի, որ հետ եմ ուզում, քո մոտ եմ ուզում, քեզ եմ ուզում։ Ես ձևացնում էի ու մինչև հիմա էլ ձևացնում եմ երեխեքի մոտ, որ էստեղ ինձ շատ լավ եմ զգում, բայց իրականում իմ մեջ փոթորիկ է, իմ մեջ ցունամի է, հաշվում եմ օրերը նույնիսկ ժամերը։ Կարոտ ինչ ոչնչացնող ու ջախջախող զգացմունք։


    
    

* * *


    

Որոշում ենք կրկին մի տեղ գնալ, այս անգամ տեղի որոշումը ինձ է բաժին ընկնում և ես ցանկություն եմ հայտնում գնալ Բոյլինգ խաղալու։ Մեզ է միանում Գևորգի մոտ ընկերը ՝ Ալեգը և Քրիստինեի ընկերուհին։ Մինչ բոյլինգ խաղալը տեղավորվում ենք և սկսում զրուցել։ Այսօր Սոնան կարծես այդքան էլ տրամադրություն չունի ոչ խոսելու ոչ բոյլինգի, վերցրել է հեռախոսը և աչքը մեկ րոպե չի կտրում դրանից։ Քրիստինեն կրկին իրեն յուրահատուկ ոգևորությամբ ինչ-որ բան է խոսում ընկերուհու հետ։ Մնացել ենք ես, Գևորգը և Ալեգը։ Ես կրկին ցանկանում եմ վերցնել նախաձեռնությունը ինձ վրա և սկսել խոսել, բայց Գևորգը ինձանից առաջ է ընկնում և ասում․


    

- Մեր երեկ էտ ինչ կինո էիր նայում, որ հոնգուր-հոնգուր լացում էի՞ր։

- Վայ Գև, հիմա որ ասեմ կսկսեք ծիծաղել ինձ վրա, - ժպտալով ասում եմ ես։

- Չլինի Днешники Вампира –ի սերիալի պատճառով ես լացել, որ ամաչում ես ասես, - քմծիծաղով հարցնում է Ալեգը։

- Ոնց՞, որտեղից իմացա՞ր, արդար չիիի !

- Լավ, լավ մի նեղվիր դու մենակ չես։

- Ոնց դու էլ ես լացել վեցերորդ սեզոնի, վերջին սերիայի ընթացքու՞մ, - ծիծաղելով ասում եմ ես։

- Չէ, իհարկե չէ, ինչեր ես խոսում, ուղղակի ուզում էի ասեի, որ ես էլ եմ դիտել։

- Լավ, լավ մեկ վայրկյան, ես որ նայել եմ այդ սերիալը դեռ ինչ-որ տեղ հասկանալի է բա դու՞։

- Եթե նույնիսկ չասեիր բոլորն էլ կհասկանաին, թե ինչու ես նայել, Ստեֆա՞ն, ը՜մ, չէ չէ քո ոճի մեջ չի, Դեյմն՞, հա՞, թե չէ՞, չէ հաստատ Դեյմն։

- Ոչ, դու չգուշակեցիր, - ծիծաղելով պատասխանում եմ ես։

- Բա ու՞մ։

- Կայի։

- Ու՞մ, տենց մարդ էլա խաղացե՞լ։

- Ի բա չես հիշում 6 երորդ սեզոնում 5 րոպե խաղաց, - Ալեգը սկսում է ծիծաղել։

- Հա լավ Դեյմնըդ ինչովա տարբերվում կենդանու՞ց, - անհասկանալի հայացքով ու տոնայնությամբ ասում է Գևորգը։

- Ոնց ինչես ասում, ոնց կարող ես դու նրան ասել կենդանի, shame on you Գևորգ։

- Տեսնում ես, որ ասում էի Դեյմնի համար ես նայում, լավ բայց շատ ֆանտաստիկա։

- Դե հա, բայց հենց իմաստը դրանումա, ոնց ես պատկերացնում սերիալ որտեղ կան վամպիռներ ու չլինի ֆանտաստիկա։

- Լավ, ես ձեզ ոնց զգում եմ խանգարում եմ, գնում եմ խաղալու, - ներվայնացած ձևով ասում է Գևորգը ու գնում գնդակը գլորելու հետո հետ է գալիս հետո գնում չեմ հասկանում ինչու իր տեը չի գտնում։

Մենք սկսում ենք ծիծաղել, Ալեգը առաջարկում է այսպես չնստել և գնալ խաղալու, ես վաղուց չէի խաղացել Բոյլինգ և առաջին հարվածը ուղղակի ահավորն էր։

- Հիանալի էր Մերի, դու անկրկնելին ես, - հեգնանքով ասում է Ալեգը։

- Լավ դե կտեսնես, - ես հավաքում եմ ուժերս ու գցում գնդակը: srike:

- Այ սա ուրիշ, այ հիմա հետաքրքրացավ։


    

* * *

Տուն վերադարձին ես ու Գևորգը մնացել ենք միայնակ, քանի որ Սոնան քայլում է Քրիստինեի և նրա ընկերուհու հետ, իսկ Ալեգը արդեն տանն է։ Ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չփոխանակեցինք, Գևորգը մտազբաղ է, ես՝ նույնպես։ Չգիտեմ ինչու, բայց հենց բոյլինգը հիշեցրեց Երևանի ու այնտեղ գտնվող իմ հարազատների ու բարեկամների մասին։ Իհարկե մինչ այդ էլ է կարոտը իրեն զգացնել տվել, բայց այս անգամ այն շատ ուժգին է, կարծես մարմնիս բաժանվել է երկու տարբեր մասերի, մի մասը ուզում է շրջվել ու գնալ, գնալ հետ, գնալ տուն, այդ մասը կարոտել է ամեն ինչ, ինչ- որ կապված է Երևանի ու իմ հարազատների հետ, իսկ մարմնիս մյուս մասը ընդհակառակը չի ուզում վերադառնալ։ Այն բոլոր հիշողությունները, որոնք ինձ հանգիստ չեն թողնում Բռուկլինում ապրած ամիսների ընթացքում, հիմա եռակի, չէ, քիչ է ասել եռակի, քառակի անգամ ուժեղ տանջում են ինձ, Զգացմունքներս ու մտքերս իրար են խառնվել, մտածում եմ Ալեգի, Գևորգի ու Երևանի մասին, ծիծաղելի է հնչում, բայց այդպես է մտքերս իրար հերթ չեն թողնում մեկը չվերջացած մյուսներն են սկսվում, պատահում է նաև այնպես, որ երեքն են միասին թափվում իմ խեղճ գլխի վրա, ինչ կարող եմ անել համեստորեմ հանդուրժում եմ այս խառնաշփոթը։


    

