Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՑԱԽԸ ՄԻԱՅՆ ՁԵՐԸ ՉԷ «ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԱՅԴ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
18:03, երկուշաբթի, 02 փետրվարի, 2015 թ.
ԱՐՑԱԽԸ ՄԻԱՅՆ ՁԵՐԸ ՉԷ «ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԱՅԴ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ
     Զայրույթս մեծ դժվարությամբ զսպելով` դիտեցի Բերձորում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը: Միջադեպ ասվածը դա մեղմ նկարագիրն է այն ամենի, ինչն իրականում կատարվել է հունվարի 31-ին: Տեղի ունեցածը ոչ միայն մարդու իրավունքների միջազգային դրույթների կոպիտ ոտնահարում էր, այլև ստորություն և եղեռնագործ թուրքերին վայել պահվածք` սեփական կամ բարեկամ ժողովրդի նկատմամբ: Տեսանյութում նկատելի ագրեսիա և կատաղություն ցուցաբերող ոստիկանական համազգեստ կրող արնախումները ջարդուփշուր էին անում ամեն ինչ: Անհասկանալի է, մերօրյա ոստիկանները կոչված են մարդկանց և հասարակական կարգը պահպանելու, թե մարդկանց ջարդելու, խոշտանգելու և ահաբեկելու համար: Ես համոզվեցի, որ թե մեր երկրում, թե Արցախում, մեկ բնակչի հարաբերությամբ պահում և արնախումների ոհմակի են վերածում 2-3 ոստիկանի: Միթե մարդկային լեզվով և քաղաքակիրթ ձևով չէր կարելի լուծել այս խնդիրը, միթե պետք է եղեռնի նախաշեմին փոքրիկ եղեռն կազմակերպեին երկու Հայկական պետությունների միջնամասում` Դեր- Զորը փոխարինելով Բերձորով: Էլ ինչի ենք պահանջում Թուրքիայից ճանաճել Հայոց Ցեղասպանության փաստը, երբ մեր երկրում, մեր իսկ նմանների կողմից կատարվում է հայերի ջարդ: Ինչ է նշանակում Արցախի կողմից հնչեցված պաշտոնական հաղորդագրություններում այն տեսակետը, թե տեղի արցախահայությունը չէր ցանկանում, որ երկիր մուտք գործեին այդ ակցիայի մասնակիցները: Եթե կեղծ հպարտության պահն է գալիս, բարձրաձայնում եք, որ մենք մեկ պետություն ենք, մեկ ազգ ենք և տարանջատել մեզ իրարից պետք չէ: Եթե Ձեր երկրի դարպասների դիմաց դուք ընդունակ եք մահակներով Հայաստանի քաղաքացիներին և Արցախի համար կռված ազատամարտիկներին խոշտանգել, ապա ինչպես եք պատկերացնում մեր հետագա բարեկամությունը: Մի մոռացեք, որ մեր երկրի` Հայստանի քաղաքացի հանդիսացող տղաներն են այս պահին պաշտպանում Ձեր (մեր) երկրի սահմանները, անհասկանի ձևով միայն Հայաստանի քաղաքացի համարվող մեր տղաներն են միայն զոհվում սահմանին, իսկ Ձեր տղաների անունը երբևէ չենք էլ լսել զոհվածների ցանկում (տա Աստված ոչ մեկի անունն էլ չլսենք, ուղղակի համեմատություն էր), ու հնարավոր է, որ Ձեր արնախումների կողմից ծեծի ենթարկված անձանց մեջ լինեին նաև Արցախի սահմանը ներկայումս պաշտպանող զինվորի հարազատներից կամ բարեկամներից: Անհարմար է, այս վայրագությունների մասնակիցներին պատժեք, Դուք գիտեք նրանք ովքեր են, ձևական հետաքննությունների հետևից մի ընկեք, պատժեք և հասկացեք, որ այդ հողը որքան որ Ձերն է, այնքան էլ մերն է, այդ հողի համար արյուն թափած տղաները հիմա Եռաբլուրում են թաղված, գոնե մեր ժողովրդի, կանանց ու երեխաների վրա մահակ բարձրացնելուց առաջ` հիշեիք և հարգեիք ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշատակը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3342 | 0 | 0
Facebook