Ռուս քննիչները պարզել են, թե ինչ զենքից է սպանվել Ասլան Ուսոյանը: Մարդասպանը, ով այսօր սպանել է Ասլան Ուսոյանին, օգտվել է զենքից, որը գրանցված է բանակային հատուկ ջոկատայինների վրա:
Սպանության վայրի դիմաց գտնվող շենքի 5-րդ և 6-րդ հարկերի միջև հայտնաբերվել են 9-րդ տրամաչափի 6 պարկուճներ, գրում է Life News-ը: Պարզվել է, որ մարդասպանը կրակել է «Վալ» կոչվող հատուկ զենքից: Այժմ ոստիկանները հարցաքննում են սպանվածի թիկնապահին:
Քննիչները բացի պարկուճներից, շենքի միջանցքում հայտնաբերել են ծալվող աթոռ: Մարդասպանը՝ սպանելով իր զոհին, շատ հարմար տեղավորվել էր: Բացի դրանից հայտնաբերվել է նաև շոր, որով դիպուկահարը մաքրել է իր զենքը: Այս ամենը կուղարկվի դատաբժշկական փորձագետների մոտ:
Ինչպես տեղեկացնում է Life News-ը, փամփուշտներից մեկը սպանել է Դեդ Հասանին, իսկ մյուս երկուսը վիրավորել է անցորդներից մեկին՝ 30-ամյա կնոջը:
Դեդ Հասանի թիկնապահը նույնպես 6 անգամ կրակել է մարդասպանի ուղղությամբ, սակայն անօգուտ: Հասկանալով, որ կրակելը ապարդյուն է, թիկնապահները Ուսոյանին տեղափոխել են ավտոմեքենայի մեջ և տարել հիվանդանոց, սակայն բժիշկները միայն կարողացան արձանագրել նրա մահը: