Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պամելա Անդերսոնը վայելում է սերը

H.. M..
Հեղինակ`
H.. M..
19:02, չորեքշաբթի, 16 հունվարի, 2013 թ.
Պամելա Անդերսոնը վայելում է սերը

Սեքս խորհրդանիշ Պամելա Անդերսոնը տարված է «Պարեր սառույցի վրա» շոուի իր զուգընկեր Մեթ Էվերսի հետ սիրավեպով։

«Մեթն ու Պամելան խենթի պես սիրում են միմյանց, նրանք չեն ցանկանում բաժանվել նույնիսկ մեկ րոպեով։ Նրանց միջեւ միանգամից կիրք առաջացավ, եւ այժմ Պամելան սկսել է ուշադիր հետեւել Մթին։ Նրանք նույնիսկ Ծննդյան տոների արձակուրդը միասին են անցկացրել, իսկ այժմ բնակվում են Պամելայի՝ Մալիբուում գտնվող առանձնատանը», - MTV.com- ը հաղորդել է սիրահարներին մոտ կանգնած աղբյուրը։

Վերջին մի քանի ամիսները Պամելան ամբողջությամբ կլանված էր «Պարեր սառույցի վրա» շոուի նկարահանումներով։ Դերասանուհին մինչեւ երեկո մարզումների էր լինում ու համարյա ամբողջ ժամանակն անցկացնում էր շոուի իր զուգընկեր Մեթ Էվերսի հետ։ Սակայն միայն հիմա է պարզվել, որ զույգի հարաբերություններն այնքան էլ աշխատանքային ու ընկերական չեն, այլ մաքուր ռոմանտիկ հարաբերություններ են։
    

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4057 | 1 | 0
Facebook