Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի ներքնազգեստի հավաքածուն Marks & Spencer-ի համար (ֆոտո)

H.. M..
Հեղինակ`
H.. M..
21:32, շաբաթ, 19 հունվարի, 2013 թ.
Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի ներքնազգեստի հավաքածուն Marks & Spencer-ի համար (ֆոտո)

Հանրահայտ բրիտանացի մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին թողարկել է Rosie for Autograph ներքնազգեստի թվով երրորդ իր հավաքածուն։ 2013- ի գարնան նոր հավաքածուն Marks & Spencer խանութների ցանցի վաճառքում կլինի փետրվարի սկզբին։

«Ձգտել ենք գունապնակն այնպես ընտրել, որ համադրվի մարմնի մաշկի բոլոր երանգների հետ։ Այդ պատճառով էլ ընտրել ենք չեզոք տաք գույները եւ վարդագույն կարմարաներկի երանգները, որոնք կսազեն կանանց մեծ մասին», – պատմել է Ռոզին։

Իր հերթին, Marks & Spencer-ի ներքնազգեստի գծի գլխավոր դիզայներ Սուզի Ջենքինսոնը նշել է, որ հավաքածուի հիմքում դրել են փափկությունն ու ռոմանտիզմը։ «Ներքնազգեստը կնոջ զգեստապահարանի միանգամայն ինտիմ ու անհատական մասն է, այդ պատճփառով էլ յուրաքանչյուր դետալն արված է հատուկ ուշադրությամբ՝ հաշվի առնելով միաժամանակ կանացիությունն ու հարմարավետությունը։ Ներքնազգեստը ստեղծելու համար օգտագործել ենք լավագույն կտորները, ինչպիսիք են շքեղ մետաքսն ու ֆրանսիական ժանյակը», - ասել է նա։
    
     Աղբյուրը` News.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5403 | 0 | 0
Facebook