* * *

Այսօր Քրիստինեի 17 ամյակն է ։ Ես ու Սոնան որոշել ենք նրան անակնկալ խնջույք կազմակերպել։ Նախորոք զանգել ենք նրա բոլոր ընկերներին, իսկ հավատացեք նրանք շատ-շատ են։ Զգուշացրել ենք, որ եթե տեսնեն Քրիստինեին մինչ խնջույքը, ցույց տան, թե իբև ոչինչ չեն հիշում ու չգիտեն, որ նրա ծննդյան օրն է։ Մենք Գևորգին հանձնարարել ենք, որպեսզի պատվիրի տորթը և փուչիկների հարցով զբաղվի։

Վերջապես ժամը վեցն է և ուր որ է Քրիստինեն կգա տուն։ Պատկերացնում եմ, թե ինչպես է տխրել երբ տեսել է, որ ոչ մեկ չի հիշում։

Ամեն ինչ իդեալական է։ Դռան բացվելու ձայներն լսելուն պես բոլորս թաքնվում ենք, իսկ երբ Քրիստինեն գալիս է ու լույսը միացնում։ Դուրս ենք թռչում ու գոռում ։

- Շնորհաավոր Քիսսս, - ասում եմ ես մոտենալով ու գրկելով նրան։

- Վայ ապրեք երեխեք, շաատ ապրեք, շատ-շատ ուրախացրեցիք ինձ, փաստորեն են, որ ոչ ոք չէր հիշում դա պլանավորված էր՞։

- Այոո։

Քրիստինեն գնում է իր հյուրերի մոտ խոսսում, ուրախանում, պարում, իսկ հետո ես ու Սոնան նկատում ենք, որ նա առանձնացել է ու լաց է լինում։ Չենք հասկանում ինչու։ Մոտենում ենք Քրիստինեին։

- Քիս ինչ եղավ, - շշուկով ասում եմ ես։

- Ոչ մի բան երեխեք կներեք, ուղղակի, ծնողներիս ու բարեկամներիս հիշեցի ու որ իրենք իմ հետ չեն։

Ես ու Սոնան գրկում ենք Քրիստինեին։

* * *

Խնջույքը ավարտված է։ Ես, Սոնան ու Քրիստինեն վերացնում ենք խնջույքի հետքերը։ Գևորգը ինչ-որ տեղ է գնացել։ Մենք մնացել ենք աղջիկներով և երեքս էլ փոքր ինչ գինովցած ենք։ Քրիստինեն ամաներն է լվանում, իսկ ես չորացնում եմ, Սոնան հյուրասենյակից բոլոր կեղտոտ ամաները բերում է խոհանոց։ Ընթացքում Քրիստինեն կրկին տխրում է։

- Քիս ճիշտն ասա հո բան չի եղել, - հարցնում եմ ես։

- Չէ երեխեք, ուղղակի կա մի բան, որի մասին ես ձեզ չեմ պատմել։ Երևանում ես ընկեր ունեմ ու ես շա՜տ եմ կարոտում իրան ու շատ կուզեի, որ հիմա կողքիս լինի։ Ես րոպեներն եմ հաշվում, թե երբ պիտի գնամ Հայաստան։

- Քիչ մնաց Քիս, կեսը անցանք։


    

Սոնա

Այսօրն էլ սկսվեց, ինչպես նախորդ բոլոր օրերը Ամն-ում։ Մերին և ես, ինչպես միշտ ուշանում ենք և վերնահագուստի մի մասը ճանապարհին հագնելով, վազելով հասնում դպրոց։ Դպրոցի բակում տեսնում ենք Մարկին, դե իհարկե, ինչպես կարելի է, որ գոնե այս օրը առանց նրա անցներ։

- Էս դայակդ այսօր աշխատանքի չի եկե՞լ։

- Ինչ դայակ, ինչ ես խոսում դու։

- Դե օգներ պիջակիդ կոճակները նոռմալ կոչկեիր։

Նայում եմ, ինչ ամոթ է։ Արագ շարժումներով ուղղում։


    

* * *

Դասերը անցան շատ արագ և ջերմ մթնոլորտում։ Մարկը դասի չի նստել ի ուրախություն ինձ։ Դուրս եմ գալիս։ Անձրև է։ Վերադառնում եմ դպրոց և իմ փոքրիկ պահարանից վերցնում անձրևանոցս։

* * *

Ոտքով չեմ գնում, այս եղանակի համար ամենալավ տարբերակը մետրոն է։ Մետրոի ճանապարհին նկատում եմ Մարկին։ Այնպես է քայլում կարծես ինձ հետևում է, ոչ հավասարվում է, ոչ էլ առաջ անցնում։ Ինչպես է թրջվել, մազերի ծայրից միչև կոշիկները ջրի մեջ է, հաստատ այսպես կհիվանդանա։ Պտտվում եմ և անձրևանոցի մի փոքր շարժումով հասկացնում, որ կարող է միանալ ինձ։ Կարծես ժեստս չի հասկանում, չի գալիս։ Որոշում եմ մոռանալ նրա մասին, չի ուզում, թող չգա։ Ուղղակի ափսոս կլինի այսքան վաղ տարիքում այն աշխարհ ուղևորվել այնել անձրևի պատճառով։ Մի քանի րոպե հետո նկատում, նույնիսկ վախենում եմ, Մարկը իմ կողքին է, անձրևանոցիս տակ, նայում ենք իրար, իր հայացքը Thanks է ասում։ Ես ինձ գնահատված եմ զգում։

* * *

Մետրոի մեջ նստելու տեղ չկա, կանգնում ենք։ Բռնում եմ նստարանի կողքին ամրացված խողովակից։ Մարկը ձեռքը դնում է ձեռքիս։ Նորից նույնը, ինչքան դեռ պետք է շարունակի երեխայություն անել: Փորձում եմ կանգնել մեկ ուրիշ տեղ։ Ամուր բռնում է ձեռքս։

- Խնդրում եմ սպասիր, քեզ բան պետք է ասեմ։

«Խնդրում եմ՞» , մտածում եմ «բան պետք է ասեմ՞» ։ Հա, լավ, հասկացա just ուզում է ինձ ինչպես միշտ նեղացնել, բայց ոչ, մի վայրկյան, նրա հայացքը ուրիշ է, այսպիսին դեռ երբեք նրան չեմ տեսել, ինչպես է փոխում մարդուն հայացքը, բարի ու գրավիչ է հիմա դարձել, մտածում եմ «please միշտ էսպես եղիր էլի Մարկ»

- Սոն ․․․․․․․․․․ Սոն ․․․․․․․

Չի կարողանում սկսել նախադասությունը Մարկը։


    

Մաս երրորդ


    

Երկար լռությունից հետո Մարկը խոսեց։

- Ինչու՞ ես տենց կանգնել։

- Տենց ո՞նց։

- Դե եսիմ, դու կանգնում ես ուրիշ ձև, քայլում ես ուրիշ ձև, խոսում ես, ծիծաղում ես, նույնիսկ ջղայնանում ես ուրիշ ձև, այնպես չէ ինչպես բոլորը, դու ամեն ինչով տարբերվում ես, ինչու՞, ո՞նց։

