Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Յան Վերմեեր.Մարգարտե ականջօղով աղջիկը

Սուսաննա
Հեղինակ`
Սուսաննա
12:48, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Յան Վերմեեր.Մարգարտե ականջօղով աղջիկը
    
Շնորհիվ 2003թվականին արտադրված Պիտեր Ուեբբերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» ֆիլմի` արվեստիոլորտում և նույնիսկ արվեստից հեռու գտնվող մեծ թվովմարդիկ իմացան նիդերլանդացի նկարիչ Յան Վերմեերիամենահայտնի ստեղծագործության` «Մարգարտեականջօղով աղջիկը» կտավի մասին: Կինոնկարի հիմքումընկած է Թրեյսի Շեվալյեի վեպը, որտեղ գրողն առաջ էքաշում նկարի ստեղծման բավականին հավանական միտարբերակ, սակայն ամեն ինչ հերթականությամբ….
«Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարը /նիդերլանդերեն` «Het meisje met de parel» / ստեղծվել է մոտ 1665 թվականին: Այժմ գտնվում է ՀաագայիՄաուրիցհեյս թանգարանում և հանդիսանում է թանգարանիայցեքարտը: Նկարը, որը ստացել է «Հոլանդական ՄոնաԼիզա» կամ «Հյուսիսի Ջոկոնդա» անունը, ստեղծված է Tronie ժանրում /նիդերլանդերեն` «գլուխ» , «դեմք» /: Այս ժանրը համարվում էր 17-րդ դարի նիդերլանդականգեղանկարչության տարածված ուղղություններից մեկը: Բնորդները նկարվում էին հետաքրքիր, ոչ սովորական դիրքով, հագուստով և դեմքի արտահայտությամբ: Այսպիսով, Վերմեերի նկարի բնորդը ևս անծանոթուհի է: Կան մի քանի վարկածներ: Ենթադրվում է, որ նակարող էր լինել նկարչի աղջիկը` Մարիան: 1665թ. նա հենց 12-13 տարեկան էր: Կա նաև կարծիք, որ սաՎերմեերի մեկենաս Ռյույվենի դստեր նկարն է, ով ևս այս տարիքի էր: Ըստ կինոնկարի` աղջիկը սպասուհի-սիրուհի Գրիդն է, ում անունը նշանակում է «մարգարիտ» , որտեղից էլ գալիս է ականջօղի և կտավիանվանման պատմությունը: Ամբողջական անվանումը նկարը ստացել է 20-րդ դարում, մինչ այդ կոչվում էր «Փաթաթանով աղջիկը» կամ պարզապես «Աղջիկը»: Այս պատճառով է, որ Շեվալյեի վարկածըշատերը չեն ընդունում, քանի որ Վերմեերը կնոջ հետ երջանիկ է ապրել, և կինն էլ գեղեցիկ է եղել /նույնիսկորպես բնորդ հաճախ հանդես է եկել ամուսնու նկարներում/` ի տարբերություն կինոնկարի սյուժեի, որի մեջնկարիչը կնոջը փոխարինում է Գրիդի հետ: Սակայն ֆիլմում ցույց է տրված միայն բնորդուհու և նկարչիմիջև եղած «արվեստային» կապը: Վերմեերներն իրականում ունեցել են 15 երեխա, ինչն այդ ժամանակՀոլանդիայում մեծ թիվ էր համարվում: Կինոնկարում երեխաներն այսքան շատ չեն:
Աղջկա դիրքը բավականին տպավորիչ է, նա շրջվել է և ասես նայում է մի ակնթարթով: Բերանը կիսաբաց է, սա հոլանդական դիմանկարներում հաճախ է հանդիպում և խորհրդանշում է դիմում, խոսելու ցակություն: «Քրիստոնյաների թշնամիներին» /թուրքերի/ բնորոշ էկզոտիկ տարրեր Եվրոպայում սկսեցին օգտագործել15-րդ դարից: Իր աշխատանքներում Վերմեերը ոչ հազվադեպ է օգտագործում նման տարրեր: Նրա մոտփաթաթանի ֆորման բավականին հետաքրքիր է: Այն կազմված է երկու մասից. առաջինը կապույտն է, որնամբողջությամբ ընդգծում է աղջկա գանգի կառուցվածքը, երկրորդը դեղինն է, որը քողի պես իջնում է ներքև` ասես էլ ավելի ընդգծելով բնորդի դիրքը:
Զգեստը վառ դեղնավուն է /դեղինը խորհրդանշական է Վերմեերի ստեղծագործության համար/: Նկարի ֆոնիվրա գունային կոնտրաստ է ստեղծում սպիտակ օձիքը, որն արված է պինդ քսվածքով, մաքուր գույնով: Այժմնկարի գունաշարը փոփոխվել է, սպիտակը ևս կորցրել է իր նախնական երանգը:
    
Ականջօղը ևս իր մեծ տեղն ունի նկարի կոմպոզիցիայի հարցում: Ջրի կաթիլի նման փայլուն մարգարիտըկարծես հավաքում, ամբողջացնում է թե' աղջկա կերպարն ու ներաշխարհը, թե' կտավը: Մարգարտի փայլընկատվում է նաև աղջկա աչքերում և շուրթերին:
Կարո՞ղ էր արդյոք ականջօղի մարգարիտը լինել իրական, ոչ ոք չգիտի...բայց չափերով այն ներկայացված էսովորականից մեծ: Այն հեղինակը կարող էր պատկերել այդքան մեծ կամ բնական մարգարիտն է ունեցելմեծ չափեր....
Այժմ նկարի ֆոնը թվում է սև, սակայն ի սկզբանե այն մուգ կանաչ էր: Սրան Վերմեերը հասել է հետևյալեղանակով. աղջկա ֆոնը ներկել է սև գույնով, վերևի մասը ծածկել դեղնականաչավունով: Ժամանակիընթացքում կանաչը մգացել է, մոտեցել սևին և այժմ միանգամից առաջին պլանում սևն է երևում:
Հեղինակին հաջողվել է որոշակի կապ ստեղծել բնորդի և նկարչի միջև: Այն հաղորդվում է աղջկա շրջվածդիրքի միջոցով: Այսպիսով ձգողականություն է ստեղծվում, սակայն Վերմեերի մոտ դա հանգիստ է և ոչտարերային: Աղջկան շրջապատող տարածությունը ևս նկարին հաղորդում է ռիթմ` ասես ստեղծելովերկրաչափական մարմիններ:
Կտավի ստեղծվելուց հետո շատ տարիներ են անցել, տարվել են բազմաթիվ հետազոտություններ, բայցշատ հարցեր այդպես էլ մնացել են անպատասխան. ո՞վ է այս հանելուկային բնորդը, ինչու՞ է փաթաթանովև ոչ իրեն ժամանանակակից հագուստով, ի՞նչ է խորհրդանշում արցունքի ձևով մարգարիտը, ինչի՞ն էայդպես նայում աղջիկը: Այս հարցերն հավանաբար հարցեր էլ կմնան, պատասխաններ կարող է տալ միայննկարը` յուրաքանչյուրին սուբյեկտիվ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
13349 | 0 | 0
Facebook