Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիմա ինչ հարված էր Հայրիկյանի վրա, թե բոլորի, բացի Հայրիկյանից:

17:50, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
Հիմա ինչ հարված էր Հայրիկյանի վրա, թե բոլորի, բացի Հայրիկյանից:
     Նոր հեռուստատեսությամբ դիտում էի լրատվական ծրագրերը և հավատացեք շատ զարմացա: Ինչպես գիտենք երեկ ուշ երեկոյան մահափորձ է կատարվել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Այսօր այս մահափորձը դարձել է լրատվամիջոցների թիվ մեհ քննարկման առարկան: Ինչպես նշեցի լրատվական ծրագրերում միայն այս հարցի շուրջն են քննարկումներ տեղի ունենում: Բոլորը չգիտես ինչու նշում են թե սա հարված է` ուղղված իրենց դեմ: Իշխանությունները նշում են որ սա հարված է իշխանության դեմ, չնայած որ կարելի է ինչ-որ չափով հասկանալ իշխանություններին, չէ որ նրանք ղեկավարում են մի երկիր, որի նախագահի թեկնածուին փորձում են սպանել: Սա իմիջալիոց: Անցնենք «ընդիմություն» կոչվածին, չնայած որ ես այդպես էլ չեմ հասկացել ով է դիմություն, ով ընդիմություն: Այս ընդիմադիր գործիչներն էլ հայտարարում են թե սա հարված է ուղղված իրենց: Օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարեց, որ սա ուղղված էր իր դեմ: Հարց Պրն. Հովհաննիսյանին, հարգելիս ինչն է ուղղված Ձեր դեմ, որքան տեղեկացված ենք Հայրիկյանի վրա է մահափորձ կատարվել, նա է վիրահատվել և գտնվում է հիվանդանոցում, ինչն է ուղղված Ձեր դեմ հարգարժան Հովհաննիսյան: Չանդրադառնամ մնացածին, ուղղակի մի բան հաստատ իմացեք արդեն իսկ սկսել են Հայրիկյանի վրա կատարված մահափորձից ամեն մի քաղաքական ուժ իր օգուտը քաղել: Հարգարժան Պրն. Հայրիկյան ուղղակի առողջություն Ձեզ, մենք չենք կարող ուրանալ Ձեր ավանդը ՀՀ կազմավորման գործընթացի մեջ: Անկախ իմ քաղաքական հայացքներից, ես Ձեզ հարգում եմ որպես հայրենասեր անհատ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3269 | 0 | 0
Facebook