- Եթե ես այդ աստիճան ազդում եմ քո նյարդերի վրա Մարկ, ապա ինչու ես քայլում ինձ հետ, խոսում ինձ հետ, փորձում ամեն վայրկյան ինձ բարկացնել։ Ինչու հանգիստ չես թողնում։ Մոռացիր իմ գոյության մասին և վերջ երկուսս էլ կշահենք ։ Happy end:

Անհարմար լռությունը վրա հասավ, ինձ ոտքից գլուխ զննելու փոխարեն նա լուռ նայում է աչքերիս, ես նկատեցի նրա ժպիտը, այդ ժպիտը նման է այն ժպիտներին, որ երբ չես նկատում, որ հայտնվում են երեսիդ։ Երբ նայում ես փոքրիկ երեխայի նկարին ու պատկերացնում ես, թե ինչպիսին կլինի քո փոքրիկը, երբ նայում ես արևոտ եղանակին փողոցով վազվզող շնիկներին, ինչպես են նրանք խաղացնում իրենց պոչիկները։

- Իսկ ով ասաց, որ դու ազդում ես իմ նյարդերի վրա, ով ասաց որ քո այդ քայլվածքը, խոսելու ձև, ժպիտը, աչքերը, շուրթերը ես չեմ սիրում։Ես ուղղակի ասացի, որ դու տարբերվում ես և դա ինձ դուր է գալիս։ Ես ուզում եմ անվերջ քեզ հետ քայլել ստեղից մինչև ըըըըըը չգիտեմ, թեկուզ մինչև ձեր երևան, ուզում եմ անթարթ նայել այդ կապույտ աչքերիդ, ուզում եմ համբուրել շուրթերդ, ուզում եմ ձեռքդ բռնել, գիտեմ շաբլոն է հնչում, բայց ես իրոք ուզում եմ բռնել քո ձեռքը ու էլ բաց չթողնել, ես նույնիսկ մտածել եմ, որ էլ երբեք ձեռքերս չեմ լվանա, որ քո հոտը չանցնի, որ երբ քեզ կարոտեմ, իսկ դա քեզանից բաժանվելուց ութ վայրկյան հետո կլինի, ես ձեռքս կտանեմ քթիս ու կլինեմ քեզ հետ։

Նորից լռություն, բայց այս անգամ աղմկոտ է, իմ գլխի մեջ այնքան աղմուկ կա, որ ուզում եմ գոռալ, ճչալ նրա խոսքերն են պտտվում ուղեղումս, չեմ կարողանում մտածել, թե ինչ պիտի պատասխանեմ։ Կարողացա միայն արտաբերել․

- Ինչու հենց ութ վայրկյա՞ն։


    

* * *

Այսօր վերջացրեցի ընթերցել ինձ համար շատ թանգ գիրք՝ Վարդկես Քալանթարյան «Կորած օրագիրը» ։ Երբ վերջացնում ես գիրք ընթերցելը, ինչ-որ անհասկանալի տխրություն և միաժամանակ ուրախություն է պատում քեզ։ Տխրություն, որովհետև գիրքը վերջացնելու հետ մեկ տեղ վերջանում են նաև այն բոլոր ապրումները և զգացումները, որոնք ունեցել ես գրքի հետ։ Իմ կարդացած գրքերի մեջ շատերն են եղել, որոնք ինչ-որ հետք են թողել իմ մեջ, ինչ-որ բան են փոխել, եթե նույնիսկ չեն փոխել ապա պարգևել են այնպիսի զգացումներ, որոնք ինձ համար շատ թանկ են մինչ այսօր։ «Կորած օրագիրը» գիրքը երկուսը մեկտեղ պարգևեց ինձ։ Գիրքը հասկացրեց ինձ մի շատ կարևոր բան, որ աշխարհում ամենավատ բանը դա անտարբերությունն է, չկա ավելի զզվելի ու վտանգավոր բան քան անտարբեր մարդը։ Անտարբերությունը կուրացնում է մարդկանց, մարդիկ իրենց անտարբերությամբ կործանում են, թե իրենց, թե շրջապատողներին, մարդիկ վատը տեսնելով ոչինչ չեն ասում, անտարբեր շրջվում են ու գնում, կարծելով, թե նրանց գործը չէ, կարծելով, որ այդպես լավությունն են անում, չհասկանալով, որ անտարբեր լինելով մարդիկ ավելի վատն են դառնում, նրանք ճիշտը չասելով, թաղում են մարդկանց ստի մեջ։ Մարդիկ անտարբեր են իրենց հարազատների, բարեկամների, մտերիմների, ընկերների, սիրելիների և նույնիսկ իրենց հանդեպ, բայց չէ որ, չի կարելի այդպես շարունակել, չի կարելի անտարբեր անցնել իրեն վատ զգացող, լաց լինող մարդու կողքով, կարևոր չէ դա ընկերդ է, սիրելիդ, թե ուղղակի փողոցով քայլող անծանոթ աղջիկ և նույնիսկ թշնամու հանդեպ չի կարելի անտարբեր լինել։

Բարկությունը կուրացնում է մեզ, դարձնում անճանաչելի, մենք շատ հեշտությամբ մոռանում ենք այն մարդկանց ում հետ կյանքի լավագույն պահերն ենք անցկացրել, մենք հեշտությամբ մոռանում ենք տարիների ընկերությունը, հեշտությամբ մոռանում ենք ՄԱՐԴՈՒՆ։ Պահում ենք մեզ անտարբեր, ախր չէ որ ամենազզվելի, ամենացավոտ բանը դա հենց անտարերությունն է, մենք գնում ենք առաջ անտարբեր հայացքով, ներսում խեղդելով հիշողությունները, ետ վերադառնալու ցանկությունը, մենք ուղղակի առաջ ենք գնում և նույնիսկ ետ չենք նայում, իսկ ետևում թողնում ենք մեզ համար ամենակարևոր, ամենաթանկ մարդկաևց, նախկինում թանկ մարդիկ ուղղակի դառնում են ծանոթներ, առաջին օրերը ցավոտ են լինում, դժվար է լինում համարկերպվել այդ մտքի հետ, որ այլևս ոչինչ չի լինի այնպես ինչպես առաջ, բայց մենք մեզ ստիպում ենք, էլ ավելի անտարբեր դառնալ, ստիպում ենք մոռանալ և առաջ շարժվել թողնելով մեզանից կարևոր մասնիկ ետևում գտնվող մարդկանց հետ և այսպես վերջանում է ինչ-որ մի պատմություն, որը կարող էր չվերջանալ եթե մենք այդքան համառ, այդքան անտարբեր չլինեինք, բայց չէ որ ամենինչ կարող էր ուրիշ կերպ լինել, բայց բարկությունը, փոքրիկ հիասթափությունը, անտարբերությունը կուրացնում են մեզ։

