Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աստված տեսնում է`ամեն ինչ...

16:12, չորեքշաբթի, 30 հունվարի, 2013 թ.
Աստված տեսնում է`ամեն ինչ...
     Ողջույն` Եղբայր Քրիստոսում
     Քրիստոս Հիսուս եկավ, Աստծո խոստացած փրկիչ, քարոզեց` Հավատ, Հույս, Սեր, Աստծո Արքայություն :
     301-թ. Հայերը ընդունելով Քրիստոնեությունը` ընդունեցին Աստծուն :
     302-թ. Մկրտվելով՝ ճանապարհ շնորհվեց դեպի Քրիստոս Հիսուս` թափված արյուն . վերջին մատաղ . վկայություն ճշմարիտ Աստծո :
     Քրիստոս Հիսուս ասաց՝ Սա եմ պատուիրում ձեզ, որ իրար սիրէք:
     Ի՞նչ է նշանակում սեր :
     Քրիստոս Հիսուս ասաց` . Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը . ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթե ոչ ինձանով . .ինձ սիրողը նա է որ իմ պատվիրաքները պահում է . . Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է : Եւ սիրիր քո տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ . սա է առաջին պատուիրանքը : Եւ երկրորդը սորան նման, Սիրիր քո Ընկերին քո անձի պէս . սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ'կայ : Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը : Բայց ձեզ ` որ լսում էք, ասում եմ . Սիրեցէք ձեր թշնամիներին, բարի արէք ձեզ ատողներին : Օրհնեցէք ձեզ անիծողներին, աղօթք արէք ձեզ նեղացնողների վերայ : Քո մէկ երեսին զարկողին միւսն էլ դէմ արա . եւ նա` որ քո վերարկուն քեզանից հանում է, շապիկդ էլ մի արգելիր նորանից : Ամենին` որ ուզում է քեզանից, տուր, եւ քոնը առնողիցը ետ մի առնիր : Եւ ինչպէս կամենում էք ` որ մարդիկ ձեզ անեն, նոյնպէս էլ դուք արէք նորանց : Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ինչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են իրանց սիրողներին սիրում : Ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է : Սիրելը՝ աւելի է քան թէ ամեն ողջակէզները եւ զոհերը : Որոնց մեղքը որ թողէք՝ թողուած կ՜լինի նորանց . որոնցը որ պահէք՝ պահուած կ՜լինի : Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է : Եւ մի դատէք, եւ չէք դատուիլ . մի դատապարտէք, եւ չէք դատապարտուիլ . արձակեցէք՝ եւ կ՜արձակուիք : Տուէք եւ կ՜տրուի ձեզ . լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ՜տան ձեր գոգը . որովհետեւ այն չափովը որ չափէք, նորանով կչափուի ձեզ : Արդ ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կ՜կտրուի եւ կրակի մէջ կ՜գցուի : Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք :
     Եթե սեր չկա հետևաբար մեղքի տակ ենք :
     Ի՞նչ է նշանակում մեղք :
     Հեթանոս ժամանակաշրջանը եղավ ապացույց, որ մենք գտնվում էինք խավարում :
     Օրենքով եղավ մեղքի գիտությունը ` հեթանոս ժամանակաշրջանում մարդիկ գտնվելով խավարում եկան մարգարեները իրենց հետ բերելով լույս` վկայելով ճշմարտության մասին ապացուցելով հրաշքներ գործելով : Մարգարեները խոսեցին Քրիստոսի `մեսիայ, փրկչի համար, որ գալով բերելու էր իր հետ լույս` ճանապարհ դեպի փրկություն : Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս : Սա վկայութեան համար եկաւ, որ այն Լոյսի համար վկայէ . որ ամենքը նորանով հաւատան :
     Եւ դու, երեխայ, Բարձրեալի մարգարէ կ՜կոչուիս . որովհետեւ կ՜գնաս Տիրոջ երեսի առաջից նորա ճանապարհները պատրաստելու, Որ նորա ժողովրդին տաս փրկութեան գիտութիւնը իրանց մեղքերի թողութեան մէջ, Մեր Աստուծոյ գթած ողորմութեան համար, որով ծագող արեգակը վերեւից այցելեց մեզ . Որ լոյս տայ խաւարումն եւ մահի ստուերումը նստողներին . որ մեր ոտները դէպի խաղաղութեան ճանապարհն ուղղէ :
     Եւ նա եկաւ Յորդանանի ամեն կողմերը, ապաշխարութեան մկրտութիւնը քարոզելով մեղքերի թողության համար . . Ինչպէս Եսայիա մարգարէի խօսքերի գրքումը գրուած է` որ ասում է Կանչողի ձայնը անապատումը . պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք նորա շաւիղները : Ամեն ձոր լցուի, եւ ամեն սար ու բլուր խոնարհուի . եւ դժուարները հեշտ լինեն, եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն . Եւ ամեն մարմին Աստուծոյ փրկութիւնը կ'տեսնէ :
     Եւ քարոզելով ասում էր, Ինձանից զօրաւորը գալիս է իմ ետեւից, որին ես արժանի չեմ խոնարհուիլ եւ նորա կօշիկների կապն արձակել : Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կ'մկրտէ ձեզ :
