Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մադոննա (երգչուհի)

Haykuhi Bagdasaryan
Հեղինակ`
Haykuhi Bagdasaryan
22:02, երեքշաբթի, 06 մարտի, 2012 թ.
Մադոննա (երգչուհի)

Վաղ տարիները, կարիերա

Մադոննան ծնվել է Bay City-ում, Միչիգան նահանգ, ԱՄՆ: Նա սերում է կանադական ֆրանսիացիներից, հայրը` Սիլվիո Չիկկոնեն, իտալական ծագումով ամերիկացի է, աշխատում էր որպես ինժիներ-դիզայներ Chrysler/General Motors ընկերությունում: Մադոննան 6 երեխաներից 3-րդ է իր ընտանիքում:

Մադոննան մեծացէլ է կաթոլիկ ընտանիքում: Մադոննայի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 30 տարեկանում (1963թ.): Հայրը ամուսնացել է սպասուհու հետ, նրանք ունեցան 2 երեխա: Մադոննան համոզեց հորը որպեսզի նա խաճախի բալետի դասընթացների: Դեռ երիտասարդ տարիքում նա հաճախում էր Սուրբ Ֆրեդերիկի, Սուրբ Էնդրույի և West Middle դպրոցներ: Դպրոցն ավարտելուց պես նա ընդունվում է Միչիգանի համալսարան, այնտեղ նա ստանում է պարային կրթություն:[1]

Երբ Մադոննայի դասախոսը համոզում է նրան շարունակել պարողի կարիերան, նա լքում է համալսարանը և 1977 թվականին գալիս է Նյու Յորք: Որոշ ժամանակ նա աղքատ կյանք էր վարում քանզի համարյա գումար չուներ: Որոշ ժամանակ նա աշխատում էր որպես մատուցողուհի:[2]

1979 թվականին Պատրիկ Էրնանդեսի համաշխարհային շրջագայության ժամանակ Մադոննան պարում էր նրա համերգներին[3] և այդ ժամանակ սիրահարվում է երաժիշտ Դեն Գիլրոյին, ավելի ուշ նրա հետ ստեղծում է իր առաջին ռոք խումբը` Breakfast Club:[4] 1980 թվականին նա ստեղծում է Emmy խումբը Ստեֆան Բրեյմի հետ:[5] Բրեյմի հետ ձայնագրած պարային երգերը գրավում էին Նյու Յորքի գիշերային ակումբների ուշագրությունը:

DJ և պրոդյուսեր Մարկ Կամինսը տպավորված էր Մադոննայի դեմո ձայնագրություններից և դրա պատճառով նա ծանոթացրեց երգչուհուն Sire Records ընկերության հիմնադիր Սեյմուր Ստեյնի հետ:

[խմբագրել]Կարիերայի սկիզբը

Հաջորդ տարվա ընթացքում Մադոննան պարային ոճի դեմո ձայնագրություններ էր ձայնագրում և փորձում "Գոտեմ Փրոդակշնս"-ի օգնությամբ տարածել դրանք: Շուտով երգչուհին լքում է ընկերությունը և որոշում սկսել ամեն ինչ նորից: Նա նոր դեմո ձայնագրություն է ձայնագրում, այն ներառում է 4 պարային երգ` «Everybody», «Ain’t No Big Deal», «Stay», и «Burning Up», Մադոննան միայնակ հասնում է նրան, որ այդ ձայնագրությունները լսեն պետքական մարդիկ: Այդ նպատակին հասնելու համար Մադոննան ընտրեց Մանհեթենի «Danceteria» ակումբը:

Այն տեղ նա ծանոթանում է հանրահայտ DJ Մարկ Կամինսի հետ և մի քանի օր համատեղ կյանքից հետո Մադոննան Կամինսին ցույց է տալիս իր ձայնագրությունները: Կամինսին ձայնագրությունները դուր են գալիս և նա այդ երգերը ներառում է «Danceteria» ակումբի երգացանկի մեջ, այցելուները հավանում են այդ երգերը և Մարկը հասկանում է, որ նրա առջև նոր «աստղ» է կանգնած:

