Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայը և Սոցիալական կայքերը

23:39, չորեքշաբթի, 23 հունվարի, 2013 թ.
Հայը և Սոցիալական կայքերը
     Ժամանակակից հայ երիտասարդությունը կարծես դարձել է սոցիալական կայքերի գերին: Սոցիալական կայքերը այսօր դարձել են հասարակության անբաժանելի մաս: Երիտասարդությունը կարծես սեպի պես մխրճվել է սոցիալական կայքերի մեջ և թե ու՞ր է ընթանում հայ երիտասարդի ապագան, միայն հայտնի է Աստծուն: Սակայն ակնհայտ է առանց odnoklassniki.ru-ի և Facebook-ի շատերը իրենց կյանքը չեն պատկերացնում: Մոռացության են մատնվել ուսումը, կրթությունը, ազգային արժեքները, ազգային սովորույթները, սակայն դրա փոխարեն բոլորը լավ տեղեկացված են թե օրինակ ի՞նչ նշանների համադրությամբ Facebook-ում կարելի է ստանալ տխուր կամ ուրախ «սմայլիկներ»: Բայց միևնույն ժամանակ երիտասարդությունը մոռանում է այնպիսի արժեքներ, որոնք դարեր շարունակ հայի համար սրբություն են եղել: Սակայն նշենք, որ այդ սոցիալական կայքերը ևս կորցրել են իրենց իսկական նշանակությունը: Վերցնենք odnoklassniki.ru կայքը, որի անվանումը եթե թարգմանենք կստացվի համադասարանցիներ, բայց արի ու տես, որ գրեթե բոլորի ընկերների ցուցակում չկա գոնե մեկ համադասարանցի: Չբավարարված տղաները կայքերում փնտրում են թեթևաբարո աղյիկների, «տունը մնացած» աղջիկները՝ փեսացուների, իսկ ոմանք էլ Facebook-ի էջն են անիմաստ վերև ներքև թերթում՝ անգամ չիմանալով թե ինչ են փնտրում: Պետք է նաև փաստել, որ սոցիալական կայքերը վատ անդրադարձան նաև հայ ազգի բարոյահոգեբանական կերպարի վրա: Ո՞վ էր լսել, որ Հայաստանում ամուսնացած, 2 երեխայի մայրը, թողնելով ամուսնուն ու երեխային «ամուսնանար» մեկ ուրիշի հետ: Վերջերս մի նմանատիպ դեպք լսեցի: Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում մի երիտասարդ աղջիկ էր փախցրել: Սակայն շուտով պարզվեց որ այդ աղջիկը այնքան էլ աղջիկ չի, այլ հարևան Մարալիկ քաղաքից ինչ-որ մեկի կինն է և ունի երկու երեխա՝ 2 և 4 տարեկան: Հետագայում պարզվեց որ նրանք ծանոթացել էին odnoklassniki.ru միջոցով, ապա հանդիպել էին: Իդեպ հանդիպումներից մեկի ժամանակ սեռական հարաբերությունների մեջ էին մտել և ահա ամբողջ պատմություն:
     Ակամայից հիշեցի մի հին աֆորիզմ «Ժամանակը և գումարը գրեթե նույնն են, եթե այն ծախսես չափավոր և արդյունավետ, անպայման կբավականացնի»: Այնպես որ մի մոռացեք, որ ամեն վայրկյանը թանկ է և օրերով մնալ սոցիալական կայքերում համազոր է չապրելու:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3713 | 0 | 0
Facebook