     Նա չէր Լոյսը այլ որ Լոյսին համար վկայէ : Այն էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը : Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ'ճանաչեց : Իրանների մեջ եկաւ, եւ իրանները նորան չ'նդունեցին : Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստծոյ որդիներ լինելու` նորանց, որ նորա անունին հաւատում են : Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան :
     Եւ Յովհաննէսը մատնուելուց յետոյ, Յիսուսը եկաւ Գալիլեա, քարոզում էր Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում, թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է . ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին :
     Հիմա էլ համոզվում էնք ՝ որ չէնք կարողանում մեղքից ազատվել և գտնվել Աստծո արքայության՝ խաղաղության, միաբանության, սիրո, լույսի մեջ :
     Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց . Ես եմ աշխարհքի լոյսը . ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ՜ընդունի : Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ . ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է : Աշխարհքը կարող չէ ձեզ ատել . բայց ինձ ատում է, որ ես նորա համար վկայում եմ, թէ նորա գործերը չար են: Եւ ձեզ օրինականներիդ էլ վայ . որովհետեւ դժուար տանելի բեռներով բեռնում էք մարդկանց, եւ դուք ձեր մատների մէկովը չէք մօտենում այն բեռներին : Վայ ձեզ՝ օրինականներիդ, որ գիտութեան բանալիքը վեր էք առել . դուք չէք մտել, եւ մտնողներին էլ արգիլել էք : Եւ Յիսուսը նորանց խորրհուրդներն իմանալով, ասեց նորանց . Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ՜աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դէմ բաժանուած է՝ չի մնալ : Եւ թէ որ սատանան սատանային հանում է, իր դէմ բաժանուեցաւ . էլ ի՞նչպէս նորա թագաւորութիւնը կ՜կենայ : Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերը, ձեր որդիքն ի՞նչով են հանում . սորա համար նորանք կ՜լինին ձեր դատաւորները : Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է : Կամ ի՞նչպէս մէկը կարող է զօրաւոր մարդի տունը մտնել՝ եւ նորա կարասիները յափշտակել . եթէ առաջ չ՜կապէ այն զօրաւորին, եւ յետոյ նորա տունը կյափշտակէ : Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է . եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է : Սորա համար ասում եմ ձեզ . Ամեն մեղք եւ հայհոյանք կ՜թողուի մարդկանց, բայց Հոգիին դէմ հայհոյանքը չի թողուիլ մարդկանց : Եւ ո՜վ որ մարդի Որդիին դէմ բան ասէ՝ կ՜թողուի նորան . բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը : Կամ ծառը բարի արէք՝ եւ նորա պտուղն էլ բարի, կամ ծառը չար արէք՝ եւ նորա պտուղն էլ չար . որովհետեւ ծառը պտղիցը կ՜ճանաչուի : Իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս կարող էք բարի խօսել՝ որ չար էք . որովհետեւ սրտի աւելացածիցը կ՜խօսի բերանը : Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարիքները կ՜հանէ, ու չար մարդը չար գանձիցը չար բաներ կ՜հանէ : Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան : Որովհետեւ քո խոսքիցը՝ կ՜արդարանաս, եւ քո խօսքիցը կ՜դատապարտուիս : Որովհետեւ Աստուած իր Որդին չ՜ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի : Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ՜հաւատացողն արդէն դատապարտուած է . որովհետեւ չ՜հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին : Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին : Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, ու չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ՜յանդիմանուին : Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, որ Աստուծով գործուեցան :
     Հայ ընտանիքը դաստիարակում է Հայ Առաքելական եկեղեցին այսինքնս` տեսնելով ժողովրդի վարքը, որը մտածելակերպի հետևանքա չհանդիմանելով թույլ էնք տալիս, որ սուտը` մեղքը շարունակի իր գործը հետևաբար սուտը ներկա գտնվելով մարդկանց մեջ դաստիարակում է իր հետնորդներին այսինքնս` . Միթէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել, չէ որ երկուսն էլ փոսը կ'ընկնեն .