Կեյմսը արդեն մի քանի անգամ «Այլենդ Րեկորդս»-ի համար նոր երգեչների էր գտել: Մադոննայի ձայնագրություններով սկավառակը նա տարավ «Այլենդ Րեկորդս»-ի ղեկավար Կրիս Բլեկուելի մոտ: Սակայն նրան դուր չեկան այդ ձայանագրությունները և այդ ժամանակ նա ընկերացավ «Warner Sire»-ի ռեպերտուարի համար պատասխանող Մայքլ Ռոզենբլատի հետ: Կամինսը հրավիրեց Ռոզենբլատին «Danceteria» ակումբ Մադոննայի հետ ծանոթանակու համար: Մի քանի օրից նա Անգլիայից նոր ժամանած «Wham!» խմբին տանում է «Danceteria», խմբի սոլիստ Ջորջ Մայքլը նկատում է գեղեցկադեմ երգչուհուն: Մինչև Կեյմինսը նրանց կծանոթացներ, Ռոզենբլատը հասկացավ, որ այդ տարօրինակ հագուստով աղջիկը Մադոննան է: Ռոզենբլատը ներկայացավ, ներկայացրեց Ջորջ Մայքլին, հրավիրեց Մադոննային իր ընկերություն նրա դեմո ձայնագրություններով հադերձ:

[խմբագրել]Առաջին սինգլ

Ռոզենբլատը, Կեյմինսը և Մադոննան մի փոքր զրույցեցին պայմանագրի մասին, ըստ այդ պայմանագրի Մադոննան ստանում էր $5000 կանխավճար ամեն ձայնագրված երգի համար, երգը թողարկելու համար $1000: «Warner Sire»-ի նախագահ Սեյմուր Ստեյնը և Ռոզենբլատը համոզված էին , որ «նոր աստղ» են բացում, բայց ոչ այն աստիճանի , որ միանգամից ալբոմ թողարկեն: Առաջին սինգլը պետք է դառնար «Ain’t No Big Deal» երգը, այդ երգի վրա իսզբանե ոչ մեկ մեծ հուսեր չէր դնում: Մադոննայի առաջին սկավառակի պրոդյուսեր նշանակվեց Մարկ Կեյմինսը:

Սակայն երբ Ստեյնը լսեց արդեն պատրաստի երգը նա հիասթափվեց և որոշում կայացրեց փոխարինել այդ երգը «Everybody»-ով, սկավառակի 2 կողմերում էլ ձայնագրվեց այդ երգը, սկավառակի շապիկին չտեղադրվեց Մադոննայի նկարը, քանզի շատերը մտածում էին, որ նա աֆրո-ամերիկուհի է , Ստեյնը դա արեց մտածելով, որ այդպես նրանք ավելի մեծ թվով աուդիտորիյա կգրավեն: Երգը թողարկվեց 1982 թվականի ապրիլի 24-ին:[6]

Եվ նա չսխալվեց, մի քանի շաբաթ երգը «գրոհում» էր տարբեր հիթ-շքերթների առաջնակարգ հորիզոնականները: «Everybody»-ի հաջողություններից ոգևորված, Ռոզենբլատը և ստեյնը որոշեցին որ երգի համար նկարահանվելու է տեսահոլովակ, բայց այն ուղղված է լինելու ոչ թե մասսայակ աուդիտորիայի, այլ ուղղված կլինի «club life» նախընտրողների համար, տեսահոլովակի նկարահանման համար նախատեսեցին $1500: Երգը պարային հիթ-շքերթներում գրավեց 3-րդ տեղը, իսկ «Billboard»-ում 107-րդ տեղը:

