Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես Պերմյակովը հայտնվեց սահմանի մոտ???

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
21:35, շաբաթ, 17 հունվարի, 2015 թ.
Ինչպես Պերմյակովը հայտնվեց սահմանի մոտ???
     Այսօր ուրախ առիթով գտնվեցի գրեթե այն նույն գյուղերի տարածքներում, որտեղից հայտնաբերվեց ոճրագործը: Արդեն 33 տարեկան եմ, բայց կյանքումս առաջին անգամ էի գնացել մեր երկրի, մեր մարզի այդ հատվածները և չնայած փակցրած ցուցանակներին՝ մի փոքր շփոթվեցինք համապատասխան գյուղը գտնելու պահին, ուր մնաց ես կարողանայի գտնել մեր պետական սահմանը: Հարց: Այդ ինչպես մեր երկրին և տեղանքին բացարձակապես անծանոթ ռուս տղան կարողացավ աննկատ մանևրելով նախ անացնել տարծքը հսկող ոստիկանների կողքից և ինչպես հայտնվեց սահմանի մոտ, երբ իրեն դեմքով մի քանի ժամվա ընթացքում սկսեց ճանաչել յուրաքանչյուր հայ:
     Երբ ինձ տարան Մեղրիի Ագարակ քաղաքում ծառայության, ես մեկ ամիս կարանտին անցնելուց հետո էլ չգիտեի այդ քաղաքի փողոցները և հաստատ առանց տեղաբնակ մեկի օգնության չէի կարողանա շրջել անծանոթ քաղաքում, ուր մնաց գիշերով դուրս գայի զորամասից, թափառեի փողոցներով ու ռիսկ անեի մտնել անծանոթ մարդկանց տուն ու ջուր խնդրեի: Ցանկացած ծառայություն անցած տղա կհամաձայնի, որ այլ քաղաք իրեն տեղափոխելուց հետո որոշակի ժամանակ է պահանջվում քաղաքի կամ նույնիսկ փոքրիկ գյուղի տեղանքին և բնակչության բնավորությանը ծանոթանալու համար: Այնպես որ նախնական հայտնած տեսակետը հիմնավոր չեմ կարող համարել: Թող մտածեն այլ վարկած:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2990 | 0 | 0
Facebook