Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձիերը տարբերում են մարդու հույզերը, - ցույց է տալիս ուսումնասիրությունը

Anushik
Հեղինակ`
Anushik
16:45, երկուշաբթի, 15 փետրվարի, 2016 թ.
Ձիերը տարբերում են մարդու հույզերը, - ցույց է տալիս ուսումնասիրությունը

Ժպիտով կարող ես մարդու հետ երկար ճանապարհ գնալ նույնն է նաև ձիերի հետ

Նոր ուսումնասիրությունը առաջին անգամ ցույց է տվել, որ ձիերը կարող են տարբերակել մարդկանց դեմքի ուրախ և զայրացած արտահայտություններ:

28 ձիերի 30 վայրկյան ցույց են տվել խոշոր գունավոր լուսանկարներ դեմքի տարբեր արտահայտություններով, և նրանց արձագանքը վերահսկվել է Մեծ Բրիտանիայի Սուսսեքս համալսարանի հոգեբանների կողմից:

Երբ ցուցադրել են արական սեռի ներկայացուցիչների զայրացած դենքով լուսանկարներ, ձիերի սրտի աշխատանքի նորման զգալիորեն բարձրացել է:

Կարևոր է, որ ձիազգիները շարժել են նաև իրենց գլուխները նայելով ագրեսիվ լուսանկարներ իրենց ձախ աչքի միջոցով:

-Ձիերի ձախ աչքից ստացված տեղեկություններ մշակվում են ուղեղի աջ կիսագնդում, մի տարածք, որը մասնագիտացված է սպառնալիքի համար, - ասուն են հետազոտողները:

-Մեզ արդեն երկար ժամանակ հայտնի է, որ ձիերը բարդ արարածներ են, բայց սա առաջին անգամ է, որ մենք տեսանք, որ նրանք կարող են տարբերակել մարդկային դեմքի դրական եւ բացասական արտահայտությունները:

Կենդանիները ունեն նաև շատ ավելի ուժեղ արձագանք զայրացած դեմքերի, քան երջանիկների նկատմամբ:

Դրան հաջորդում է մեկ այլ ուսումնասիրություն, կատարված նույն համալսարականների կողմից, որ ձիերն ունեն դեմքի 17 արտահայտություն, ցույց տալիու իրենց տրամադրությունը:

Աղբյուրը` CNN
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2343 | 0 | 0
Facebook