Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին

Vahan Grigoryan
Հեղինակ`
Vahan Grigoryan
01:27, ուրբաթ, 15 մայիսի, 2015 թ.
Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրախորհրդարանի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել մինչև Եվրոպական խաղերի մեկնարկն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում անելով Ստրասբուրգի աղբյուրներին:

Եվրախորհրդարանի նախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն իրենց երկրի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հռչակագրով:

Եվրախորհրդարանը պատրաստվում է այս տարվա հունիսին հերթական նստաշրջանի ընթացքում բանաձև ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին: Մինչ այդ եվրապատգամավորները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալների ցուցակներում ընդգրկված լրագրողներին, իրավապաշտպաններին և քաղաքական ակտիվիստներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3004 | 0 | 0
Facebook