* * *

Տուն եմ գալիս, մտնում հյուրասենյակ և տեսնում, որ Գևորգը, Սոնան ու Քրիստինեն լուրջ հայացքով նստած են ու շփոթված իրար են նայում, չեմ հասկանում ինչա կատարվել իմ բացակայության ընթացքում, Քրիստինեի աչքերից երևում է, որ լաց է եղել, դա նկատելուց հետո ավելի եմ անհանգստանում։

- Երեխեք ինչա եղել։

- Չէ, ոչ մի բան, բան չի եղել, գնում ենք քնելու վերջ գնում ենք Սոնա վերկաց, - արագ արագ ասում է Քրիստինեն ու գնում սենյակ։

- Լավ լավ, արի Մեր սենյակում կպատմեմ, - կամանց ասում է Սոնան ու նայում Քրիստինեն հո չլսեց։

Մենք մտնում ենք սենյակ, պառկում ու Սոնան սկսում է պատմությունը։

- Վայ Մեր դու պետքա ստեղ լինեիր։ Ուրեմն էս Քրիստինեն արագ- արագ քայլելով անցնումա հյուրասենյակով, ես ու Գևնել նստած թեյ ենք խմում, մեկել չգիտեմ ոնցա հարմարացնում, ոտքերը խաչ ու փաչա լինում ու ըկնումա, հլը պատկերացրա ինքը շորիկով ու տենց ընկնումա, - ես սկսում եմ ծիծաղել, Սոնան շարունակում է, - այ ես էլ քո նման ծիծաղում էի չէի կարողանում ինձ հավաքել, Քրիստինեն ամոթից սկսեց լաց լինել, էս Գևնել շփոթված չգիտեր ինչ աներ տաք թեյը թափելով կեսը ոտքերին, կեսը սեղանին, կեսը հատակին, գնաց, որ օգնի բարձրացնի դրանից ավելի ամաչեց Քրիստինեն, սկսեց իմ վրա թափել բարկությունը, նեղացավ ինձանից, որ ես ծիծաղել եմ երբ, որ ինքը ընկելա։

Հաջորդ առավոտյան սենյակից դուրս գալիս տեսնում եմ Քրիստինեին, հիշում եմ պատմությունը ու սկսում բարձրաձայն ծիծաղել։

- Ինչ լավա, որ երեկ դու ստեղ չէիր, թե չէ քեզանից էլ էի նեղանալու Մերի։ I hate you:

- Վայ Քիս, ոնց եմ բաց թողել էտ կինոն, ես էլ գլուխ եմ գովում, ստեղ ընդեղ ասում եմ, որ բոլոր կինոները դիտել եմ, դու մի ասա տարվա լավագույն կոմեդիան բաց եմ թողել։

- Ում համար կոմեդիա, ում համար տրագեդիա։

* * *

Վերջապես արձակուրդներ, այսօր մարտի 8 –ն է, իհարկե այդ օրը առանձնապես ինձ համար նշանակություն չունի, միայն նրանով է ուրախացնում, որ տանն ենք մնալու։ Ինձ այսօր ինչպես միշտ քնից հանեց Սոնայի գոռգոռոցները, նա պետք է հանդիպեր Մարկին։ Քրիստինեն վերջին օրերին մի քիչ տխուր է, բայց այսօր սովորականի նման գնաց ուրախանալու։ Գևորգը ինձ պես ոչ մի պլաններ չունի այսօրվա հետ կապված, նա աղջիկներին վարդեր նվիրեց, իսկ ինձ մի մեծ բուկետ երիցուկներ (ինչ լավ է, որ մենք նախապես խոսել էինք ու նա գիտեր արդեն, թե ես ինչ ծաղիկ եմ սիրում) ։

* * *

Ես իմ երիցուկներին անյպես էի խնամում, որ շատ երկար ապրեցին, իսկ աղջիկների վարդերը երկու երեք օրից արդեն թոռոմել էին։ Երիցուկներիս շատ էի սիրում։ Ամեն օր նկարում էի նրանց, գցում ինստագրամ։ Աղջիկները ծաղրում էին ինձ ասում՝ «ՄԵրի՞, կարող է շուտով երիցուկներդ սեփական էջ ունենան, ինստայում, Բռուկլինյան Երիցուկներ անունով»

* * *

Գևորգը մնացել է տանը ու հեռուստացույցով ֆիլմ է նայում, ես նույնպես միանում եմ նրան։ Հեռախոսս զանգում է, Ալեգն է, հրավիրում է ինձ ինչ-որ տեղ զբոսնելու, ես ցանկանում եմ մերժել, բայց հետո հիշում եմ, որ այսպես ֆիլմ դիտելով վաղ թե ուշ կձանձրանամ ու կսկսեմ բողոքել կյանքից, համաձայնվում եմ։

- Ով էր Մեր՞։

- Ալեգն էր Գև, կանչում է զբոսնելու։

- Ու՞, գնում ես՞։

- Հաա, կներես, որ մենակ եմ թողնում, ուղղակի գիտես չեմ կարող այսքան երկար տանը մնալ կձանձրանամ այն էլ այս օրով։

- Ինձնից կձանձրանաս՞։

- Չէ, ինչ ես ասու՞մ։

- Լավ, լավ կատակ եմ անում գնա գնա, լավ ժամանց ձեզ։


    
    
    

* * *

Չնայած նրան, որ ես կարծում էի, թե այս օրը ոչնչով չի տարբերվի նախկին օրերից, այսօր շատ հետաքրքիր անցավ, մենք շրջեցինք Բռուկլինի գեղեցիկ այգիներով, Ալեգը ինձ շատ գեղեցիկ ձնծաղիկներ նվիրեց։ Եկավ ժամանակը տուն վերադառնալու։ Ալեգը ճանապարհեց մինչև դռան մոտ, ես առաջարկեցի ներս մտնել, բայց նա չհամաձայվեց և շփոթված սկսեց խոսել։


    

- Մեր, քեզ մի բան եմ ուզում ասել, բայց չգիտեմ ոնց կընդունես, ուղղակի էլ չեմ կարող թաքցնել քեզանից։

- Ասա, լսում եմ քեզ։

Ալեգը բռնում է իմ ձեռքը և ուշադիր ու անթարթ աչքերով սկսում նայել ինձ, ես չգիտեմ ինչ անել կամ ասել ուզում եմ հետ քաշել ձեռքս, բայց չգիտեմ ինչու չեմ քաշում, չեմ կարողանում նայել աչքերի մեջ, ուղղակի ներքև եմ նայում, չգիտեմ ինչ է կատարվում ինձ հետ, սիրտս արագ է աշխատում, բայց հաստատ դա սիրո արդյունք չէ։

- Նայիր աչքերիս մեջ Մերի, - ես կրկին չեմ կարողանում նայել, այս անգամ Ալեգը մի քիչ

ավելի բարձր է ասում․

- Ասացի նայիր աչքերիս մեջ, - ես հաղթահարում եմ վախս ու բարձրացնում աչքերս, հիմա նրա պահանջը կատարված է։

