Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրբ Վալենտին

Gohar
Հեղինակ`
Gohar
20:47, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2013 թ.
Սուրբ Վալենտին
     Սուրբ Վալենտինի օր, կամ Բոլոր սիրահարների օր — տոն, որը Փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները: Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին: Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում: Հայաստան ներթափանցել է այս տոնը իր ավանդույթներով: Եվ հայերից շատ-շատերը նշում են սուրբ Վալենտինի օրը, չնայած նրան, որ հայերը ունեն իրենց սիրո հովանավորն ու սիրո օրը՝ Սուրբ Սարգիսը: Ես դեմ չեմ, որպեսզի Հայաստանում նույնպես նշվի Սբ.Վալենտինի օրը, որպես սիրո օր, քանի որ մեզ հայերիս այժմ անչափ պակասում է սերը: Բայց կցանկանաի, որ յուրաքանչյուր մարդու համար սիրո օր լինի ամեն Աստծո օր:

Ճապոնիայում տոնը սկսվում է փետրվարի 14-ին: Այդ օրը նվերներ են ստանում միայն տղամարդիկ՝ մասնավորապես շոկոլադ, այնուհետև մեկ ամիս անց որպես փոխադարձ սիրո նշան տղամարդիկ սիրելի կանանց նվիրում են սպիտակ շոկոլադ, քանի որ մարտի 14-ը Ճապոնիայում հայտնի է որպես «Սպիտակ օր»:

Անգլիայում փետրվարի 14-ին չամուսնացած աղջիկները արթնանում են արևածագից առաջ, կանգնում են պատուհանի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Ըստ հավատամքի՝ իրենց տեսած առաջին իսկ տղամարդն ապագա փեսացու լինելու ամենաիրական հավակնորդն է:

Իտալիայում, որտեղ, ըստ լեգենդի, սկիզբ է առել Սուրբ Վալենտինի օրը, փետրվարի 14-ն անվանում են «քաղցր» օր: Տոնի անվանումն արդեն իսկ հուշում է, որ հիմնական նվերներն են սրտաձև կոնֆետները, թխվածքները և շոկոլադները:

Ավստրալիայում տղամարդիկ նախկինում իրենց սիրելիներին նվիրում էին վալենտիններ՝ պատրաստված ատլասե բարձից և զարդարված ծաղիկներով ու գունավոր խեցիներով: Սակայն ժամանակի ընթացքում դրանք կորցրեցին իրենց կարևորությունը, և այժմ առավել նախընտրելի է նվիրել բացիկներ ու ծաղիկներ:

Հոլանդիայում Սուրբ Վալենտինի օրը նշանակալի է հատկապես կանանց համար, ովքեր կարող են իրենց կողմից համակրած տղամարդուն ամուսնության առաջարկություն անել: Առաջարկը մերժելու դեպքում տղամարդը պետք է կնոջը նվիրի զգեստ, նախընտրելի է մետաքսե:

Դանիայում սերն ու համակրանքն արտահայտելու ամենաընդունված ձևը բացիկներ ուղարկելն է, որոնք ժամանակին թափանցիկ էին և միայն լույսի տակ պահելիս արտացոլում էին սիրելիի պատկերը: Դանիայում այս օրը ընդունված է նաև ընկերներին ու սիրելիներին ուղարկել ձնծաղիկներ: ԻսկGaekkebrev ավանդույթի համաձայն՝ անանուն բանաստեղծություններ ու նամակներ են ուղարկում, և եթե հասցեատիրոջը հաջողվում է գուշակել իր երկրպագուի անունը, նրան այդ տարի նվիրում են Զատիկի ձու:

Մեքսիկայում տղամարդիկ իրենց զգացմունքներն արտահայտում են հենց սիրելիի տան պատուհանի տակ՝ սերենադ երգող երեք երաժիշտների ընկերակցությամբ:

Կան նաև երկրներ, որտեղ Սուրբ Վալենտինի օրվան նվիրված տոնակատարությունները խստիվ արգելվում են: Օրինակ՝ Իրանում ևՍաուդյան Արաբիայում փետրվարի 14-ին բոլոր խանութներում արգելվում է փափուկ խաղալիքների, «վալենտինների», կարմիր վարդերի և տոնի հետ առնչվող ցանկացած այլ նվերների վաճառքը:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12499 | 0 | 0
Facebook