     Լուսավորեմ` պարզաբանեմ չ՜կա` չենք կարող, չի լինի, որովհետև Քրիստոս Հիսուս ասաց . Ինչը որ անկարելի է մարդկանց համար հնարավոր է Աստծո համար . .Դարձեալ ասում եմ ձեզ` եթե ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին` ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կ'լինի նորանց իմ Հորիցն` որ երկնքումն է . հետևաբար հնարավոր է ամեն ինչ, մնում է գնալ Աստծո մոտ:
     Քիստտոս Հիսուս քարոզեց Աստծո արքայություն և ասաց` . Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը . ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթե ոչ ինձանով . և ասաց . թող անձտ վերցրու խաչտ արի իմ ետևից . Քրիստոս Հիսուս իր աղօթքում ասում է . Բայց ոչ թէ միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կ՜հավատան ինձ : Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ : Եւ ես այն փառքն՝ որ ինձ տուիր՝ նորանց տուի, որ մէկ լինեն՝ ինչպէս մենք էլ մէկ ենք : Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում, որպէսզի աշխարհքը գիտենայ, թէ դու ուղարկեցիր ինձ . եւ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր : Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն . որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ . որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ : Արդար Հայր, աշխարհքը չ՜ճանաչեց քեզ . բայց ես ճանաչեցի քեզ, եւ սորանք ճանաչեցին որ դու ուղարկեցիր ինձ : Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կ՜ճանաչեցնեմ . որ այն սէրն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում : Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ՜քաշէ նորան . եւ ես յետին օրումը կ՜յարուցանեմ նորան : Գրուած է մարգարէների մեջ թէ Եւ ամենքն Աստուածանից սովորած կլինին . արդ ամեն ով որ Հօրիցը լսում եւ սովորում է, գալիս է ինձ մօտ :
     Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ՜ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ՜սովորեցնէ ձեզ, եւ կ՜յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի : Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ . ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ . ձեր սիրտը չ՜խռովի եւ չ՜վախենայ :
     Բայց երբոր Մխիթարիչը կ՜գայ, որ ես Հորիցը կ՜ուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կ՜վկայէ ինձ համար : Եւ դուք էլ կ՜վկայէք, որովհետեւ սկզբիցն ինձ հետ էք :
     Բայց հիմա ինձ ուղարկողի մօտ եմ գնում . եւ ձեզանից ոչ մէկը չէ հարցնում ինձ, թէ Ու՞ր ես գնում : Այլ որովհետեւ այս բաները խոսեցի ձեզ հետ, տրտմութիւնը լցրեց ձեր սիրտը : Բայց ես ճշմարտութիւնն եմ ասում ձեզ, թէ լաւ է ձեզ համար, որ ես գնամ . որովհետեւ եթէ չ՜գնամ, Մխիթարիչը չի գալ ձեզ մօտ . բայց եթէ գնամ, նորան կ՜ուղարկեմ ձեզ մօտ : Եւ նա՝ երբոր գայ՝ աշխարհքին կ՜յանդիմանէ մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար : Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հաւատում : Արդարութեան համար, որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում, եւ ինձ այլ եւս չէք տեսնիլ : Եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհքի իշխանը դատապարտված է : Տակաւին շատ բան ունիմ ձեզ ասելու, բայց հիմա չէք կարող տանիլ : Բայց երբոր նա ճշմարտութեան Հոգին կ՜գայ, նա կ՜առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտության մեջ . որովհետեւ իր անձիցը չի խոսիլ, այլ ինչ որ կ՜լսէ կ՜խօսի, եւ գալու բաները կ՜պատմէ ձեզ : Նա ինձ կ՜փառաւորէ, որովհետեւ իմիցը կ՜առնէ եւ կ՜պատմէ ձեզ : Ամեն ինչ որ Հայրն ունի՝ իմն է . նորա համար ասեցի ձեզ, թէ իմիցը կ՜առնէ եւ կպատմէ ձեզ : Մի քիչ ժամանակ էլ, եւ չէք տեսնիլ ինձ . եւ դարձեալ մի քիչ, եւ կ՜տեսնեք ինձ . որովհետեւ ես Հօր մօտ եմ գնում :
     Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ . Եթէ մէկը վերստին չ՜ծնուի՝ կարող չէ Աստծոյ արքայութիւնը տեսնել : Եւ ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, ապա թէ ոչ՝ նորն իր ուժովն այն հնիցն կ՜առնէ, եւ պատառուածքն էլ աւելի չար կ՜լինի : Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է . ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին : Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մօտ կգայ . եւ ինձ մօտ եկողին ես դուրս չեմ հանիլ : Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը : Սա է ինձ ուղարկող Հօր կամքը, որ այն ամենը որ նա ինձ տուաւ . նորանից չ՜կորցնեմ . այլ յետին օրումը յարուցանեմ նորան : Եւ սա է ինձ ուղաարկողի կամքը . որ ամեն ով որ տեսնէ Որդուն եւ հաւատայ նորան, յաւիտենական կեանք ունենայ . եւ ես յետին օրումը կ՜յարուցանեմ նորան : Ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քոյրը եւ մայրը : Երանի խաղաղաութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիկ կկոչուին : Բայց դուք Ռաբբի չ՜կանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը . եւ դուք ամենքդ եղբարք էք : Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ՜կանչէք . որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է : Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը : Գրուած է մարգարէների մեջ թէ Եւ ամենքն Աստուածանից սովորած կլինին . . Եթէ կոյր լինէիք, մեղք չէիք ունենալ . բայց հիմա ասում էք, թէ Տեսնում ենք . նորա համար ձեր մեղքերը մնում են : Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառայ է : Ծառան էլ յաւիտեան չէ կենում տան մեջ . որդին կենում է յաւիտեան : Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, յիրաւի ազատ կ՜լինիք : Եւ գիտենք, որ Աստուած մեղաւորներին չէ լսում . այլ եթէ մէկը աստուածապաշտ է ՝ եւ նորա կամքը կատարում է, նորան լսում է : Եւ ձեր օրէնքումն էլ գրուած է թէ Երկու մարդկանց վկայութիւնը ճշմարիտ է : Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ՜իմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում : Իր անձիցը խոսողը, իր անձի փառքն է որոնում . բայց նա որ իրան ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ անիրաւութիւն չ՜կայ նորանում : Յիսուսն էլ նորանց սրտերի մտածմունքներն իմանալով մի երեխայ առաւ՝ եւ նորան կանգնեցրեց իրան մօտ, Եւ ասեց նորանց . Ով որ այս երեխային ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում . եւ ով որ ինձ ընդունի, ինձ ուղարկողին է ընդունում . որովհետեւ ով որ ձեր ամենիդ մէջ փոքրագոյն է, նա մեծ կ՜լինի : Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք : Այն ժամանակ կ՜պատասխանէ նորանց եւ կ՜ասէ . Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չ՜արիք, ինձ էլ չ՜արիք : Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար :
     Եւ ձեր օրէնքումն էլ գրուած է թէ Երկու մարդկանց վկայութիւնը ճշմարիտ է :
     Մեր երկուսի Միաբանությունը բացառիկ է և մենք գնալով Քրիստոսի Հիսուսի հետևից անցնելով նեղ դռնով մտել էնք Սիրո` հետևաբար Աստծո մոտ մեր հետ բերելով` Պատգամ
    
     Պատգամ
     Օրենքը եւ մարգարէները մինչեւ Յովհաննէսն են . նորանից յետոյ Աստուծոյ արքայութիւնն է աւետարանվում, եւ ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նորա մէջ : Եւ աւելի հեշտ է որ երկինքն եւ երկիրս անցնեն, քան թէ օրէնքի մէկ պզտիկ նշանագիրը վայր ընկնէ :
     Եթե Քրիստոնյա էնք ապա . անդամ էնք Քրիստոսում, Քրիստոսը մեզանում . . մի թէ բաժանված է Քրիստոսը . . Որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է . . եթե դուք ամեն մեկտ իր եղբորը ձեր բոլոր սրտից չթողեք նորանց յանցանքը ձեր Հայրն էլ չի թողնի ձեր յանցանքը .