[խմբագրել]Երկրորդ սինգլ

Որպեսզի ալբոմի ստեղծման համար նախատեսված գումարները զուր չլինեն, Ստեյնը ցանկանում էր համոզվել, որ «Everybody»-իի հաջողությունը պատահակունթյուն չէր, և որ Մադոննային կհաջողվի գրավել ոչ միայն ակումբներ հաճախողներին: Նա որոշեց թողարկել 12 դյույմանոց մաքսի-սինգլ, և եթե այդ մաքսի-սինգլի հաջողությունը գոնե հեռվից նմանվեր «Everybody»-իի հաջողությանը, ապա Մադոննայի դեբյուտային ալբոմի թողարկանը «կակաչ լույս» կտրվեր:

Մադոննան հասկանալով թե ինչ է դրված խաղաթղթին, հանդիպեց «Ուորներ»-ի ներկայացուցիչների հետ և պահանջեց որպեսզի Կեյմինսի փոխարեն ավելի փորձառու պրոդյուսեր ընտրեն: Արդյունքում Ռեգգի Լուկասը դարձավ Մադոննայի պրոդյուսերը, նա ժամանակ չկորցնելով ևս մի հիթ գրեց Մադոննայի համար, որը կրկնեց «Everybody»-իի ունեցած հաջողությունը և հասավ 3-րդ հորիզոնականի հիթ-շքերթներում: Ռոզենբլատին «կանաչ լույս» տվեցին ալբոմի թողարկման համար:

[խմբագրել]1982—1985: Համաշխարհային ճանաչում, Like A Virgin

Արտաքին տեսքը , հագվելու ձևը , կերպարները և տեսահոլովակները մեծ ազդեցություն ունեցան 80-նականների աղջիկների վրա:Երգչուհու հաւորդ ալբոմը` Like A Virgin-ը, դարձավ նրա առաջին լուրջ հաջողությունը, հասնելով ամերիկյան հիթ շքերթների առաջին հորիզոնականներ: Իսկ կոմերցիոն հաջողությունը եկավ միայն նույնանուն սինգլի թողարկումից հետո, որը երկար ժամանակով դարձավ Մադոննայի այցեքարտը: Billboard հիթ շքերթի առաջին հորիզոնականը այն զբաղեցրեց 6 շաբաթ շարունակ: Այն վաճառվեց 19 մլն. օրինակով, որից 10 մլն.-ը ԱՄՆ-ում, այն դարձավ ադամանդե սերտեֆիկատ և դարձավ Մադոննայի ամենաջողված ալբոմը հայրենիքում մինչ այսօր: Երգչուհին կատարեց MTV Video Music Awards առաւին մրցանակբաշխության գլխավոր երգը, հարսի զգեստով և գոտիով, որի վրա գրված էր «Boy Toy»:

1985 թվականին Մադոննան նկարահանվեց մի քանի ֆիլմում, Vision Quest ֆիլմում նա խաղաց ակումբային երգչուհու դեր: Ֆիլմում հնչում էր ԱՄՆ-ի երկրորդ #1 սինգլը`Crazy For You: Ավելի ուշ Մադոննան հանդես եկավ «Սյուզենի հուսահատված փնտրտուքներում» ֆիլմում: Այն աշխարհին ներկայացրեց «Into The Groove» երգը, Մեծ Բրիտանիայի առաջին համար մեկ սինգլը: Այնուհետև Մադոննան մեկնեց իր առաջին շրջագայությանը ԱՄՆ-ում: Այն կրում էր «The Virgin Tour» անվանումը և որին մասնակցում էր նաև the Beastie Boys խումբը: «Material Girl» երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ Մադոննայի և դերասան Շոն Պենի միջև զգացմունքներ ծագեցին.: Երգի անվանումը դարձավ Մադոննայի մականունը : Վարջերս Փենթհաուս և Փլեյբոյ ամսագրերը հրապարակեցին Մադոննայի սև-սպիտակ լուսանկարները, որոնք արվել էին 70-նների վերջերին, այդ լուսանկարների վրա երգչուհին մերկ էր: Օրենքի համաձայն Մադոննան ստացավ այդ լուսանկարները չհրապարալեու իրավունք, ավելի ուշ Live Aid բարեգործական համերգի ժամանակ, երբ երգչուհուն սկսեցին ակտիվ քննադատել, երգչուհին նեգատիվ արտահայտվեց ԶԼՄ-ների հասցեին և հայտարարեց , որ նույնիսկ չի հանի իր պիջակը, քանզի մի քանի տարի հետո դա կարող է օգտագործվել իր դեմ:

[խմբագրել]1985—1991: True Blue, Like a Prayer և Blond Ambition Tour

Մադոննայի թվով երրորդ ալբոմը`True Blue, թողարկվել է 1986 թվականին: «Ռոլինգ Սթոուն» ամսագրը նկարագրեց ալբոմը իբրև «սրտից բխող»: Ալբոմի երգացանկու էր նաև Live to Tell բալլադը, որը գրել էր Մադոննան At Close Range ֆիլմի համար, որում նկարահանվել էր իր այն ժամանակվա ամուսին` Շոն Փենը: Հիթ շքերթների առաջին հնգյակը կաղմվեց այդ ալբոմի երգերից`«Live to Tell», «Papa Don’t Preach», «Open Your Heart», «True Blue» և «La Isla Bonita»:

La Isla Bonita երգի հեղինակներն են Պատրիկ Լեոնարդը և Բրյուս Գաիտսչեմը: Սկզբից երգը առաջարկվել է Մայքլ Ջեքսոնին (այն կմտներ Bad ալբոմի մեջ), սակայն Մայքլը ասաց որ երգը իր ոճին չի համապատասխանում, և հրաժարվեց կատարել այն: Այդ ժամանակ երգը առաջարկեցին Մադոննային, նա այն կատարեց , սկակայն միայն նրանից հետո, երբ փոփոխեց եքստի մի մասը, ինչի շնորհիվ դարձավ երգի 3-րդ համահեղինակը:[7]

Բուն ալբոմը Մադոննային դարձրեց համաշխարհային մասշտաբի «մեգա աստղ», որը 28 երկների հիթ շքերթներում գրավեց առաջին հորիզոնականը, ինչը ռեկորդ հանդիսացավ և գրանցվեց Գիննեսի ռեկորդների գրքում: Այսօրվա տվյալներով այդ ալբոմը վաճառվել է մոտ 24 մլն. օրինակով, որը երգչուհու ամենաշատ վաճառված ալբոմն է: Այդ տարվա ընթացքում Մադոննան նկարահանվեց «Շանխայական անակնկալ» ֆիլմում, և առաջի անգամ խաղաց թատրոնում, Բադը և Տոմտոմ նարկայացմանը, և ֆիլմում, և թատրոնում խաղում էր Շոն Փենը:

  1. 1987 թվականին նա նկարահանվեց «Ով է այդ աղջիկը» ֆիլմում, որի համար նա գրեց 4 սաունդտրեք: Այդ տարի Մադոննան ունեցավ «Who’s That Girl» (Ով է այդ աղջիկը) շրջագայությունը: 1997 թվականի վերջերին նա թողարկեց ռեմիքսներ ալբոմ, «You Can Dance» անվանումով: Երժշտականան ասպարեզում այն թվով 2-րդ ռեմիքս ալբոմն է ըստ վաճառքի թվի, 5 մլն. օրինակ (Մայքլ Ջեքսոնի Blood on the Dance Floor: HIStory in the Mix ալբոմից հետո, որը վաճառվել է 11 մլն. օրինակով)[8]։ 1988 թվականին Պացենտրո քաղաքում տեղադրվել է Մադոննայի 4 մետրանոց առձանը, դրանով քաղաքի իշխանությունները ուզում էին ընդգծել այն փաստը, որ երգչուհու նախնիները բնակվում էին այդ քաղաքում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6208 | 0 | 0
Facebook