Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամերիկացիները հիմա էլ հանցագործ են համարում կատուներին:

21:39, չորեքշաբթի, 30 հունվարի, 2013 թ.
Ամերիկացիները հիմա էլ հանցագործ են համարում կատուներին:
     Ժողովուրդ ջան մեր հարգարժան ամերիկացիները վերջնականապես պարապ են մնացել: Վերջերս ամերիկյան խոշոր կենսաբանական ինստիտուտները, կատարելով բազմաթիվ ուսումնասիրություններ, կատուներին համարել են աշխարհի ամենավտանգավոր կենդանիներից մեկը: Ըստ այս ուսումնասիրությունների, կատուները տարեկան ոչնչացնում են մինչև 3.7 միլիարդ թռչուն և մինչև 20.7 միլիարդ այլ մանր կենդանիների: Այդ կերպ, որոշ նահանգներում կատու պահելը շուտով կարգելվի, իսկ որոշ նահանգներում էլ օրենք է ընդունվել, որ կատուների պարանոցից պետք է զանգ կախվի, այդ կերպ այն կենդանիները, որոնք ոչնչացվում են կատուների կողմից` լսելով զանգի ձայնը կփախչեն:Ի դեպ այս մոտեցումը կիրառվում է Անգլիայում: Փաստորեն հարգարժան ամերիկացիները նոր են կարդացել «Մկների ժողովը» և որպեսզի Բդոն ու Խդոն չկախեն զանգը կատվի վզից, նրանք դա պարտադրում են անել կատվի տիրոջը: Այնպիսի տպավորություն է, որ «Մկստանի» բնակիչները մեծ կաշառք են առաջարկել ԱՄՆ-ի Սենատին, որպեսզի իրենց օրինագիծը ընդունվի և կատուներին օրենքից դուրս համարեն: Մկներն էլ դա երևի սովորել են մեր հարևան ազերիներից և թուրքերից, ովքեր միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի Հայոց Մեծ եղեռնի որևէ օրինագիծ չընդունվի:
     Չգիտեմ ամերիկացինրը ինչպես են մտածում, բայց այն ժամանակ, երբ 21-րդ դարում աշխարհում դեռևս գոյություն ունի սովամահություն հասկացությունը, երբ բազմաթիվ մարդիկ չունեն տանիք իրենց գլխավերևում, ամերիկացիները միլիոններ են ծախսում հետազոտելու թե կատուն է վնասակար թե մուկը: Եվ ուր է գնում այս աշխարհը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3321 | 0 | 0
Facebook