     Քրիստոսը քարոզեց Աստծո արքայությունը և ասեց . Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը . ոչ ով չէ գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով . եվ ասաց . թող անձտ վերցրու խաչտ արի իմ ետեվից . Քրիստոս Հիսուս ասաց . մեկ եղեք . . Որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է . մեկ եղիր նախ և առաջ քո եկեղեցու անդամի հետ, հետո եկեղեցիները իրար հետ : Ամբողջ ազգով մեկ լինելով վկայենք բոլոր քրիստոնյա ազգերին, որ դա հնարավոր է և միաբանելով մեկ լինենք Քրիստոսում : Դրանից հետո նախ և առաջ պետք է ինչպես գրված է Աստուածաշնչում . Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ'քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ'գայ վերջը .
     Եւ ասեց նորանց . Մի՞թէ ճրագը գալիս է, որ գրուանի կամ մահճի տակ դրուի . չէ՞ որ ճրագակալի վերայ դրուի : Որովհետեւ ծածուկ բան չկայ, որ չ՜յայտնուի . եւ մի թագուն բան չեղաւ, որ դէպի յայտնութիւն չ՜գար : Եթէ մէկը լսելու ականջ ունի, թող լսէ :
     Վերեւից եկողն ամենից վեր է . երկրիցը լինողը երկրիցն է եւ երկրիցն է խօսում . երկնքից եկողն ամենից վեր է . Ինչ որ տեսաւ եւ լսեց, նա է վկայում . եւ նորա վկայութիւնը ոչ ով չէ ընդունում : Նորա վկայութիւնն ընդունողը կնքեց, թէ Աստուած ճշմարիտ է : Որովհետեւ նա որին Աստուած ուղարկեց, Աստուծոյ բանն է խօսում . որովհետեւ Աստուած Հոգին չափով չէ տալիս : Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն նորա ձեռն է տուէլ : Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի . իսկ Որդուն չ՜հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ :
     Զգոյշ կացէք որ չ՜մերժէք նորան որ խոսեց . որովհետեւ եթէ չ՜կարողացան պրծնել երկրիս վերայ պատգամ տուողին մերժողները, որքա՜ն աւելի ապա մենք եթէ երկնքից խօսողին մերժենք : Որի ձայնը այն ժամանակ երկիրը շարժեց . եւ հիմա խոստացել է եւ ասում է թէ Միւսանգամ եւս կ՜շարժեմ, ոչ միայն երկիրը բայց երկինքն էլ : Բայց այն Միւսանգամը ցոյց է տալիս որ շարժուող բաներն իբրեւ եղածներ պիտի փոխուին, որ հաստատ մնան չ՜շարժուողները : Ուստի անշարժ թագաւորութիւն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճութեամբ Աստուծուն, ահով եւ երկիւղածութեամբ : Որովհետեւ մեր Աստուածը փճացնող կրակ է :
     Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում . Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին : Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում : Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չ՜մնայ : Եւ եթէ մէկն իմ խոսքերին լսէ եւ չ՜հաւատայ, ես չեմ դատիլ նորան . որովհետեւ ես չ՜եկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը : Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ՜ընդունողը ունի իրան դատողին . այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ՜դատէ նորան յետին օրը : Որովհետեւ ես իմ անձիցը չ՜խոսեցի . բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ : Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է . ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում :
    
     Արթուն կացեք
     ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
     Արթուն կացեք . Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ . Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի . Ես եմ կեանքի հացը : Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս . այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է : Գործեցէք ոչ թէ կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ . . Որովհետեւ Աստուծոյ հացը նա է` որ երկնքիցն է իջնում, եւ որ աշխարհքին կեանք է տալիս . . Սա է Աստուծոյ գործը, որ հաւատաք նորան, որին նա ուղարկեց . . Ով որ այսպիսի երեխաներից մեկին իմ անունովն ընդունի` ինձ է ընդունում . . Ով որ ընդունէ նորան, որ ես կ'ուղարկեմ, ինձ է ընդունում . եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում . . Սակայն մարդի Որդին գալիս` արդեօք հաւատք կ'գտնէ երկրի վերայ . . ինձ սիրողը իմ պատվիրաքները պահում է . . նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք . ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք : Սորանով կ'գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք . Որովհետեւ դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք . միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չ՜տայ մարմնին . այլ սիրով ծառայեցէք իրար : Որովհետեւ բոլոր օրէնքն այս մէկ խօսքումն է կատարվում . Քո ընկերին քո անձի պէս սիրիր : ընդունեք իրար առանց կարծիքները հաշվի առնելու . Վայ ձեզ՝ օրինականներիդ, որ գիտութեան բանալիքը վեր էք առել . դուք չէք մտել, եւ մտնողներին էլ արգիլել էք : Երբոր բոլոր ձեզ հրամայուած բաներն անէք, ասեցէք, թէ Մենք անպիտան ծառաներ ենք . որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու : Աստուծոյ արքայութիւնը դրսի նշանով չի գալ : Ոչ էլ կ'ասեն, թէ Ահա այստեղ է, կամ ` ահա այնտեղ է . որովհետեւ ահա Աստուծոյ արքայութիւնը հէնց ձեր ներսումն է . . Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է` կ'աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դէմ բաժանուած է` չի մնալ .
