Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ ԱԲԵՂԱ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԽՈՍԻ ՀՈՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

13:28, երկուշաբթի, 21 հունվարի, 2013 թ.
ՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ ԱԲԵՂԱ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԽՈՍԻ ՀՈՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

Հունվարի 22-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:00-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա «Արարատ» հոգևոր միության Խոկման արարողությունը:


    

«Արարատ» միության գրասենյակից հայտնեցին, որ հընթացս արարողության «Սուրբ Հաղորդության նշանակությունը քրիստոնյայի կյանքում» քարոզ-թեմայով կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա աբեղա Բաղումյանը, ով խոկման արարողությանը կմասնակցի «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հրավերով:
    
    

Հավելենք, որ Տեր Զաքարիա աբեղա Բաղումյանը 2011 թ. դեկտեմբերին ձեռնադրված հոգևորականներից է, ով ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված ուժերում, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերություննների բաժնում` որպես Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու:
    
    

2012թ. հունվարի 15-ին Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված Տեր Զաքարիա աբեղա Բաղումյանի անդրանիկ պատարագի քարոզխոսությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումով:
    
    

http://krishayas.wordpress.com/2012/01/30/%D5%A6%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1-%D5%A1%D5%A2%D5%A5%D5%B2%D5%A1-%D5%A2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D5%A6%D5%A8/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4059 | 0 | 0
Facebook