Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԱՃԱՌԵԼ ԴՈԼԼԱՐ.

Ֆինէքս
Մամուլի խոսնակ`
Ֆինէքս
15:20, շաբաթ, 15 օգոստոսի, 2015 թ.
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԱՃԱՌԵԼ ԴՈԼԼԱՐ.

Բլումբերգի դոլլարի ինդեքսը, որը համեմատվում է 10 հիմնական արժույթների հետ, այս տարվա մեջ ունեցել է 6.8% աճ: Ըստ բլումբերգի վերլուծաբանների արժույթը մինչ տարվա վերջ կամրապնդվի եվրոի նկատմամբ $1.06-ից ցածր, ճապոնական յենաի նկատմամբ՝ Y125-ից բարձր:

Նախկինում արժույթի այսպիսի աճ գրանցվելու դեպքում ԴՊՀ-ն տոկոսադրույքը բարձրացնում էր միջինը 2.25%-ով: Այս անգամ կանխատեսվում է տոկոսադրույքի բարձրացում մինչև 1.625% մինչ 2016 թվականի ավարտը:

Այս ամենից բխում է, որ ԴՊՀ-ի անդամները պլանավորում են խուսափել 1994թվ., 1999թվ. և 2004 թվ.-ների ագռեսիվ դրամավարկային քաղաքականությունից: ԱՄՆ-ի տնտեսական աճը եղել է անհավասարաչափ, իսկ ինֆլյացիան 2%-ից ցածր է:

2004 թվականին, երբ տեղի ունեցավ առաջին տոկոսադրույքի բարձրացումից 6 ամսվա ընթացքում, ամերիկյան դոլլարը հիմնական 6 արժույթների նկատմամբ անկում ապրեց 9.3%-ով: Նմանատիպ պատկեր է նաև 1994 թվականին, երբ անկում ապրեց 6.9%-ով և 1999 թվականին՝ 1%-ով:

Թրեյդերները 46% հավանականություն են տալիս, որ ԴՊՀ-ն տոկոսադրույքը կբարձրացնի սեպտեմբերին և միջին տոկոսը կլինի 0.375%:
    
     http://goo.gl/UOxmWg

Աղբյուրը` http://www.finex.am/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3436 | 0 | 0
Facebook