    
     Սկզբումն էր Բանը . եւ Բանն Աստուծոյ մօտ էր . Բանն Աստուած էր : Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր : Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ՜եղաւ, ինչ որ եղաւ : Նորանով էր կեանքը, եւ կեանքը մարդկանց լոյսն էր : Եւ լոյսը խաւարումը լոյս է տալիս . եւ խաւարը չ՜իմացաւ նորան : Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս : Սա վկայութեան համար եկաւ, որ այն Լոյսի համար վկայէ . որ ամենքը նորանով հաւատան : Նա չէր Լոյսը, այլ որ Լոյսին համար վկայէ : Այն էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը : Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ'ճանաչեց : Իրանների մեջ եկաւ, եւ իրանները նորան չ'նդունեցին : Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստծոյ որդիներ լինելու` նորանց, որ նորա անունին հաւատում են : Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան :
     Եւ դու, երեխայ, Բարձրեալի մարգարէ կ՜կոչուիս . որովհետեւ կ՜գնաս Տիրոջ երեսի առաջից նորա ճանապարհները պատրաստելու, Որ նորա ժողովրդին տաս փրկութեան գիտութիւնը իրանց մեղքերի թողութեան մէջ, Մեր Աստուծոյ գթած ողորմութեան համար, որով ծագող արեգակը վերեւից այցելեց մեզ . Որ լոյս տայ խաւարումն եւ մահի ստուերումը նստողներին . որ մեր ոտները դէպի խաղաղութեան ճանապարհն ուղղէ :
     Այն էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը :
     Ես եմ աշխարհքի լոյսը . ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ՜ընդունի :
     Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին : Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, ու չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ՜յանդիմանուին : Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, որ Աստուծով գործուեցան :
    
     Առակներ
     Մի ուրիշ առակ լսեցէք . Մի տանուտէր մարդ կար՝ որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց . եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց . եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք : Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու : Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին : Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին : Վերջապես իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կ՜ամաչեն : Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին . Սա է ժառանգը, . եկեք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք : Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին : Արդ՝ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կ՜անէ այն մշակներին : Նորան ասեցին . Չարերին չարաչար կ՜կորցնէ, եւ այգին կ՜տայ ուրիշ, մշակների, որ պտուղները կ՜տան նորան իրանց ժամանակներումը : Յիսուսը նորանց ասեց . Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ . սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է : Սորա համար ասում եմ ձեզ . որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կ՜առնուի եւ մի ազգի կ՜տրուի, որ նորա պտուղներ կ՜բերէ : Եւ այս քարի վերայ ընկնողը կ՜փշրուի . եւ ում վերայ որ նա ընկնի՝ կ՜ջարդէ նորան :