- Մերի ես քեզ սիրում եմ, շատ եմ սիրում, դու յուրահատուկ ես, դու տարբերվում ես իմ ծանոթ բոլոր աղջիկներից, դու ուրիշ ես, դու իսկական ես, անկեղծ, - այս խոսքերը ասելուց հետո Ալեգը առաջ է գալիս և փորձում համբուրել ինձ։ Ես չեմ հասկանում, թե ինչ արագությամբ և ինչ ուժով եմ նրան հետ հրում, հրելու ժամանակ ինչ-որ բառեր եմ ասում ավելի ճիշտ հնչյուններ, չեմ հասկանում ինչ եմ խոսում, ինչ եմ անում, բայց ձայնս լսում են երեխեքը ու դուրս գալիս առաջինը դուրս է գալիս Գևորգը ու մոտենում ինձ։

- Ինչա ստեղ կատարվում, Մեր ինչա եղե՞լ, - ես հավաքում եմ ինձ ու հասկանում, որ պետք չի էստեղ խառնել Գևորգին, պտտվում եմ նրա կողմ ու շշուկով խնդրում, որպեսզի գնա, որ ես հիմա կգամ:

- Մի րոպե, հլը դու գնա ներս, ես Ալեգի հետ կխոսամ։

Ես արագ քայլերով, գնում եմ տուն, Սոնան, Քրիստինեն հյուրասենյակում նստած են։ Ես նկատում եմ, որ աչքերիցս արցունք է հոսում, ես լացում եմ, չէ ես հեկեկում եմ, բայց ինչու չեմ հասկանում։ Փորձում եմ հավաքել ինձ, փորձում եմ կանգ առնել, բայց չի ստացվում, երևի մտածում եմ Գևորգի մասին, վախենում նրա համար, ծաղիկները ու իրերս դնում եմ միջանցքում, մտնում հյուրասենյակ, նստում բազմոցին ու շարունակում լացս, ինձ է մոտենում Սոնան, նա գրկում է ինձ առանց ավելորդ խոսքերի, իսկ Քրիստինեն անհանգստությունից չի գտնում իր տեղը։

- Ես ասում էի չէ, ես ասում էի, ես գիտեի, - անընդհատ ասելով պտտվում է Քրիստինեն, Սոնան ինձ բաց թողնելով ասում է ․

- Կանցնի, սա էլ կանցնի, չմտածես։

Մի քիչ նստելուց հետո ես գնում եմ իմ սենյակ, չնայած նրան, որ ժամը արդեն բավականին ուշ է, Սոնան չի գալիս նա շատ լավ հասկանում է, որ ես ուզում եմ մենակ մնալ, որ չեմ ուզում ոչ մեկի մոտ լինել։ Դուռը թակում են ու ներս է մտնում Գևորգը։ Ես շփոթված, նստում եմ, Գևորգը նստում է կողքիս և գրկում ինձ, ուղղակի գրկում առանց բառերի առանց ավելորդ խոսակցությունների, առանձ ինչու – ների, առանց ես գիտեմների ու ես ասում էի ների ուղղակի գրկում է, իսկ ես ժպտում եմ արցունքոտ աչքերի միջից։

- Միշտ ժպտա Մեր, միշտ, երբեք չկորցնես ժպիտդ եղա՞վ, ես դրա համար ամենինչ կանեմ, ես քո համար ամենինչի պատրաստ եմ, թեկուզ իմ մոտիկ ընկերոջն էլ կսպանեմ։

- Հուսով եմ Ալեգը ողջա Գևորգ։

Մենք սկսում ենք ծիծաղել և կարծես լարված իրավիճակը թուլանում է։


    

* * *


    

- Ես եկա՜, - տան դուռը բացելով ասացի ես, իսկ ներսում ինձ են սպասում այն մարդիկ ովքեր մի քանի ամիսների ընթացքում ինձ համար անփոխարինելի են դարձել։

- Վերջապես, միացիր մեզ, մակ կոֆե կխմե՞ս, - ժպտալով ասում է Սոնան։

- Հաա վատ չէր լինի, թռի դիր։

- Ի լավ չես այ վատ, - մենք սկսում ենք ծիծաղել, իսկ Քրիստինեն ասում է, որ նա կդնի մակ կոֆե։

- Ինչ ֆիլմ եք նայու՞մ։

- «В центре внимания» տարվա լավագույն ֆիլմն է.

- Օօօ, լվացվեմ ու գամ, - լոգարան գնալու ճանապարհին ես հասկացա, թե ինչքան շատ եմ սիրում նրանց ու գիտակցումը նրա, որ ընդամենը մի քանի ամիս է մնացել Հայաստան վերադառնալուն ինձ նորից նրանց կորցնելու վախով է պատում։

- Մակդ պատրաստ է՜, - գոռում է Քրիստինեն, ես դուրս եմ գալիս լոգարանից ու հարմար տեղավորվում մի քիչ ֆիլմը դիտելուց հետո սկսում եմ խոսել․

- Երեխեք ինչ շուտ անցավ չէ տարին, մի քանի ամսից վերդառնալու ենք Հայաստան։

- Հա իրոք, որ թռան օրերը, բայց ես այնքան էլ չեմ ուզում գնալ Բռուկլինից, առանց Մարկի․․․ չգիտեմ ինչպես կլինի, - ժպտալով ասաց Սոնան։

- Իսկ ես չեմ ուզում գնամ որովհետև չեմ ուզում կորցնեմ ձեզ երեխեք, էս օրերի ընթացքում մենք շատ ենք մտերմացել ու ես չեմ պատկերացնում, թե ոնց պիտի շարունակեմ ապրել առանց ձեզ, - ասում եմ ես, իսկ իմ խոսքերից հետո Գևորգը պոկվում է էկրաից և միանում է մեր զրույցին։

- Երեխեք մենք պետքա ամեն ինչ անենք, որ մեր ընկերությունը չկորցնենք Հայաստանում, հա առաջվանը չի լինի, որովհետև մենք էլ միասին չենք ապրի, բայց կապ չունի ամեն ինչ պիտի անենք, որ պահպանենք։

- Ճիշտա երեխեք, ես խոստանում եմ, որ միշտ ձեր հետ կլինեմ, անգամ մտքներովդ չանցկացնեք, որ ես ձեզ հանգիստ կթողնեմ- տեղից վեր թռչելով ասում է Քրիստինեն։


    

Ես մի պահ ընկնում եմ մտքերի գիրկը։ Հիշում եմ մեր Բռուկլին գալու առաջին օրը, նորից կինո, ուղղակի այն ժամանակ համարյա քար լռություն էր, որովհետև ոչ մեկս չէինք ճանաչում իրար ամեն մեկը ուզում էր, որ կինոն շուտ վերջանա ու գնար իր սենյակ քնելու, իսկ հիմա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում ֆիլմին, բոլորը ուրախ ուրախ խոսում են ու քննարկում առօրյան, ապագա պլաններ կազմում, չնայած նրան, որ ֆիլմը լավագույն ֆիլմերի շարքին է դասվում։ Ես չեմ ուզում, որ այս պահը, այս օրը վերջանա, վայրկյաններ, որոնք շատ թանկ են ինձ համար ու կարևոր։


