Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մանկավարժականի փոխգնդապետ դասախոսի գործն արդեն դատարանում է

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
00:33, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Մանկավարժականի փոխգնդապետ դասախոսի գործն արդեն դատարանում է

Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային պատրաստության եւ ֆիզիկական դաստիարակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ դատավարությունը կընթանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Առաջին նիստը նշանաված է հունիսի 17-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային պատրաստության եւ ֆիզիկական դաստիարակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե պարզվել է, որ Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «N» զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գեւորգյանից՝ ստուգարք ստանալու դիմաց, պահանջել եւ ստացել է 60 հազար դրամ գումար: ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դասախոսը կալանավորված էր, այնուհետեւ խափանման միջոցը փոխվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, բայց Վերաքննիչ դատարանը փոխել էր խափանման միջոցը եւ նորից դասախոսը կալանավորվել է:
    

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2563 | 0 | 0
Facebook