Սիրելի' հայրենակիցներ,
Շուտով կավարտվի 2012 թվականը, այն մեր երկրի համար լի էր բազում հաղթանակներով, հիշարժան իրադարձություններով: Առավել հիշարժան էր մեզ` երիտասարդներիս համար: Հենց 2012թ.-ին ստեղծվեց մեր երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը միավորեց բազմաթիվ հայ երիտասարդների: 2012թ.-ին մենք դրեցինք այն ծրագրերի հիմքերը, որոնք իրականացնելու ենք 2013 թվականին: Վստահ եմ, որ 2013 թվականը լինելու է հայ երիտասարդության միասնության տարի: Եվ հենց այս միասնությամբ նպաստելու ենք մեր երկրի զարգացմանը, առաջընթացին:
Սիրելի հայեր,
Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ցանկանում եմ, որ 2013թ.-ին աշխարհում լինի տևական խաղաղություն:
Թող գալիք տարին մեր երկրի համար լինի միասնության, հաղթանակների, նորանոր ձեռքբերումների, Աստծո շնորհներով լի տարի:
«Միասնություն» երիտասրդական ՀԿ-ի նախագահ Մարիամ Իսայան