    
    

* * *

Այսօր կրկին տանը միայն ես ու Գևորգն ենք, երկուսս էլ հյուրասենյակում ենք, բայց երկուսս էլ զբաղված ենք մեր համակարգիչներով։ Ես ուղղակի ականջակալներով երգ եմ լսում ու գիրք կարդում, իսկ Գևորգը երևի իր դասերով է զբաղված․

- Գև ես երգը լսել ե՞ս, «Wicked game by James Vincent McMorrow» ։

- Սպասի, սպասի, էնքան արագ ասեցիր, որ ոչ կարողացա մի բան լսեմ, ոչ էլ հասկանամ, արի ինքդ էլ գրի։


    

Գևորգի հեռախոսը զանգում է և նա գնում է, որպեսզի խոսի։ Ես գնում եմ երգը միացնելու, վերցնում եմ Գևի համակարգիչը։ Ինչ-որ word է բացված, ես ուզում եմ իջեցնել, որպեսզի մտնեմ համացանց, բայց աչքս է ընկնում իմ անունը, ես հասկանում եմ, որ սա ոչ նրա դասերն են ոչ էլ ուրիշ բան, սա նրա օրագիրն է։ Կարդում եմ միայն իմ անվան կողքի գրածները․


    

«Ալեգն էր զանգել» «ինքը իրավունք չուներ Մերիին տենց վերաբերվեր»


    

Հասցնում եմ միայն այս երկու կծկտուր բաները կարդալ, չգիտեմ ինչ անել, ախր ես մեղավոր չեմ քանի որ իմ անունը մեծատառով է գրված դրա համար աչքի ընկավ, հասկանում եմ, որ հեսա Գևորգը կգա ու ես կյանքում էլ չեմ իմանա, թե ինչ է այդտեղ գրված, ուղղարկում եմ մայլիս, դնում տեղը, երգնել չեմ միացնում, որ հանկարծ Գևորգը չկասկածի, ու նստում։ Գևորգը հետ է գալիս։


    

- Չմիացրեցիր Մե՞ր։

- Չէ Գև գրքովս էի ընկել։։


    

Ես նայում եմ գրքիս կարդում մի նախադասություն, բայց ոչինչ չեմ հասկանում իմ ամբողջ միտքը օրագիրն է։ Չէ, ախր ես սխալ արեցի ես ինչպես կարող եմ կարդալ Գևի օրագիրը, ախր դա շատ սխալ է, ես երբեք չեմ ցանկանա, որ ինչ-որ մեկը իմ օրագիրը ընթերցի Վերջ որոշեցի չեմ կարդա։ Շարունակում եմ կարդալ գիրքս, բացարձակ ոչինչ չեմ հասկանում, թե ինչ եմ կարդում, մի նախադասությունը մի քանի անգամ վերընթերցում եմ, չէ էսպես չի լինի ես կկարդամ օրագիրը, բայց միայն մի փոքրիկ հատված։ Վերցնում եմ հեռախոսս, բացում օրագիրը ու սկսում կարդալ, հասնում եմ այն նախադասությանը, որը շատ կծկտուր էի կարդացել, բայց մեջս անընդհատ վախն է խոսում, որովհետև Գևորգը մեկ-երկու քայլ այնկողմ նստած է։


    

«Երեկ Ալեգն էր զանգել, չվերցրեցի, ինքը իրավունք չուներ Մերիին տենց վերաբերվել, ախր ինքը գիտեր, թե Մերին ինչ թանկ մարդա իմ համար, ինքը գիտեր, որ ինքը իմ Մերինա»


    
    
    
    
    

Մաս չորրորդ


    
    

«Երեկ Ալեգն էր զանգել, չվերցրեցի, ինքը իրավունք չուներ Մերիին տենց վերաբերվել, ախր ինքը գիտեր, թե Մերին ինչ թանգ մարդա իմ համար, ինքը գիտեր, որ ինքը իմ Մերինա»


    

Ոնց, ինչ է նշանակում իմ Մերին է, երևի ինկատի ունի, որ մենք շատ մոտ ենք, որ քույր ու եղբայր ենք, նայում եմ Գևորգին էլի գրում է, տեսնես ինչ է գրում։ Բարձրանում եմ վերև ծնողների մասին է գրված, չեմ կարդում։ Իջնում եմ ներքև և չհավատալով աչքերիս մեկ անգամ ևս կարդում եմ նախադասություբը։


    

«Այսօր մենք բոլորս միասին գնացել էինք բոյլինգ խաղալու։ Այսօր ես համոզվեցի իմ զգացմունքերի մեջ, ես իրոք սիրում եմ Մերիին, ինձ օգնեց դա հասկանալ Ալեգը, նրանք այնքան ջերմ էին զրուցում, որ ես էլ չէի դիմանում, ես ուզում էի էտ բոյլինգի շառը վերցնել ու ինչքան ուժ ունեմ խփեմ գլխին»


    

Ես արագ - արագ առաջ եմ բարձրանում, փորձում եմ ուշադրություն չդարձնել իմ անունը պարունակող նախադասություններին, ուզում եմ հենց սկզբից կարդալ, բայց մեկե չեմ հասնում ամենասկզբին։ Տեսնում եմ Սոնայի անունը սկզբում չեմ ուզում կարդալ, բայց հետո իմ անունել եմ նկատում ու կարդում։


    

«Չեմ կարողանում հասկանալ, չեմ կարողանում կողմնորոշվել զգացմունքներիս մեջ, Մերին իմ համար շատ թանկ մարդա, մենք շատ ենք մտերմացել, ես մենակ իրա հետ եմ անկեղծ մենակ իրա հետ եմ ես դառնում իսկական, բայց արդյոք դա միայն ընկերության զգացմունքներ են, արդյոք չի անցնում ընկերության զգացմունքների սահմանը ինձ մոտ։ Չգիտեմ չեմ հասկանում, բայց իմ ցավը միայն սրանում չէ կայանում, ես նաև չեմ կարողանում հասկանալ արդյոք ինձ դուր է գալիս Սոնան, թե ոչ։ Ես միշտ փորձում էի մնալ Սոնայի հետ միայնակ, խոսել, հասկանալ, թե ինչ եմ զգում, բայց չէր ստացվում ինչ-որ բան միշտ խանգարում էր ու ես էլ չփորձեցի։ Իսկ հիմա Սոնայի կյանքում հայտնվեց Մարկ անունով մի տղա, իհարկե Սոնան չի ընդունում, որ գնալով սիրահարվում է նրան, բայց ես հո գիտեմ, որ դա այդպես է։ Ամենազարմանալին այն է, որ ես չեմ ուզում ջարդել այդ Մարկի գլուխը, ես ափսոսանք չեմ զգում, ես չեմ խանդում։ Իսկ եթե Մերին ունենար ընկեր ես կխանդեի՞, չգիտեմ, պիտի պատկերացնեմ, , , , , , , , , , , մի րոպե, ոնց ՄԵրին ընկեր ունենա՞, չէ չի կարելի, ես հաստատ կխանդեմ, բայց մեկե այդ խանդը նույնպես կարող է լինել ընկերական։ Ես շատ եմ մտածել այս թեմաներով, նույնիսկ պատկերացրել եմ, որ եթե գնամ Հայաստան, ում ամենաշատը կկարոտեմ, ում մասին ամենաշատը կմտածեմ ու ում կարիքը կունենամ ու առաջին պատասխաննը, որ եկել է մտքիս դա միանշանակ Մերին է։ Ուֆ ինչ եմ խոսում, չէ չկա էտպիսի բան եթե նույնիսկ լինի, մեկա Մերին երբեք ինձ չի հասկանա ու ես չեմ կարա կորցնեմ իրան, նենց որ ինքը երևի երբեք էլ չիմանա սրա մասին չնայած ես էլ նորմալ ոչինչ չգիտեմ։» ։

