Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տարեվերջյան այցը Վայոց ձոր

Անի Սմբատյան
Հեղինակ`
Անի Սմբատյան
13:38, կիրակի, 30 դեկտեմբերի, 2012 թ.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տարեվերջյան այցը Վայոց ձոր
     ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ: Նախարարի առաջին կանգառը եղել է Խաչիկ գյուղի զորամասը:
     ՀՀ գյուղատնտեսության նախարարին ուղեկցել են գեներալ – մայոր Պողոս Պողոսյանը և Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
     ՀՀ գյուղատնտեսության նախարարը ջերմորեն ողջունել է Հայոց բանակի զինորներին, շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ, մաղթել է քաջառողջություն, նորանոր հաղթականներ և շնորհակալություն է հայտնել անձնվեր ծառայության համար:
     ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Խաչիկ գյուղի սահմանապահ դիրքերում ծառայող զինվորներին: Իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է. « Շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ տոկունություն ու խաղաղ ծառայություն, հաջողություններ` պետության սահմանները անառիկ պահելու գործում, իսկ Ձեր ընտանիքներին` քաջառողջություն ու բարօրություն, մեր պետությանը` էլ ավելի հզորացում»:
     ՀՀ գյուղատնտեսության նախարարը տարեվերջյան հանդիպում է ունեցել նաև Խաչիկ գյուղի բնակիչների հետ: Հանդիպման ընթաքցքում նախարարն ամփոփել է գյուղատնտեսական տարին, նշել այն ձեռքբերումները, որն ունեցել է Հայաստանի գյուղատնտեսությունը 2012 թվականին և փոխանցել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի ցուցումով շարունակական են լինելու պետության աջակցության ծրագրերը գյուղացուն նաև հաջորդ տարի: Հանդիպման ավարտին նախարարը շնորհավորել է նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ուժ ու կորով և նորանոր հաջողություններ է մաղթել հայ գյուղացուն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4100 | 0 | 0
Facebook