Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքական խաղեր՝ 2015-ին ընդառաջ

11:31, հինգշաբթի, 17 հուլիսի, 2014 թ.

Ինչքան մոտենում է հայոց եղեռնի 100-րդ տարելիցը, այնքան ավելի անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում մեր արեւմտյան ու արեւելյան հարեւանների կյանքում:
     Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Օբաման շատ հաճախ հրաժարվում է Էրդողանի հետ շփումներից, եւ վերջինս փորձում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար օգտագործել Հայաստանը: Օրեր առաջ Taraf պարբերականում հայտնվել էր մի տեղեկություն, ըստ որի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է առաջիկա սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը:
     Թուրքական Rotahaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում է գործադրում Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցները (Թուրքական դպրոցներ) փակելու համար։ Էրդողանն իր նպատակին հասնելու համար Ադրբեջանին շանտաժի է ենթարկում՝ սպառնալով բացել Հայաստանի հետ սահմանը եւ օրեր առաջ Taraf պարբերականում հայտնված տեղեկությունը դրա վառ վկայությունն է։
     Փաստորեն, Թուրքիան մի կողմից փորձում է սիրաշահել ԱՄՆ-ին, մյուս կողմից ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա: Այլ կերպ ասած՝ թուրքերը ցանկանում են մեկ հարվածով երկու նապաստակ որսալ, իսկ այդ հարվածային գործոնը հենց «հայկական խաղաքարտն» է:
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2703 | 0 | 0
Facebook