Ես անջատում եմ հեռախոսս ու դնում մի կողմ։ Վերցնում եմ համակարգիչս ու ուղղղակի նայում էկրանին։ Այ սա բացահայտում է, թե չէ՞, ես նկատել եմ մինչ այ՞ս, կարող է ես եմ առիթ տվել, բայց մի րոպե, ես ինչպես պետք է առիթ տայի, ախր ես իրեն ուղղակի շատ մոտ ընկեր եմ ընդունել։ Իսկ ես զգացմունք ունե՞մ, է՜ ինչեր եմ խոսում, վերջ, պետք է մոռանալ սրա մասին ու լինել առաջվա պես։


    

- Մեր հլը արի էտ երգդ, որ ասեցիր դիր։

- Հեսա կգամ։


    

Մի կողմ եմ դնում համակարգիչս վեր եմ կենում գնում, որ միացնեմ։ Քանի որ Գևորգը չի տալիս համակարգիչը պետք է նրա մոտից գրեմ, Գևորգի ձեռքը համակարգչի սենսորի վրա է, ես նույնպես պետք է դնեմ այդտեղ ձեռքս, բայց չեմ կարողանում, ինչի չի տանում ձեռքը, ոնցոր ինադու անի։


    

- Կտա՞ս, - ցույց տալով համակարգիչը հարցնում եմ ես։

- Հա վերցրա։


    

Ես միացնում եմ երգը հետ վերադարձնում համակարգիչը։ Դռան ձայնը լսելուց հետո տրամադրությունս բարձրանում է, վերջապես ես ու Գևորգը միայնակ չենք լինի։Ներսեն մտնում Սոնան և Քրիստինեն։ Գևորգի հեռախոսը նորից զանգում է գնում է սենյակ։


    

- Երեխեք չեմ պատկերացնում ինչ եմ անելու առանց Մարկի, որ գնանք Երևան։

- Սոն, իսկ կարողա իքնել գա մեր հե՞տ, - ասում է Քրիստինեն։

- Չէ երևի Քիս, ինքը ասումա, որ կգա, բայց ոնց, ախր նրա ընտաիքը, դպրոցը, կյանքը ստեղ են։

- Կապ չունի, տղան պետք է մեծ զոհողություններ գնա աղջկա համար, նենց որ քեզ վատ չզգաս։

- Չէ երևի մեր վերջին օրերին լուրջ խոսեմ, Մարկի հետ, դե գիտեք ես չեմ հավատում, որ հարաբերությունները կարող են հեռավորության վրա լինել։

- Հավատա կարան ուղղակի շատ դժվարա, կարոտը իրանը ասումա, - մի պահ անէանալով ասաց Քրիստինեն։

- Իսկ դու ինչ ես կարծու՞մ Մեր։

- ․․․․․․․․․․․․․․․․․

- Մերի՞, վայ՞։

- Հա՞, Ինչ՞, ինչա եղել։

- Հեչ ուղղակի 5 ժամա քեզ հարց ենք տալիս, ուրես ստեղ չե՞ս, -Քրիստինեն ժպտալով ասում է ինձ։

- Ինչ-որ բանա եղել Մեր, - ասում է Սոնան։

- Չէ երեխեք բան չի եղել։


    

Ներս է մտնում Գևորգը ու տեսնելով, որ մենք մակ ենք խմում, ասում․


    

- Մեր ինձ էլ մակ կդնե՞ս։


    

Ես վեր եմ կենում, որ դնեմ, բայց ինչի հենց ինձ ասեց, ինչի Քրիստինեին չասեց կամ Սոնային, մակը տալիս եմ Գևորգին, վերցնելու ժամանակ ձեռքերը կպնում են իմ ձեռքերին, ես արագ հետ եմ քաշում, այնքան արագ, որ քիչ է մնում թափվի։ Ինչի եմ սենց ինձ պահում չեմ հասկանում, ախր ինքը մեր Գևնա, մեր հին Գևը, չեմ հասկանում ինչ է կատարվում ինձ հետ, որպեսզի այս անհարմար վիճակը չշարունակվի, ես բոլորից ներողություն եմ խնդրում վերցնում եմ իրերս ու ամենակարևորը հեռախոսս ու գնում իմ սենյակ։ Երկար մտածելուց հետո քունս սկսում է տանել։ Մոտ մեկ ժամ հանգիստ քնում եմ։ Ոչ մեկ չի խանգարում, բայց դուռը թակում են, ես բացում եմ աչքերս։


    

- Արի Սոն։

- Սոնան չի։ Քնած էի՞ր։ Կներես, որ հանեցի, - ասում է Գևորգը։

- Հա ոչինչ Գև, ասա։

- Կգաս գնանք խանու՞թ, շատ բան չենք առնի, մեկա մի քանի օրից գնում ենք։

- Ինչի ես՞, - անսպասելի ասում եմ ես, ինչ եմ խոսում, հիմա ինչ կմտածի ։

- Այսինքն ։

- Դե ինկատի ունեմ Սոնան կամ Քրիստինեն ինչի իրար հետ չեն գնում, միշտ ես ու դու ենք գնում, - մի կերպ փորձում եմ ուղղել խոսքերս։

- Լավ դե վայ, վերկաց արի։

- Լավ հեսա հագնվեմ կգամ։

- Okay


    

* * *

Խանութ գնալու ողջ ճանապարհին ոչ մի բառ չենք փոխանակել, ես մտածում եմ իմ արած քայլի մասին ու թե հիմա ոնց եմ վերաբերվում Գևորգին։ Վերջնական որոշումը դա Գևորգին պատմելն է, հուսամ կհասկանա։


    