     Եւ երբոր սեղան նստողներից մէկն այս բաները լսեց, նորան ասեց . Երանի նորան, որ Աստուծոյ արքայութիւնումը հաց կ՜ուտէ : Եւ նա ասեց նորան . Մի մարդ մեծ ընթրիք արաւ եւ շատերին հրաւիրեց : Եւ ընթրիքի ժամանակին իր ծառան ուղարկեց, որ հրաւիրածներին ասէ . Եկէք, որովհետեւ արդէն ամենը պատրաստ է : Եւ ամենքն սկսեցին մէկ մէկ ետ քաշուիլ . առաջինն ասեց նորան . Ագարակ առայ, եւ պէտք է գնամ՝ նորան տեսնեմ . աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուծ համարիր : Եւ միւսն ասեց . հինգ լուծ եզ առայ, եւ գնում եմ որ նորանց փորձեմ . աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր : Եւ միւսն ասեց . Կին եմ առել, եւ նորա համար չեմ կարող գալ : Եւ այն ծառան եկաւ, այս բաները պատմեց իր տիրոջը . այն ժամանակ տան տէրը բարկացած ասեց իր ծառային . Դուրս գնա շուտով քաղաքի հրապարակները եւ փողոցները, եւ կաղերին եւ կոյրերին մտցրու այստեղ : Եւ ծառան ասեց . Տէր, եղաւ ինչպէս հրամայեցիր, եւ դեռ էլ տեղ կայ : Եւ տէրն ասեց ծառային . Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի : Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այն կանչուած մարդկանցից ոչ մէկն իմ ընթրիքը չի ճաշակիլ :
     Որովհետեւ նման է երկնքի արքայութիւնը մի տանուտէր մարդի, որ աոաւօտանց կանուխ դուրս եկաւ իր այգու համար մշակներ բռնելու : Եւ մշակների հետ օրը մի դահեկանի խօսելով, նորանց ուղարկեց իր այգին : Եւ ժամը երեքի մօտ դուրս եկաւ՝ ուրիշներ տեսաւ, որ հրապարակում պարապ կանգնել էին : Նորանց էլ ասեց . Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է կ՜տամ ձեզ : Նորանք էլ գնացին . եւ դարձեալ ժամը վեցին եւ իննին դուրս գալով նոյնպէս արաւ : Եւ ժամը տասնեւմէկին մօտ էլ դուրս գալով ուրիշները գտաւ պարապ կանգնած եւ ասեց նորանց . Ի՞նչու էք այստեղ բոլոր օրը պարապ կանգնել : Նորան ասեցին . Որովհետեւ ոչ ոք մեզ չ՜վարձեց : Նորանց ասեց . Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ արժան է՝ կ՜առնէք : Եւ երբոր իրիկուն եղաւ, այգու տէրն իր տան վերակացուին ասեց . Մշակներին կանչիր եւ նորանց վարձքը տուր՝ յետիններիցն սկսած մինեւ առաջինները : Եւ ժամը տասնեւմէկինները գալով, մի մի դահեկան առան : Առաջիններն էլ եկան՝ եւ կարծեցին, թէ աւելի կ՜առնեն . եւ նորանք էլ մի մի դահեկան առան : Բայց երբոր առան, տան տիրոջիցը տրտնջում էին եւ ասում . Թէ այդ յետինները մէկ ժամ գործեցին, եւ դորանց մեզ հետ հաւասար արիր, որ օրի ծանրութիւնը եւ տաքութիւնը քաշեցինք : Նա էլ պատասխանեց նորանցից մէկին եւ ասեց . Ընկեր, ես չեմ զրկում քեզ . չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանի համաձայնեցիր : Քոնը առ եւ գնա . բայց ես ուզում եմ, որ այս յետինին տամ ինչպէս քեզ : Կամ մի՞թէ ես իշխանութիւն չ՜ունիմ՝ անելու ինչ որ ուզեմ իմ ստացուածքին . կամ թէ քո աչքը չա՞ր է որ ես բարերար եմ : Այսպէս յետիններն առաջինք կ՜լինին, եւ առաջիններն յետինք . որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր են ընտրուած :
     Բայց ձեզանից ո՞վ է նա, որ մի հողագործ կամ հովիւ ծառայ ունենայ, որ երբոր յանդիցը գայ տուն մտնէ, շուտով ասէ նորան, թէ Եկ սեղան նստիր : Այլ չի՞ ասիլ նորան, թէ պատրաստիր ինչ որ իրիկունս պիտի ուտեմ, եւ գօտիդ կապիր ինձ ծառայիր, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ յետոյ դու էլ կ՜ուտես եւ կ՜խմես : Մի՞թէ այն ծառայիցը շնորհակալ կլինի, որ այն բոլոր իրան հրամայուածներն արաւ . չ՜կարծեմ : Այնպէս էլ դուք, երբոր բոլոր ձեզ հրամայուած բաներն անէք, ասեցէք, թէ Մենք անպիտան ծառաներ ենք . որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու :
     Քրիստոնեության, Միաբանության, Սիրո վերաբերյալ արմատական խոսաքցություններ Առաքեալների կողմից :
     --------------------------------------------------------------------------------------------------------
     ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ
     ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ
     ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ
     ԳԼՈՒԽ Ա
     Երես 1294
     Յորդոր միաբան լինելու և Աստուածանից եղող իմաստութիւնը ունենալու :
     ԳԼ . Գ
     Քրիստոսն է հիմը որի վերայ շինելու է, և ոչ թէ իրար դէմ բաժանուած պաշտօնեաները :
     ԳԼ . Զ
     Կորնթացիներն խրատվում են դատ չ'բանալ իրանց եղբայրների դէմ, մանաւանդ անհաւատների առաջին : Մեր մարմինները Քրիստոսի անդամներն են . Պէտք է որ նորանց չ'պղծենք :
     ԳԼ . ԺԵ
     Յարութիւնը և յարուցեալ մարմինների փառքը :
     ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ
     ԹՈՒՂԹԸ
     ԱՌ ԵՓՈՍԱՑԻՍ
     ԳԼ . Դ
     Յորդոր Քրիստոսով միաբանութեան, և պատուէր պիղծ գործերը ձգելու :
     ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ
     ԹՈՒՂԹԸ
     ԱՌ ՓԻԼԻՊՊԵՑԻՍ
     ԳԼ . Բ
     1339
     Խրատ միաբան և խոնարհամիտ լինելու : Տիմոթէոսը և Եպափրոդիտոսը :
     ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ
     ԹՈՒՂԹԸ
     ԱՌ ՏԻՏՈՍ
     ԳԼՈՒԽ Ա
     Երես 1363
     Երէցները ինչ տեսակ մարդիկ պէտք է լինին : Կրետացիների յատկութիւնները :
     ԳԼ . Բ
     Տիտոսին հրահանգներ նորա վարդապետութեան և կեանքի մասին : Ծառաների ` և ընդհանրապէս բոլոր Քրիստոնեաների պարտաւորութիւնները:
     ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ
     ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ
     ԳԼՈՒԽ Ա
     Երես 1385
     Կենդանի յոյսով վերստին ծնունդ : Հաւատքի փորձառութիւնը :
     ԳԼ . Բ
     Վերստին ծնուածների, հպատակների, ծառաների պարտականութիւնները :
     ԳԼ .Ե
     Երէցների, երիտասարդների և ուրիշ հաւատացեալների պարտականութիւնները:
     ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹԸ
     ԳԼՈՒԽ Ա
     Երես 1391
     Առաքեալը յորդորում է որ Քրիստոնեաները հաւատքով և բարի գործերով իրանց կոչումը հաստատ պահեն : Ցոյց է տալիս թէ Քրիստոս է Աստուծոյ ճշմարիտ Որդին :
     ԳԼ . Բ
     Ծանուցանում է թէ սուտ վարդապետներ են լինելու . նորանց վարքը նկարագրելով ` զգուշացնում է Քրիստոնեաներին որ նորանցից ետ քաշուին :
     ԳԼ . Գ
     Յետին օրերի ծաղր անողները : Աշխարհքի վերջանալը : Քրիստոսի երկրորդ գալուստը : Ամեն բանի նորոգուիլը :
     ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ
     ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ
     ԳԼՈՒԽ Ա
     Երես 1394
     Կեանքի խօսքը . Քրիստոսի հետ հաղորդութիւն . մեր մեղքերի խոստովանութիւնը :
     ԳԼ . Բ
     Աստուծուն ճշմարտապէս ճանաչելը նորա պատուիրանքը պահելու, մեր եղբայրներին սիրելու և աշխարհքը չսիրելու մեջն է : Հեռու պէտք է կենալ մոլորեցնողներից :
     ԳԼ . Գ
     Աստուծոյ անզուգական սէրը : Յորդոր հնազանդութիւնով պահելու նորա պատուիրանքները և եղբայրաբար իրար սիրելու :
     ԳԼ . Դ
     Պետք է փորձել հոգիները թէ արդեօք Աստուածանից են : Յորդոր եղբայրական սէր ունենալու :
     ԳԼ .Ե
     Աստուծուն սիրողը նորա պատուիրանքները պահում է : Աստուծոյ Որդի Յիսուսը կարող է մեզ փրկել և մեր աղօթքները լսել :
     ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹԸ
     Աստուծոյ սէրը նորա պատուիրանքների համեմատ գնալն է : Մոլորեցուցիչներից պէտք է հեռու կենալ :
     ԵՐՐՈՐԴ ԹՈՒՂԹԸ
     Գայիոսի բարեպաշտութիւնը : Դիոտրէփէսի սնափառութիւնը : Դեմետրիոսի բարի համբաւը :
     ՅՈՒԴԱ ԱՌԱՔԵԱԼԻ
     ԹՈՒՂԹԸ
     Յորդոր հաստատ կենալու, հաւատքի անկեղծութեան, և մոլորեցուցիչներից հեռու կենալու :
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12912 | 4 | 0
Facebook