Ուիթնի Հյուսթոնի քույրը որոշել է երգչուհուն բեմ վերադարձնել: Փեթը խոստացել է, որ 2016-ին կստեղծվի երգչուհու հոլոգրաֆիկ պատկերը։
Համերգը նախատեսվում է հեռարձակել հեռուստատեսությամբ և համացանցում: Եթե դեբյուտը հաջող ստացվի, չի բացառվում, որ կկազմակերպվի երգչուհու հետմահու համերգային շրջագայությունը:
Ինչպես հաղորդում է CNN-ը` վիրտուալ երգչուհին «ելույթ կունենա ամերիկյան խոշորագույն քաղաքում» ։
Հիշեցնենք որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012-ի փետրվարի 11-ին, Լոս Անջելեսում. նրան գտել էին հյուրանոցային համարի լոգասենյակում։