Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՌՈՆԱԼԴՈՒՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԸՆԹԱՑԻԿ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆ Է

Gohar
Հեղինակ`
Gohar
20:49, հինգշաբթի, 14 փետրվարի, 2013 թ.
ՌՈՆԱԼԴՈՒՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԸՆԹԱՑԻԿ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆ Է

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը մասնակցել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջնության բոլոր խաղերին և գրավել է բոլոր թիմերի դարպասները՝ դառնալով յոթ գոլի հեղինակ:
    
     «Ռեալը» և «Մանչեստեր Յունայթեդը» կազմում են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ամենադիտարժան և լարված զույգը, և առաջին խաղում գրանցված 1: 1 հաշվից հետո այս թիմերի դիմակայության ելքը կորոշվի Մանչեստրի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում: Ռոնալդուն ակտիվ էր ամբողջ խաղի ընթացքում և խփելով Չեմպիոների լիգայի ընթացիկ առաջնությունում իր յոթերորդ գնդակը՝ հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Ռոնալդուն այս պահին միանձնյա գլխավորում է Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակը:
    
     Ռոնալդուն յոթ գնդակ է խփել այն յոթ հանդիպումներում, որոնց մասնակցել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Ռոնալդուն գրավել է «Ռեալի» բոլոր մրցակիցների դարպասները: Ռմբարկուների ցուցակում նրան հաջորդում են «Գալաթասարայի» խաղացող Բուրակ Յիլմազը վեց գնդակով, իսկ Օսկարը («Չելսի»), Մեսսին («Բարսելոնա»), Ալանը («Բրագա») և Լևանդովսկին («Բորուսիա») խփել են հինգական գնդակ:

2012/2013 ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԸ
Ֆուտբոլիստ Թիմ Խաղ Գոլ
Կրիշտիանու Ռոնալդու Ռեալ Մադրիդ 7 7
Բուրաք Յիլմազ Գալաթասարայ 6 6
Օսկար Չելսի 6 5
Մեսսի Բարսելոնա 6 5
Ալան Բրագա 6 5
Լևանդովսկի Դորտմունդ 7 5


     «Ռեալի» առաջատարը խմբային փուլում խփել է 6 գնդակ՝ չորսը «Այաքսի» դեմ հանդիպումներում և մեկական գնդակ Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեստեր Սիթիի» հանդիպումներում: Առաջին խաղը «Մանչեստեր Սիթիի» դեմ էր (3: 2) , որտեղ նա դարձավ հաղթական գոլի հեղինակը: Իսկ հաջորդ խաղում Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Այաքսի» հետ հաղթական խաղում (1: 4): Նա գոլի հեղինակ դարձավ նաև «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում՝ «Բորուսիայի» դեմ խաղում: Վեցերորդ գնդակը սեփական հարկի տակ կայացած «Այաքսի» դեմ խաղում էր (4: 1):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3662 | 0 | 0
Facebook