Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց դաս նվիրված աղբի խնդրին

13:15, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Բաց դաս նվիրված աղբի խնդրին
     2015թ. փետրվարի 20-ին Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոցի V դասարանի աշակերտների համար կազմակերպվեց հերթական բաց դասը: Այս անգամ դասը նվիրված էր աղբի խնդրին, նրա առաջացման պատճառներին և վնասակար հետևանքներին: Դասի սկզբում ուսուցչուհին առաջարկեց կատարել ` սեղանին դրված թափոնների մեջ: Աշակերտների միջոցով պարզվեց, թե որ իրը, առարկան ի̉նչ նյութից է պատրաստված, ինչի̉ համար է նախատեսված, ինչպե̉ս է օգտագործվել, ի̉նչ կարելի է ասել նրա օգտագործողի մասին: Իսկ այն հարցին, թե որտե̉ղ կհայտնվեն դրանք, բոլորը միաբերան պատասխանեցին` աղբանոցում և տվեցին հասկացության իրենց մեկնաբանությունը: Ապա կատարեցին N1 առաջադրանքը. զույգերով որոշեցին հայտնված առարկաների քայքայման մոտավոր ժամանակը: Աշխատանքի ավարտից հետո համեմատեցին գրատախտակին փակցված առարկաների իրական քայքայման ժամանակացույցի հետ: Երեխաները հիմնականում ճիշտ էին կռահել, բայց նրանց համար զարմանալի էր ապակու (հավերժ), ծխախոտի մնացորդի (2-5 տարի), պոլիէթիլենային տոպրակների (200 տարի) և պլաստիկ տարաների (1 մլն տարի) քայքայման ժամկետները: Քննարկումների արդյունքում որոշեցին հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և օգտագործել գործվածքյա տոպրակներ (երկարաժամկետ): ՈՒսուցչուհու այն հարցին, թե ի̉նչ կարելի է անել կուտակված աղբի հետ, աշակերտները տվեցին տարբեր պատասխաններ (այրել, ուղարկել աղբանոց, թաղել հողի մեջ, վերամշակել): Աշակերտների գիտելիքները ամրապնդվեցին աղբի մասին տեսաֆիլմի դիտումով, որն օգնեց հասկանալ աղբի վերամշակման հետ կապված խնդիրները.նախ` աղբը կքչանա, կլուծվի բնապահպանական խնդիր և աղբը կդիտվի որպես եկամտի աղբյուր: ՈՒսուցչուհին այս աշխատանքը ամփոփեց բացատրելով, որ աղբի վերամշակումը ավելի արդյունավետ կլինի, եթե մարդիկ նախապես այն տեսակավորեն: Կազմակերպված խաղ- վարժությունը ավելի ակնառու և համոզիչ դարձրեց ասվածը: Գրատախտակին փակցված հնգաթերթ ծաղկի կենտրոնում գրված էր բառը, իսկ թերթիկների վրա` թուղթ, պլաստիկ, մետաղ, կոմպոստ և մնացածը: Աշակերտները զամբյուղում լցված աղբի անուններով գունավոր թերթերը փակցնում էին ծաղկի համապատասխան թերթիկի վրա: Թույլ տված սխալները ուղղեցին ուսուցչուհու հետ ճիշտ տեսակավորելով թափոնը: Վերջում ստացվեց գունավոր թերթիկներով գեղեցիկ ծաղիկ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
846 | 0 | 0
Facebook