Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոչ ԱՄՆ դեսպանին

17:40, հինգշաբթի, 17 հուլիսի, 2014 թ.
     Հարգելի դեսպան, այսօր մենք պայքարում ենք, որպեսզի միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն ճանաչվի որպես անկախ, ինքնիշխան պետություն: Ինչո՞ւ երբև այդ հարցի շուրջ քննարկումներ չեք նախաձեռնում, չէ՞ որ Դուք ԱՄՆ-ի դեսպանն եք ոչ թե Ադրբեջանում, այլ ՀՀ-ում: Մեր հերոսները զուր չեն իրենց կյանքի գնով Արցախն ազատագրել, որբ թողնելով իրենց երեխաներին եւ այրիացնելով իրենց կանանց: Այսօր հայ ժողովուրդն ավելի մեծ խնդիր ունի լուծելու, քանի Ձեր նշած և Ձեր կողմից բարձրաձայնած տարածքների խնդիրը: Ունենք Նախիջևան, Արևմտյան Հայաստան… Մեկ դար շարունակ ողբում ենք 1, 5 մլն անմեց զոհերի հիշատակը: Պահանջում ենք, որ անպատիժ մնացած ոճրագործներն ընդունեն իրենց մեղքն ու համարժեք կերպով փոխհատուցեն հայ ժողովրդին հացրած վնասը: Հարևան երկրին սիրաշահելու փոխարեն ուղիղ նայեք ճշմարտության աչքերին:
     Մենք մեր երկրին, մեր ազգին, զոհված զինվորին չենք դավաճանի:
     Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3064 | 0 | 0
Facebook