Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է Գալուստ Սահակյանին

Karine Harutyunyan
Հեղինակ`
Karine Harutyunyan
22:07, երեքշաբթի, 17 փետրվարի, 2015 թ.
Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է Գալուստ Սահակյանին
     ARAVOT.am-ը գրում է. « «ԲՀԿ խմբակցությունը երեկ գրություն է ստացել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ, որն, ի դեպ, Գալուստ, որպես ԱԺ նախագահ, օրենքի համաձայն, համարել է հարգելի», - Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ ԱԺ նախագահի գրության պատասխանն, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, պետք է փոխանցվեր այսօր, 16․00-ին։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Առաջին լրատվական» -ի հետ հայտնել էր, որ ժամը 16.00-ի դրությամբ իրենք Գագիկ Ծառուկյանից որևէ պարզաբանում չեն ստացել ԱԺ նիստերից իր բացակայությունների վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 16․00-ից տասը րոպե առաջ, իր գործավարն ընդհանուր բաժին է հանձնել Նաիրա Զոհրաբյանի, իբրեւ խմբակցության քարտուղարի գրությունն՝ ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Ի պատասխան Գալուստ Սահակյանի հարցման, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանի բացակա օրերի վերաբերյալ, համապատասխան կարգով ԱԺ նախագահին են ուղարկվել գրություններ ու սահմանված կարգի համաձայն Գալուստ Սահակյանն այդ բացակայությունները համարել է հարգելի։ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ եթե ԱԺ նախագահը դեռ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ ունի լրացուցիչ տեղեկատվության կարիք, խնդրում է դրանց մասին գրավոր տեղեկացնել իրեն։ ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը (Բելլաջիոյի Գրիշը) եւ Հարություն Կարագյոզյանը (Կարամելի Հարութը) ԱԺ նախագահին դիմումներ են ներկայացրել՝ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին։ Մի քանի օր առաջ Նաիրա Զոհրաբյանը բացառել էր, որ ԲՀԿ-ից առնետավազք սկսվի։ «ԲՀԿ-ին մի շփոթեք ՀՀԿ-ի հետ», - ասել էր Տիկին Զոհրաբյանը։ Ավելի վաղ մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր նաեւ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) ։ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Թե իրենց, թե իրենց նախորդների մասին մեկ բան կասեմ՝ նրանց գնահատականը տալու է ժողովուրդը» ։
    
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աղբյուրը` aravot.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2927 | 0 | 0
Facebook