Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լրատվականները Վարդան Սեդրակյանի մասին

00:45, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2013 թ.
Լրատվականները Վարդան Սեդրակյանի մասին

Ընկերներիս ու ինձ ճանաչողների համար գաղտնիք չի, որ նախագահական ընտրություններում իմ թեկնածուն Վարդան Սեդրակյանը, կամ նույն ինքը էպոսագետն է: Բնականաբար հետևում եմ նրա բոլոր ասուլիսներին, որոնք ամբողջությամբ տեղադրվում են համացանցում, դրանց լուսաբանմանը, հարցազրույցներին, իր մասին հոդվածներին: Գիտակցում եմ, որ լրագրողը կարող է պահի ազդեցության տակ սխալ հասկանալով մարդու ասածը, սխալ լուսաբանել, կամ կարող է ունենալ հակառակ հայացքներ ու այլ լույսի ներքո ներկայացնի մարդու ասածները, բայց որ կգրվեն ակնայտ սուտ լուրեր կամ նույն լրատվամիջոցը կարող է անընդհատ բացասական արտահայտվել մարդու մասին, դրան արդեն չէի սպասում: Ասածս չի վերաբերվում մեկ-երկու դեպքի կամ մեկ-երկու լրատվամիջոցի, բայց ուզում է մի քանի ակնհայտ օրինակներ բերել, միգուցե ես եմ սխալ հասկացել, փորձեք բացատրել...

1. Մեր շատ սիրելի, անաչառ Blognews.am-ում էպոսագետ կամ Վարդան Սեդրակյան փնտրելուց հետո պարզվում է, որ ոչ մի սոց. ցանցում նրա մասին լավ կարծիք գրող չկա, բոլորը նրան վատ են վերաբերվում, իսկ մոտ 5000 like ունեցող ու արդեն մի քանի ամիս գործող էջում (որի մասին վերջերս մի շատ «տրամաբանված» կարծիք կար, որ էպոսագետը 5000 կեղծ էջեր է սարքել, որոնցով էլ լայքել է իր էջը) միայն մի լավ գրառում կար, որը արժանացել էր բլոգնյուզում հայտնվելուն:

2. http://www.1in.am/arm/armenia_politics_149596.html հոդվածի վերջում տեղադրված են նկարներ, որոնցում ըստ կայքի էպոսագետին «պատկանող» բենզալցակայանն ու գազալցակայանն են: Սխալ ինֆորմացիա:

3. Ժողովուրդ թերթում տպագրվեց հոդված, որտեղ էպոսագետը Անդրեաս Ղուկասյանին տեսակցության գնացել էր իրեն պատկանող երկու մեքենաներով, որոնցից մեկից բացակայում էին «ԱՊՊԱ» և «Տեխզննման կտրոնները»: Մեքենաներից միայն մեկն էր պատկանում էպոսագետին, ու նրա վրա առկա են և՛ «ԱՊՊԱ», և՛ «Տեխզննման կտրոնները»:

4. 1in.am կայքը տարածում է հաղորդագրություն, ըստ որի Հայրիկյանի մահափորձի հետ կապված կալանավորվել է Վարդան Սեդրակյանի աները՝ http://1in.am/arm/armenia_politics_158807.html, մարդ ով արդեն 23 տարի մահացած է: Հետո հոդվածի փոփոխվում է, և պարզվում է կալանավոր կա, ուղղակի ոչ թե աներն է, այլ բարեկամը, այս անգամ ԱԱԾն հայտնում է, որ երրորդ կալանավոր չկա:

5. yelaket.am-ը բազմիցս մեղադրում է էպոսագետին քաղաքի աղտոտման մեջ, (երբեք չեմ հանդիպել նման հոդված կապված «Մեկ ազգ» ի հետ, չնայած չեմ հերքում, որ կարող է կա), պահանջում է քաղաքապետարանից տուգանել նրան, քաղաքապետարանի տուգանքը մուծելուց հետո, որը ըստ իրենց նամակի նախատեսված էր պաստառները մաքրելու համար, Ելակետը մոռանում է և՛ էպոսագետին, և՛ պաստառները: Իմիջայլոց, ոչ մի պաստառ չի հեռացվել, հարց, որը պետք է տար լրատվականը. «Ի՞սկ ում գրպանում հայտնվեց գումարը»: Հարցը բնականաբար չհնչեց:

6. Մոտ 12, միջինում 30-50 րոպե տևող ասուլիսներից հեռուստաալիքները ներկայացնում են 1-2 րոպեանոց ռեպորտաժներ, որոնք նայելուց հետո տպավորություն է, որ մարդը իզուր տեղը այդքան ժամանակ է ծախսել ու ոչինչ չի ասել: Կամ էլ պատասխանել է արդեն բազմաթիվ անգամ տրված հարցերին: Մասնավորապես ֆինանսավորման հետ կապված:


    

Գրառումս երկարեց, իսկ օրինակները բազմաթիվ էին, էպոսագետի շուրջ ծնված լեգենդներ ինչքան ասես կան մեր լրատվականներում, դրանցից միայ մի քանիս էս պահին էկան մտքիս, գրվեցին, որն էլ չհիշեցի, արդեն կարևոր չի: Միայն մի բան հասկացա, էսօր իմ պատկերացրած լրագրողը, որը պետք է միշտ խելացի հարցեր և միայն ստույգ տեղեկություններ ունենար, պարտավոր էր հարգել դիմացինի տարիքը, խելքը, զբաղմունքը ու իրավունք չուներ անտեղի վարկաբեկել մարդկանց գոյություն չունի: Կա հստակ պատվեր ու լրագրողը զբաղված է միայն այդ պատվերը կատարելով:
     Հ.Գ. Ուրախ եմ, որ լրագրող դառնալու երազանքս չկատարվեց ու մաթեմատիկ դարձա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4555 | 0 | 0
Facebook