Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վանաձորի պատկերասրահում նշվեց Անատոլի Ավետյանի 60- ամյակն ու ցուցահանդեսի բացման արարողությունը

19:20, կիրակի, 20 մայիսի, 2012 թ.
Վանաձորի պատկերասրահում նշվեց Անատոլի Ավետյանի 60- ամյակն ու ցուցահանդեսի բացման արարողությունը

Մայիսի 18 –ին Վանաձորի պատկերասրահում նշվեց արվեստագետ Անատոլի Ավետյանի 60-ամյակն ու ցուցահանդեսի բացումը : Բացմանը ներկա էին մի շարք պաշտոնյաներ : Բացման արարողության ժամանակ Անատոլի Ավետյանը պարգևատրվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից : Ճանաչված արվեստագետի ստեղծագործական նկարագիրը պարզելու ամեն մի փորձ տեղիք է տվել տեսական լուրջ հետևությունների :Պատճառը , անշուշտ նրա արվեստի ինքնատիպ կերպարն ու բնույթն է , որը ներառում է կերպավորման տարբեր միջոցներ և նյութեր ` դրվագում , մետաղի գեղարվեստական մշակում, գունանկարչություն, տարբեր նյութերի համադրությամբ ստեղծված հարթապատկերային և ծավալային տարաբնույթ հորինվածքներ , որոնք տեղ են գտել աշխարհի տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Անատոլի Ավետյանի աշխատանքները պահպանվում են ` Հայաստանի ազգային պատկերասրահում , ՀՀ մշակույթի նախարարությունում , Բոստոնի <<ԱԼՄԱ >> թանգարանում , ՀՀ նախագահական պալատում , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում , Փարիզի քաղաքապետարանում, Վատիկանում , Հռոմի Պապի հավաածուում, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի Ֆրանսիայի նախագահների սեփական հավաքածուներում :

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3922 | 0 | 0
Facebook