Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, ՄԻ ԹՈՂԵՔ ՍՊԱՆԵՆ ՆՐԱՆՑ

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
14:27, ուրբաթ, 23 հունվարի, 2015 թ.
ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, ՄԻ ԹՈՂԵՔ ՍՊԱՆԵՆ ՆՐԱՆՑ
     Նորից սիրտս ցավեց, նորից լցվեցի տխրությամբ: Առավոտյան տեղեկացա, որ սահմանին կատարված մարտական գործողությունների ժամանակ մեր կողմը ունի երկու զոհ: Լավ ինչքան կարելի է շարունակել այս «մարտավարությունը» , ինչքան կարելի է դեմքի հանգիստ ու սառը հայացքով ցավակցել զոհվածների հարազատներին, ինչքան կարելի է շաբլոն դարձած կերպով մահացածներին հետմահու պարգևատրել այս կամ այն շքանշանով: Ախր նրանց ծնողներին ու հարազատներին Ձեր պարգևատրումներն ու շքանշանները պետք չեն, նրանք դրանցով չեն պարծենալու և հպարտանալու: Նրանց իրենց զավակներն են պետք, թանկ ու դժվարությամբ պահած զավակները, որոնց դուք բանակում չեք կարողանում տեր կանգնել, չեք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը և մի շքանշան տալով` ցանկանում եք սիրտ շահել: Դեռ տարին նոր է սկսվել և արդեն ունենք մեկ տասնյակի հասնող զոհեր, ինչու, ինչի համար, ով է վերջապես պատասխան տալու սահմանին տիրող այս վիճակի համար, ինչու Ձեր` պաշտոնյաների ու քրեաօլիգարխիկ կլանի տղաները չեն կանգնած դիրքերում և զոհվում են միայն հասարակ ընտանիքների տղաներ: Ինչու են Ձեր տղաները կազինոներում, զվարճանքի այլ վայրերում իրենց կյանքը վայելում, իսկ դժվարությամբ պահած խեղճ ծնողների տղաները սահմանին իրենց կյանքն են փորձում պահպանել: Եթե երկրի նախագահը չունի արու զավակ, ուրեմն չպետք է իմանա, թե ինչ ցավ է ծնողը զգում, երբ կորցնում է իր տղային: Թող չզոհվեի ոչ ոք, հարուստ թե աղքատ, նրանք բոլորն էլ հայ են, մեր երկրի ապագան, տեր կանգնեք մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, եթե այսպես շարունակվի, մենք վաղը սերունդ չենք ունենա, որ կանգնեն սահմանին, մեզ պաշտպանեն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3307 | 0 | 0
Facebook