Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ողբալի գրականություն

Զայ Յան
Հեղինակ`
Զայ Յան
15:24, հինգշաբթի, 14 օգոստոսի, 2014 թ.
     Ի՞նչ եք հասկանում ժամանակակից հայ գրականություն ասելով: Ժամանակակից հայ գրականությունը որոշ չափով գտնվում է ողբալի վիճակում, չկա գրականության մեջ այն խորուփյունը, որը տալիս է ստեղծագործությանը գեղագիտական հմայք: Շատ հաճախ լույս են տեսնում այնպիսի գործեր, որոնց հեղինակներին կարելի է դասել փինաչիների շարքին՝ուղղակի գրում են, որովհետև իրենց կոչումն է գրող լինել:
     Վերջին ժամանակներս լույս է տեսել մի հեղինակի գիրք, ով հայրենիք էր կանչում օտարության մեջ դեգերողներին և ամենից հետաքրքիրն այն էր, որ ինքն էր ապրում օտարության մեջ: Հետաքրքիր է՝իրեն ով էր կանչելու հայրենիք:
     Բայց սա դեռ խնդրի մի կողմն է.այսօր գրականությունը ողողված է այլասերությամբ ու ամենից ցավալին այն է, որ շատերը մտածում են, որ դա է արվեստի գործ: Այդպիսի գրականությունը աղբ է, ամեն քայլափոխին էլ կհանդիպես այդպիսի գործերի, որոնք ամեն երկրորդ քայլից դառնում են ոչնչաբանություն:
     Եկեք այդպիսի գործերը չհամարենք գրականություն.դրանք իրենց մեջ ոչ մի գրականագիտական արժեք չեն կրում, դրանք զուտ ստեղծագործություններ են, ուրիշ ոչինչ: Ավելի լավ է գրականության մեջ ոչ մի բան չստեղծվի, քան թե ստեղծվի երկու օրվ գրականություն:
     Պետք է թացը չորից տարբերել: Գնահատենք իսկական գրականությունը:
Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3539 | 0 | 0
Facebook