- Գև բան ունեմ քեզ պատմելու։

- Հո բան չի եղել։

- Եղելա, ես մի բան եմ արել, որի համար շատ եմ ամաչում, բայց չեմ կարա չասեմ։ Գև այսօր երբ դու ինձ խնդրեցիր երգ միացնել, ես եկա, որ միացնեմ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․


    

Լռություն, չեմ հասկանում ինչ է նշանակում այս լռությունը։ Գևորգը ոչինչ չի ասում ուղղակի մտնում է խանութ, ինձ ուրիշ բան չի մնում անել, հետևում եմ նրան։ Ամենաշատը վախենում եմ նրանից, որ Գևորգը չհիասթափվի ինձանից, իմ արած քայլի պատճառով։ Մթերք առնելու ընթացքում Գևորգը ոչ մի անգամ չի խոսել ու չի նայել դեմքիս։ Չեմ ցանկանում, որ մեր վերջին օրերը Բռուկլինում էսպես անցնեն։

Տուն վերադառնալու ճանապարհը նույնպես լուռ է, այս անգամ այն անտանելի է, չեք պատկերացնի ոնց եմ ուզում հասնել տուն ու փագվել սենյակումս։


    

- Ինչ-որ տեղ լավա, որ դու կարդացիր օրագիրս, հիմա դու ամեն ինչ գիտես ու ես էլ չեմ տանջվի, որ քեզ պատմեմ իմ զգացմունքների մասին։ Իհարկե չէի ուզի, որ էսպես իմանայիր, բայց ինչ արած եղելությունը չենք փոխի։ Դու արդեն գիտես, որ ես անտարբեր չեմ քո հանդեպ, չէ քիչ է ասել, թե անտարբեր չեմ քո հանդեպ։ Ես քեզ սիրում եմ։


    

Ես քեզ սիրում եմ ասում է Գևորգը, իսկ ես անկախ ինձանից հետ եմ գնում։


    
    

- Հասկանում եմ, -ասում է Գևորգը և ձեռքս վերցնում իր ձեռքերի մեջ։


    

* * *


    

Ինքնաթիռ։ Մենք նստած ենք այնպես ինչպես, Բռուկլին գալու ժամանակ, բայց այս անգամ ամեն ինչ ուրիշ է, ուրիշ է տրամադրությունը, ուրիշ է մթնոլորտը, ուրիշ ենք մենք։ Մենք խոսում ենք ծիծաղում, չորսս դարձել ենք անբաժան, ես մի պահ անէանում եմ ինքնաթիռից ու զուգահեռներ տանում այն ժամանվա և հիմիկվա մեջ։ Ինչքան տարբեր է ամեն ինչ։ Այն ժամանակ ես րոպեներն էի հաշվում, որպեսզի հեռանամ նրանցից, իսկ հիմա ես չեմ ուզում, որ ժամանակը առաջ գնա, ես չեմ ուզում, որ ինքնաթիռը վայրէջք կատարի, չեմ ուզում ավարտվի իմ պատմությունը նրանց հետ, այստեղ նստած երեք մարդիկ դարձել են ինձ համար ամենաթանկ մարդիկ, ես չեմ պատկերացնում իմ հետագա կյանքը, առանձ նրանց։ Ցավոք ժամանակը իհարկե կանգ չի առնում և ինքնաթիռն էլ վայրէջք է կատարում։


    

Վերջաբան


    

Անցել է մոտ երկու շաբաթ, այն օրվանից երբ ես եկա Երևան։ Ամեն օր մեր տուն են գալիս մեր հին բարեկամները, որ տեսնեն ինձ, իմ նկարները Բռուկլինում արած, իմանան իմ անցկացրած մի տարվա մասին։ Նրանց կեսին տարին մի անգամ եմ տեսնում՝ Նոր տարուն։ ։ Երեխեքից չկա ոչ մի նորություն։ Սկզբում մենք զանգում էինք միմյանց, խոսում, բայց հետո դա էլ վերջացավ, իսկ Գևորգից ընդանրապես չկա ոչ մի բան, ես չեմ տեսել և նույնիսկ չեմ խոսել նրա հետ օդանավակայանից հետո, ոչ մի անգամ։ Չգիտեմ ինչու այսպես եղավ։ Ես շատ անգամներ եմ տխրել ու մտածել դրա մասին, բայց անօգուտ։ Երևի այդպես էլ պետք է լիներ ամենա լավ բաներ լինում են մեկ անգամ և մնում Բռուկլինում և ինչպես ասում էր Սևակը ՝ «Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում…» ։

Դուռը զանգում է, երևի նորից մեր բարեկամներն են, ոնց եմ հոգնել։ Չեմ հասկանում մինչև երբ պիտի գան։


    

- Մերիի։

- Հաա մամ։

- Արի հյուրեր ունես։


    

Խնդրեմ ասում եմ չէ։ Վերցնում եմ փոքրիկ հուշանվերները, որոնք բերել եմ հենց այսպիսի դեպքերի համար։ Դուրս եմ գալիս սենյակից, ինջնում առաջին հարկ, բայց մայրիկը վերև է բարձրանում, խորամանկ ժպտալով։ Չեմ հասկանում ինչ է կատարվում։ Դուռը բաց է։ Գնում եմ դռան կողմը և ․․․․․․ ։ Մի գեղեցիկ Երիցուկների փնջով կանգնած է Գևորգը։ Ես աշխարրհով մեկ եմ լինում ։ Գևորգը չի մոռացել, թե ես ինչքան շատ եմ սիրում երիցուկներ։


    

- Բարև, - աչքով տալով ասում է Գևորգը։

- Բարև, - ժպտալով ասում եմ եսս։


    

Գևորգը ծաղիկները մեկնում է ինձ։ Ես հոտ եմ քաշում։ Ու հիշում, որ երիցուկները այդքան էլ լավ հոտ չունեն, բայց մեկե ինչպես եմ սիրում երիցուկնե՜ր ու ինչպես եմ սիրու՜մ երիցուկներ նվիրողի՜ն։ Ժպտում եմ ու գրկում Գևորգին։ Մտնում ենք ներս։


    

- Մեր, գնա պատրաստվիր, որովհետև մենք տեղ պիտի գնանք։

- Ու՞ր։

- Անակնկալ է, գնա շուտ:


    

* * *


    

Մենք նստում ենք Գևորգի մեքենան, որը երևի նրա հայրիկինն է։ Գևորգը շատ լավ է վարում իզարմանս ինձ։ Ես չգիտեի, որ Գևորգը ընդհանրապես վարել էլ գիտի։ Գնում ենք El garden սրճարանը , իսկ այնտեղ մեզ են սպասում Քրիստինեն ու Սոնան։ Ոնց էի կարոտել ես նրանց, դա ուղղակի աննկարագրեելի է, չեմ կարող այդ պահին ապրած իմ էմոցիաները ձեզ ներկայացնել ։ Ես արագ – արագ քայլերով գնում եմ ու գրկում նրանց։ Ես էլ երբեք չեմ բաց թողնի այս մարդկանց։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5292 | 0 | 0
Facebook