Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տգետ, դիշովկա, գնա Թոխմախ, պառկի. պատգամավորը` իր գրառման տառասխալները քննադատողներին

Xachik Simonyan
Հեղինակ`
Xachik Simonyan
15:35, հինգշաբթի, 28 հունվարի, 2016 թ.
Տգետ, դիշովկա, գնա Թոխմախ, պառկի. պատգամավորը` իր գրառման տառասխալները քննադատողներին

Armtimes.com-ը զրուցել է ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի հետ:
    
     -Պարոն Առաքելյան, երեկ ֆեյսբուքում աղմուկ էր բարձրացել ձեր մի գրառման պատճառով, որտեղ բազմաթիվ տառասխալներ կային:

-Ես դիշովի լրագրողների արածի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չունեմ:

-Հավանաբար այդ սխալները միամիտ են ստացվել...

-Հիմա ես դիշովի լրագրող եմ անվանում էդ աղմուկ բարձրացրածին: Ուրիշ բան ասա: Ուրիշ բան կա՞ հարազատ ջան, ասա քո հարցին պատասխանենք: Դիշովի լրագրողներին չեմ մեկնաբանում, թող բացի, կամենտարիաները կարդա, մտնի գետինը:

-Բայց լրագրողները ի՞նչ կապ ունեն, ֆեյսբուքում էր աղմուկ բարձրացել:

-Դե ուրեմն, տենց հիմար բաների վրա զանգել ես, ինձի հարցնում ես, որ ես քեզի ի՞նչ ասեմ: Լուրջ մարդ ես: Լուրջ տեղի աշխատող ես, լուրջ բանի մասին խոսա: Էդ անլուրջ բանի վրա ես մեկնաբանությո՞ւն անեմ, ես հո իմ մակարդակը չե՞մ իջացնի: Ի՞նչ ա գրել խեղճ աղջիկը, միտքը տվել եմ, գրել ա, ասենք երկու բառ էլ կամ մի հատ տառ սխալ ա գրել: Թող բացի՝ ընենց կամենտարիաներ են գրել, թող կարդա, էթա Թոխմախ պառկի:

-Փաստորեն, դուք չեք գրե՞լ, ճիշտ եմ հասկանո՞ւմ:

-Նորից ուզում ես ասե՞մ: Ես միտքը տվել եմ, օգնականս գրել ա, հիմա մի հատ տառ էլ սխալ ա արել. դիշովկա, խի՞ ես բռնել, սենց բան սարքել:
     Մանրամասները՝ կայքում:


    
Աղբյուրը` armtimes.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3503 | 0 | 0
Facebook