Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես են իսլամիստները «թակարդը» գցում միասեռականներին ու մահապատժի ենթարկում:

13:44, երկուշաբթի, 11 մայիսի, 2015 թ.
Ինչպես են իսլամիստները «թակարդը» գցում միասեռականներին ու մահապատժի ենթարկում:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեծ թափ հավաքած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ջիհադ է իրականացնում նաև միասեռականների դեմ:


    
     Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, իսլամական միջավայրում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց գաղտնազերծելն այդքան էլ հեշտ գործ չէ, ուստի՝ գրոհայինները հատուկ «թակարդ» են պատրաստել միասեռականների համար:


    
     Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԻՊ-ն ունի երիտասարդ գրոհայինների հատուկ ջոկատ, որի անդամները, ձևանալով որպես միասեռականներ, ժամադրում են կասկածյալներին: Այնուհետև իսլամիստները ձերբակալում են միասեռականներին ու նրանց մահապատժի ենթարկում:


    
     Սովորաբար իսլամիստները միասեռականներին գցում են շենքի տանիքից ու դաժանաբար քարկոծում: Սակայն պատահում է, որ նրանք խոշոր փրկագնի դեպքում ազատ են արձակում միասեռականին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4658 | 0 | 0
Facebook