Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքրիկ քայլերով դեպի մեծ հաջողություններ

11:07, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2015 թ.
Փոքրիկ քայլերով դեպի մեծ հաջողություններ

2014 թվականին Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնում՝ կոտայքի թեմի գերաշնորհ առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարարամյանի բարձր հովանու ներքո սկսեց գործել պարի խմբակ` Մասիս Հարությունյանի գլխավորությամբ: Խմբակը կարճ ժամանակում հասավ բազմաթիվ հաջողությունների, այսօր նա արդեն ունի իր անունը` Արդվին ֆոլկ: Նոյեմբերի 21-ին Արդվին ֆոլկը և Սուրբ Մայանե եկեղեցուն կից ազգագրական երգի պարի համույթը համատեղ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում նշեցին խմբի կազմավորման 1 ամյակը: Դահլիճում ջերմ մթնոլորտ էր տիրում, կուլիսներից այն կողմ հուզմունք: Հանդիսատեսը գոհ էր և այդ մասին էին վկայում նրանց բուռն և ջերմ ծափահարությունրը ու օվացիաները: Միջոցառմանը ներկա էին Կոտայքի թեմի մեծապատիվ առաջնորդ` Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սուրբ Ստեփանոս եկեղեցում բարեշնորհ տեր հայրը, Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնի բարերարները և տնօրինությունը: Հյուրերը և ծնողները գոհ էին, ծնողներից մեկը ասաց. «Մեծ բավականություն և հրճվանք ապրեցինք ներկա գտնվելով այս միջոցառմանը, քանի որ կարծում ենք Առաքելական Սուրբ եկեղեցին ստեղծելով եկեղեցուն կից մշակութային կենտրոններ կարևոր առաքելություն է կատարում մառաղ սերնդին ծանոթացնելով հայ եկեղեցու պատմության, նրանց մեջ դաստիարակելով հայ վանդականը, կապելով նրանց իրենց արմատներին, : Այս հոգևոր կենտրոնը հաճախելով մեր երեխաները ավելի ու ավելի են կապվում իրենց արմատներին, զերծ մնալով օտարամուտ զանազան ազգակործան աղանդների ազդեցությունից և որ ամենակարևորն է ձեռք են բերում նոր ընկերներ»:

Մեր մեծ շնորհակալությունն ենք հայտնում Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, տեր Մաշտոց քահանա Բաբայանին, Գրիգորյանների ընտանիքին և շնորհավորենք մեր սիրելի Արդվին ֆոլկին, մաղթելով նրան նորանոր հաղթանականեր և մեծ բեմեր:

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6041 | 0 | 0
Facebook