Operativ-ի ինֆորմացիայով` Հայաստանում որոշ օլիգարխներ բանակցում են իշխանությունների հետ, որպեսզի ստանան իշխանությունների թույլտվությունը, և Դեդ Հասանին հուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը` քրեական հեղինակություն Ճակոյի կողքին:
Հիշեցնենք, որ Ճակոն նույնպես սպանվել էր Մոսկվայում, 1994 թվականի հունիսի 8-ին, վարձու մարդասպանի կողմից:
Operativ-ի նախագահականին մոտ կանգնած աղբյուրները բացառում են նախագահի համաձայնությունը այս հարցի շուրջ. այս նախընտրական փուլի վրա այդ հանգամանքը բացասական կանդրադառնա: