Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փայլուն հաղթանակ Գերմանիայում

Arm-poker
Մամուլի խոսնակ`
Arm-poker
15:59, շաբաթ, 09 փետրվարի, 2013 թ.
Փայլուն հաղթանակ Գերմանիայում

Գերմանիայի Ռոստոկ քաղաքում Սեպտեմբերի 5-10-ը տեղի է ունեցել Պոկերի միջազգային մրցաշար: Հայաստանը Գերմանիայի այդ մեծ մրցաշարում ներկայացրել է «Վիվառո Պոկերի» թիմը, որը կազմված էր Հայկական Երկրորդ Հեռուստաալիքով հեռարձակվող «ՎիվառոՊոկեր» հեռուստամրցաշարի հաղթողներից: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին «Վիվառո» ընկերությունից:


     «Մեր թիմը բաղկացած է եղել 6 հոգուց` Արամ Չախոյան, Արմեն Բադալյան, Արման Աղաջանյան, Արման Բաղդասարյան, Արթուր Թումանյան և Թևոս Հովսեփյան: Խաղի ժամանակ նրանք ցուցաբերել են մեծ հաջողություններ, և անցել կիսաեզրափակիչ փուլ, սակայն միայն Արման Աղաջանյանին բախտ վիճակվեց եզրափակչում մրցել մի քանի երկրներից ժամանած պոկերի գիտակների հետ: Պայքարը անզիջում էր, բոլորը սրտատրոփ սպասում էին խաղի ելքին», - հայտնեցին ընկերությունից:


    

Արման Աղաջանյանը, ցուցաբերելով անկոտրում կամք, զբաղեցրել է 2-րդ տեղը` շահելով 2 մլն 781 հազ ՀՀ դրամ կամ 5400 եվրո:


    

Հիշեցնենք, որ սա հայ պոկերի սիրահարների երկրորդ մեծ հաղթանակն էր միջազգային ասպարեզում:
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3640 | 0 | 0
Facebook