Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պորոշենկոն Ադրբեջան կայցելի

Vahan Grigoryan
Հեղինակ`
Vahan Grigoryan
11:59, չորեքշաբթի, 13 մայիսի, 2015 թ.
Պորոշենկոն Ադրբեջան կայցելի

Բաքվում սպասվում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում այդ երկրի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն։ Նա չի հայտնել այցի ամսաթիվը՝ փոխանցում է Trend գործակալությունը։

«Մենք չենք ցանկանում, որպեսզի դա պարզապես լինի այց հանուն այցի, մենք ցանկանում են դրական արդյունքներ, այդ իսկ պատճառով ընթանում է նախապատրաստական աշխատանք», - ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան նույնպես շարունակում է աշխատել Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (GUAM) գործունեությանը խթան հաղորդելու ուղղությամբ։

Դեսպանի խոսքով՝ կազմակերպության բոլոր երկրներն ունեն համընդհանուր խնդիր։ «Մենք պետք է ընտրենք տարածքների վերականգնման համար շարժման հայեցակարգ։ Մենք սպասում ենք Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության նոր ղեկավարին։ Մենք գիտենք, որ այդ պաշտոնին հավակնում է Ադրբեջանը, և մենք աջակցում ենք դրան», - ասել է դեսպանը։

Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը 2015-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 82.6 մլն դոլար, ինչը 27.9 տոկոսով քիչ է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2811 | 0 | 0
Facebook