Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բախտավոր լինես իմ սեր.....

Es em.....
Հեղինակ`
Es em.....
19:00, երկուշաբթի, 01 հունիսի, 2015 թ.
Բախտավոր լինես իմ սեր.....
     Այսօր քո հարսանիքն է, քո..... իմ ...ի. Չնայած դու երբեք էլ իմը չես եղել. Եթե միայն իմանայիր, թե ինչ եմ զգում. Գիտեմ, որ իրավունք չունեմ սիրելու քեզ, որովհետև ես արդեն կազմել եմ իմ ընտանիքը, բայց ախր դու քո կամքով դուրս հանեցիր ինձ քո կյանքից. Սիրում էիր... չեմ ուրանա. Բայց ինչի ինձ տվեցիր ուրիշին, սիրելով ու շատ լավ իմանալով, որ սիրում եմ քեզ. Միգուցե դեռ սիրում ես. Գիտես ինչ? Դու ինձ երբեք չես մոռանա.... Իմ ժպիտը, իմ խոսքերը, մեր երգը, մեր օրը...... էէէէէէէ լավ էլի հիմար աղջիկ.... նա քեզ արդեն մոռացել է. Եթե մենակ իմանայիր, թե ոնց է սիրտս սկսում արագ աշխատել քո անունը լսելիս. Իսկ հիմա արդեն լսում եմ, որ սիրում ես, երջանիկ ես. Մենք էլ էինք երջանիկ չէ? Աշխարհը մերն էր. Բայց դու նախընտրեցիր չպայքարել ու հրաժարվեցիր ինձնից. Իսկ հիմա ամուսնանում ես մեկի հետ, ով քեզ հարմարա ամեն ինչով. Ինչ ասեմ..... բախտավոր եղիր..... Աստված տա երբեք չզղջաս ընտրությանդ համար.
     Երնեկ գոնե մի անգամ տեսնեի քեզ, գրկեիր ու ասեիր, որ սիրում ես ինձ, որ չես մոռացել ոչ մի բան...... ինչի եմ դեռ սիրում քեզ......
     Հեռախոսս զանգեց.... երևի մեր ընդհանուր ծանոթն է, զանգել է, որ պատմի հարսանիքիդ բոլոր մանրամասները. Չեմ ուզում, մի պատմի. Չէ, պիտի վերցնեմ ու հերթական անգամ ասեմ «Վայյյյ ինչ լավ ա. Շաաաաաատ ուրախ եմ իրանց համար. Իրանք շատ սիրուն զույգ են» . Արտասվում եմ, խեղդվում եմ, ուզում եմ գոռամ ցավից......
     Սիրտս, հոգիս, արևս, հրաշքս....... լավ նայի քեզ. Ես կաղոթեմ քո համար.
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3477 | 0 | 0
Facebook