Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՖԻՖԱ-ն Իռլանդիային 5 մլն դոլար է վճարել՝ դատավորի սխալի համար

Vahan Grigoryan
Հեղինակ`
Vahan Grigoryan
15:19, ուրբաթ, 05 հունիսի, 2015 թ.
ՖԻՖԱ-ն Իռլանդիային 5 մլն դոլար է վճարել՝ դատավորի սխալի համար

ՖԻՖԱ-ն հաստատել է, որ իսկապես 5 մլն դոլար է վճարել Իռալանդիային այն բանից հետո, երբ իռլանդացիները դուրս չեն եկել աշխարհի առաջնություն՝ 2010-ին դատավորի սխալի պատճառով։


     Ֆեդերացիայի դիմումում, որը հրապարակել է բրիտանական The Guardian պարբերականը, այդ գումարը կոչվում է մարված «փոխառություն» ։


     Ավելի վաղ Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ջոն Դիլեյնին հայտարարել էր, որ այդ գումարը ՖԻՖԱ-ն վճարել է, որպեսզի Իռլանդիան դատական հայց չներկայացնի ընդդեմ միջազգային ֆեդերացիայի, գրում է Deutsche Welle-ն։


     Սակայն ՖԻՖԱ-ն իր հայտարարությունում վստահեցնում է, որ այդ գումարը չի եղել փոխհատուցում դատական սխալի համար, այլ՝ փոխառություն։ Նշվում է, որ 2010թ. հունվարին ՖԻՖԱ-ն համաձայնագիր է կնքել Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի վերջ դնի բոլոր պահանջներին։ Այդ համաձայնագրի շրջանակում Իռլանդիան ստացել է միջոցներ՝ մարզադաշտ կառուցելու համար։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3780 | 0 | 0
Facebook