Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈՒՆԻՍԻ 5 - ԻՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

22:10, երեքշաբթի, 05 հունիսի, 2012 թ.
ՀՈՒՆԻՍԻ 5 - ԻՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 5 - ին տեղի ունեցավ հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը : Մեր նկարահանող խումբը եղավ Վանաձորի թիվ 5 և թիվ 6 միջնակարգ դպրոցներում, որտեղ քնությունները տարբեր ժամանակահատվածներում էին սկսվել քանի, որ քննասենյակները մի քանիսն էին:Մինչ քննության սկսվելը հանձնաժողովի անդամը ներկայացրեց քննաթերթիկի լրացման ձևը և ծանոթացրեց քննակարգին : Թեստերի կապոցը բացվեց դիմորդների կողմից ՝ ծնողների ներկայությամբ : Թեստերը բաժանվեցին ըստ անձաքանակի, որից հետո տրվեց քննության մեկնարկը: Քննության համար նախատեսված էր 3 ժամ: Ծնողները անհամբերությամբ սպասում էին քննության ավարտին: Նրանք հեռուստացույցներով ցուցադրվող սենյակից կարող էին հետևել քննության ընթացքը : Չնայած ծնողերի անհանգստությանը դիմորդները մեծ ոգևորվածությամբ էին դուրս գալիս քննասենյակից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5346 | 0 | 0
Facebook