Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամերիկացիները գերտնտեսող եւ էժան մեքենա են թողարկելու

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
00:37, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Ամերիկացիները գերտնտեսող եւ էժան մեքենա են թողարկելու

Ամերիկյան Elio Motors ընկերությունը հայտարարել է գերտնտեսող եւ էժան, երեք անիվ ունեցող մեքենայի՝ թվով 5-րդ նախատիպի աշխատանքների մեկնարկի մասին: Սպասվում է, որ մեքենայի արժեքը չի գերազանցելու 6.8 հազար դոլարը:

P5 անվանումով փորձնական մեքենան ունենալու է 0.9 լիտր վառելիքի ծախսով շարժիչ, որը համադրվելու է ճապոնական Aisin «աշխատանքի մի քանի ռեժիմով» աշխատող փոխանցման մեխանիկական տուփ: Վառելիքի ծախսը 100 կմ համակցված ցիկլով անցնելու դեպքում չպետք է գերազանցի 2.8 լիտրը:

Ամերիկացիները ծրագրում են ստեղծել եւ փորձարկել եւս 26 նախատիպ, իսկ հետո անցնել սերիական թողարկման: Նախատեսվում է արտադրությունը սկսել 2016 թվականին, Լուիզիանա նահանգի Շրիվպորտե ձեռնարկությունում: Ընկերությունում վստահեցնում են, որ արդեն 43 հազար նախնական պատվեր են ստացել:

Ըստ Motor-ի, Elio Motors ընկերությունը 2008 թվականին հիմնադրել է փոլ Էլիոն: Նա իր առջեւ խնդիր է դրել ստեղծել եռանիվ գերտնտեսող, անվտանգ եւ հասանելի ավտոմեքենա, որը կունենա անվտանգության մի քանի բարձիկ, օդորակիչ եւ էլեկտրական կառավարմամբ ապակիներ:

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2704 | 0 | 0
Facebook