Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույց երգիչ Կարեն Հարությունյանի հետ:

Mane Muradyan
Հեղինակ`
Mane Muradyan
23:48, երեքշաբթի, 12 հունվարի, 2016 թ.
Հարցազրույց երգիչ Կարեն Հարությունյանի հետ:
     Այս անգամ հարցազրույց ունեցանք պատանի երգիչ Կարեն Հարությունյանի հետ: Նպատակասլաց Կարենը պատմում է իր և ապագա պլանների մասին:
     -Ո՞ր տարիքից ես սկսել երգել:
     -Ես չէի էլ պատկերացնում, որ վոկալային տվյալներ ունեմ, որ կցանկանամ երգիչ դառնալ: Կարելի է ասել, որ ինձ բացահայտել է իմ երգի ուսուցչուհին՝ Վարդուհի Մովսիսյանը: Հենց նա ինձ ոգևորեց, միշտ ասում է, որ ես լավ երգիչ կդառնամ: Հաճախել եմ դաշնամուրի, 3 տարի կիթառի, ինչպես նաև վոկալի եմ հաճախում:
     -Երգարվեստում այն աստիճանը, որին ցանկանում ես հասնել:
    
-Ցանկանում եմ, որ մարդիկ, որտեղ էլ լինեն, երբ լսեն ձայնս դրական գնահատական տան, ճանաչեն և սիրեն ինձ: Լավ հասկանում եմ, որ այս ամենին հասնելու համար քրտնաջան աշխատանք է հարկավոր: Միշտ ձգտում եմ ավելիին:
     -Հետագայում կրթությունդ որտե՞ղ ես շարունակելու:
     -Բացի երգիչ դառնալուց, երազում եմ նաև բժիշկ դառնալ, այդ ուղղությամբ էլ կշարունակեմ, սակայն վոկալի դասընթացների այժմ էլ հաճախում եմ և կշարունակեմ հաճախել:
     -Ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել:
    
Ազատ ժամանակ միայն երգում եմ:
     -Նկարահանվել ես նաև «Casting Emile» գեղարվեստական ֆիլմում, պատմիր ֆիլմի մասին:
     -Առաջարկը շատ անսպասելի էր ինձ համար: Սիրով ընդունեցի և մեծ պատրաստակամությամբ, հաճույքով մասնակցեցի նկարահանումներին:
     -Երգում ես նաև «Թումո» կենտրոնում գործող «Թմբա-թա» խմբում, խոսիր խմբի մասին:
     -Խմբով տարբեր համերգներ ենք ունենում, խումբն ինձ հնարավորություն է տալիս ավելի մոտ լինել այս ասպարեզին: «Թմբա-թա» - ում երգում եմ մոտ 4 ամիս:
     -Ունե՞ս սիրելի երգիչներ:
    
-Սիրում եմ Ջեսի Ջեին և Լուի Ամսթրոնգին:
     -Ի՞նչ անելիքներ ունես ապագայում:
    
-Պատրաստվում եմ քավրներ ձայնագրել և մասնակցել երաժշտական մրցույթների:

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5844 | 0 | 0
Facebook