Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրանտ Դինքին հիշելով. այսօր լրանում է նրա սպանության 6-րդ տարելիցը

l Æ l
Հեղինակ`
l Æ l
11:35, շաբաթ, 19 հունվարի, 2013 թ.
Հրանտ Դինքին հիշելով. այսօր լրանում է նրա սպանության 6-րդ տարելիցը

Այսօր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն ևթուրքերեն լեզուներով տպագրվող միակշաբաթաթերթի` «Ակօսի»-ի գլխավոր խմբագիր ՀրանտԴինքի սպանության 6-րդ տարելիցն է։ 2007թ.-ի ճիշտայս օրը՝ հունվարի 19-ին նա սպանվեց Շիշլիում գտնվող«Ակօսի» խմբագրատան առաջ՝ ետևից գլխինարձակված երեք հրազենային կրակոցներից։


     1954թ. սեպտեմբերին Մալաթիայում ծնված հայ լրագրողը 7 տարեկանում ծնողների հետՄալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ: Սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ ՍուրբԽաչ դպրեվանքում: Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության ևփիլիսոփայության ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպեսլրագրող:


     Դինքը մշտապես հալածվել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնականտեսակետին հակադրվելու համար, հետապնդվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով, որը քրեական հետապնդում է նախատեսում թուրքական պետությանն ու թուրք ինքնությանըվիրավորելու համար։


     Սպանությունից կարճ ժամանակ անց ձերբակալվեց 17-ամյա Օգյուն Սամասթը, ով խոստովանեցմեղքը։ Չնայած Հրանտ Դինքի սպանությունը բողոքի զանգվածային ակցիաների պատճառդարձավ թե՛ արտերկրում, թե՛ հենց Թուրքիայում, և հարյուր հազարավորներ դուրս եկան փողոց՝«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսով, եղան նաև մարդասպան Սամասթինհերոսացնողներ։


     Դրան զուգահեռ, համացանցում հայտնվեցին Օգյուն Սամասթին թուրքական ոստիկանությանբաժանմունքում հերոսացնող և մարդասպանի հետ լուսանկարվող թուրք ոստիկաններիսկանդալային կադրերը։


     Սպանությունից առաջ Դինքը բազմիցս բարձրաձայնել էր իր հասցեին հնչող սպառնալիքների, կյանքին սպառնացող վտանգի մասին, սակայն թուրքական ոստիկանությունը սպանությունըկանխելու համար ոչինչ չէր ձեռնարկել։ Իր վերջին հոդվածում Դինքն իրեն նմանացրել էր միաղավնու, որը միշտ ստիպված է աչալուրջ լինել՝ վտանգից խուսափելու համար։ «Բայց ես չեմսարսափում, քանի որ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում», - գրել էր նա։
    
     Սպանությանը հաջորդեց շուրջ 5 տարի տևած դատավարությունը։ Չնայած մարդասպան ՕգյունՍամասթը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման, իսկ պատվիրատուներից մեկը՝ ՅասինՀայալը ցմահ ազատազրկման, Դինքի ընտանիքին ու մերձավորներին դատավճիռը չբավարարեց։
    
     Նրանք այժմ էլ համոզված են, որ սպանության հետևում կազմակերպված հանցագործ խմբավորումէ կանգնած, որում, գուցե նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են ներգրավված։
    
     Նման պնդմամբ վերջերս հանդես եկավ նաև Թուրքիայի վճռաբեկ հանրապետական գլխավորդատախազությունը՝ պահանջելով վերանայել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդդատարանի վճիռն «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ։
    
     Այսօր Ստամբուլում միջոցառումներ տեղի կունենան՝ ի հիշատակ հայազգի խմբագրապետիմահվան։ Դինքին նվիրված երթն այս տարի կկրի «Հունվարի 19-ը՝ հայի սպանությանդատապարտման և ներողություն խնդրելու օր» խորագիրը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4345 | 0 | 0
Facebook