Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Ամանորյա բարեմաղթանքը.

Անի Սմբատյան
Հեղինակ`
Անի Սմբատյան
09:51, ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2012 թ.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Ամանորյա բարեմաղթանքը.

Հարգելի գործընկերներ,

Պատմություն է դառնում ևս մեկ տարի, որը մեզ համար հաջող էր ու բերքառատ: Այն Ձեր լարված, քրտնաջան ու արարող աշխատանքի և իշխանությունների շարունակական ուշադրության ու աջակցության արդյունքն էր: Գերազանցվեցին նախորդ տարվա բոլոր ցուցանիշները: Լուրջ քայլեր կատարվեցին երկրի պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ:

Այդ ամենն ամուր հիմք դարձան հաջորդ` 2013 թվականն ավելի մեծ լավատեսությամբ ու վճռականությամբ մուտք գործելու, մեր հողն ավելի բարեբեր, մեր աշխատանքն ավելի հատուցվող, մեր կյանքն ավելի ապահով դարձնելու համար:

Եվ այսօր, Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքով, ես ի սրտե շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Նոր` 2013 թվականը թող բախի ձեր դռները քաջառողջության, խաղաղության, հայրենի հողի նկատմամբ զորացող ու զորացնող հավատի իրական մաղթանքներով: Թող գալիք յուրաքանչյուր օրը բարի ու լուսավոր անականկալ բերի Ձեզ:

Աստված մեզ պահապան:


    
    

Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3374 | 0 | 0
Facebook