Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Smartphone-երի սարսափելի հետևանքները

Մարիամ
Հեղինակ`
Մարիամ
16:27, չորեքշաբթի, 03 հունիսի, 2015 թ.
Smartphone-երի սարսափելի հետևանքները
     Զգացել ե՞ք, թե ինչպես մեր կյանքը փոխվեց, երբ հայտվեցին, այսպես կոչված, smartphone-ները։ Երբ ամեն քայլափոխը ամփոփված է selfie-ներում, երբ այնքան ենք տարված մեր հեռախոսներով ու սոց․ կայքերով, որ կորցնում ենք իրականության զգացումը, կորցնում ենք մեր կյանքի լավագույն պահերը։Երբ այնքան ենք տարված ականջակալներով լսած երաժշտությամբ, որ այլևս չենք լսում, երբ մեկը մեզանից օգնություն է հայցում։ Երբ համերգ գնալիս այնքան ենք տարված այն նկարահանելով, որ կարծես հեռուստացույցով դիտենք։ Հասկանում եմ, որ 21-րդ դարում ենք ապրում, ու ժամանակն է այդպես թելադրում, բայց չէ՞ որ այդ ժամանակը մեզ է պատկանում, և մենք կարող ենք տնօրինել այն, ինչպես մենք ենք ուզում։ Ինչ հաճելի զգացողություն է, երբ մեկը քեզ ինչ-որ բան է վստահում, ու դու քեզ պարտավորված, բայց միևնույն ժամանակ հպարտ ես զգում, որ ժամանակդ անտեղի չես անցկացնելու, որ կարևոր բան ունես անելու՝ սոց․ կայքերում անտեղի ժամանակդ «սպանելու» փոխարեն։ Մի պահ գլուխդ բարձրացրու հեռախոսիդ էկրանից, նայիր դուրս ու տես, թե ինչ լավ եղանակ է դրսում։ Մի՞թե չես կարող լինել պիտանի ինչ-որ բանի համար, ինչ-որ մեկին։ Վստահ կասեմ․ «Կարող ես» ։
     Քանի անգամ ես տեսել փողոցով անցնող ծեր տատիկի, ով մի կերպ քարշ է տալիս շուկայից գնած ծանր իրերը։Մի՞ թե չես կարող օգնել նրան ու նրա փոխարեն տանել այդ ամենը։ Քանի անգամ ես տեսել սայլակով հաշմանդամի, ով մի կերպ աստիճաններն է ուզում բարձրանալ, որովհետև չկա նրա համար նախատեսված հարթակ։ Մի՞թե չես կարող այդտեղ մի հարթակ դնել․վստահ եմ ձեր նկուղում շատ կան այդպիսի տախտակներ։ Թե՞ կգերադասես թողնել դրանք մինչև կփչանան, ու դեն կնետես։
     Քանի անգամ ես տեսել եկեղեցու դիմաց հավաքված այն կանանց, ովքեր գումար են ուզում իրենց օրվա ցամաք հացի 140 դրամը հավաքելու համար։ Թե ականջակալներիդ ձայնը չի թողնի լսել նրանց խնդրանքները, և դու կարհամարհես ու կանցես։ Բայց միգուցե այդ օրը հեռախոսդ մոռացել ես կամ ինչ-որ այլ բան է եղել․միևնույնն է կանցես ու կմտնես դիմացի խանութը միգուցե չիպս կամ Կոկա Կոլա գնելու պատրվակով։ Ու այդ կինը կմնա առանց հացի, իսկ դու առողջությունդ կվնասես։
     Ինչ եմ ուզում հասկացնել, գնահատե՜ք ձեր ամեն վայրկյանը, մարդի՜կ։ Կյանքը մեկն է, այն երկրորդ անգամ չի տրվում։
     Իսկ հիմա վեր բարձրացրու գլուխդ այդ էկրանից։ Արա այն, ինչ վաղուց պիտի անեիր։ Ապրի՜ր կյանքդ այնպես, որ դու՝ ինքդ հպարտ լինես քեզնով, որ բոլորը հպարտանան քեզնով։
Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1989 | 0 | 0
Facebook