Այսպիսի առակ կա մի մարդու մասին, ով, ուժաբեկվելով իր գլխին եկող վշտերին դիմակայելուց, Տիրոջը դիմում է այսպիսի աղոթքով.
«Աստված իմ, այլևս ուժ չունեմ տոկալու, խղճա՛ ինձ, ավելի թեթև խաչ տուր ինձ»:
Տերը նրան պատասխանում է.
«Ահա քո առջև դրված են խաչերը, ինքդ ընտրիր»:
եվ մարդը սկսում է իր համար խաչ որոնել, և խաչերից մեկը նրան համապատասխան է թվում: Դնում է այն ուսերին, բայց պարզվում է, բայց պարզվում է որ այն ծանր է ու անհարմար է, դեպի գետին է թեքվում: Մարդը երկար պտպտում է բոլոր հնարավոր խաչերը, մինչև որ գտնում է բոլորից փոքրը: Վերցնում է և զգում, որ այդ խաչն ասես իր համար է պատրաստված: Եվ մարդն Աստծուն ասում է
. «Թույլ տուր վերցնել այս խաչը, այն մյուսներից թեթև է»:
Տերն ի պատասխան ասում է նրան.
«Դա հենց այն խաչն է, որից դու հրաժարվում էիր»:
Այս առակը ոչ միայն պատկերավոր, այլև շատ ճշգրիտ կերպով արտացոլում է այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր մարդ կյանքում կրում է սեփական խաչը, որը համապատասխանում է նրա հոգևոր և ֆիզիկական հնարավորություններին:
«Ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով ինձ համար իր անձը կորցնի, այն կգտնի»:
«Մատթեոս 16: 25»: