Աշխատաշուկայում է հայտնվել առաջին հայկական ֆրիլանս հարթակը, որը բոլորին կընձեռի տանից աշխատելու բացառիկ հնարավորություն: Այն ստարտ ափ նախաձեռնություն է, ստեղծված է մի քանի ակտիվ երիտասարդների կողմից:
Հարցին, թե որն է նախաձեռնության նպատակը, խմբի անդամները պատասխանեցին. «Մեր նպատակն է ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր սովորում են և ուզում են գումար վաստակել, տալ հնարավորություն աշխատելու կիսատ գրաֆիկով կամ առցանց»:
Եթե երբևէ մտածել եք ձեր ընդունակությունները կամ նախասիրությունները շահաբեր դարձնելու մասին, սակայն չեք գտել հնարավորություն, ապա այժմ հայտնվել եք ճիշտ հասցեում: JobArt-ի նպատակն է Հայաստանում ստեղծել արագ, օպտիմալ և հարմարավետ հարթակ, որը մարդկանց թույլ կտա աշխատանք գտնել ցանկացած պահի և աշխատել ցանկացած վայրում: Յուրաքանչյուրը կարող է առաջարկել իր կարճաժամկետ ծառայությունը՝ դառնալով ֆրիլանսեր, իսկ JobArt թիմը կանի ամեն ինչ ֆրիլնասերի համար աշխատանք գտնելու համար:
Ահա նրանց ֆեյսբուքյան էջը. պարզապես մտեք, միացեք ցանցին, տեղադրեք Ձեր հայտարարությունը... Իսկ եթե Ձեզ հարկավոր է ինչ-որ ֆրիլանս ծառայություն, ապա ազատ զգացեք իրենց հետ կապնվելու համար
https://www.facebook.com/Jobart-1662216197350031/
Հեռախոսահամար.. 099888777
Էլ. փոստ teamjobart@gmail.com