2000 թվականին երբ նրանք եկել էին Հայաստան, հետո Օշական, այնուհետև հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ և առաջարկել, որ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտեց եկեղեցու բակում ստեղծել կանաչապատ այգի, որն էլ հող հանդիսացավ կրթօջախի ստեղծմանը:Մինչ այդ ամերիկահայ բարերարները նման մի կրօջախ էին հիմնել նաև Նյու Ջերսիում, ԱՄՆ-ում:Դպրոց ընդունվում են 9-10 տարեկան երեխաները, տեղի հանրակրթական դպրոցի սաները։Ամենահետաքրքիր հանգամանքն այն է, որ դպրոցի առաջին դասարանի սաները, կոչվում են կարմիր դասարանցիներ, երկրորդները` կապույտներ, երրերդները` նարնջագույններ, չորրորդները` Արարատցիներ, հինգերորդները` Հայաստանցիներ, և ավարտական դասարանի սաները Երևանցիներ:Դպրոցն անվար է, հասանելի բոլոր երեխաներին:Երեխաները այնտեղ ուսումնասիրում են` հայ ղեկավար, բարոյագիտություն, կենցաղագիտություն, ծիսական կենցաղագիտություն, հայը և իր հավատքը, ձեռարվեստ, պար, թատերական արվեստ և էլի այլ առարկաներ։Ամեն ամիս նրանց հյուր են գալիս Երևանից ժամանաց անվանի դասախոսներ, գիտնականներ, ներկայացնում իրենց խոսքն ու հիանում այս կրթօջախի մթնոլորտով: