Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անծանոթը

23:05, կիրակի, 29 հունիսի, 2014 թ.

Կյանքում երբեմն պատահում են այնպիսի բաներ, որոնք անջնջելի տպավորություն են թողնում և անշրջելիորեն փոխում կյանքիդ ընթացքը: Սա երևի թե կարելի դասել նման դեպքերի շարքին:

Մթամած օր էր: Կրկին նույն առօրյան: Տանից դուրս եկա մի փոքր շուտ: Կանգառում ոչ ոք չկար: Նստեցի երթուղային: Ամեն ինչ նույնն էր, մարդկանց նույն դժգոհ դեմքերը, խեթ հայացքները՝ ուղղված միմյանց, ժպիտի մի նշույլ անգամ չկա: Շարունակ նայում էի պատուհանից դուրս և փորձում կտրվել այդ ամենից, ինձ ազատել դաժան իրականությունից և մտքերիս թևեր տալով՝ ինձ զգալ մի այլ՝ հեքիաթային աշխարհում: Բայց որոշ ժամանակ անց մի անսովոր բան շեղեց ուշադրությունս: Երթուղային բարձրացավ մի երիտասարդ, ում առեղծվածային հայացքը գրավեց իմ ուշադրությունը, մեր հայացքները հանդիպեցին միմյանց, նա աներևույթ ժպտում էր, ես առաջին անգամ էի նրան տեսնում, բայց նա այնպես էր ինձ նայում կարծես մի ամբողջ կյանք ինձ ճանաչում էր…..ես կրկին շարունակեցի նայել պատուհանց դուրս, բայց նրա հայացքը կարծես ուղեկցում էր ինձ, անհամբեր սպասում էի իմ կանգառին, ցանկանում էի մի րոպե առաջ ազատվել այդ ամենից, մթնոլորտը ճնշող էր…Եվ ահա հաջորդն իմ կանգառն էր, , , փորձեցի առաջանալ, բայց մի սառը հպում ինձ շանթահարեց, անծանոթը դողացող ձայնով ինձ խնդրեց օգնել իրեն….բայց ես ինձ կորցրած շտապեցի լքել երթուղայինը, , , ,

Դրանից անցել են տարիներ, բայց այսօրվա նման հիշում եմ ամեն մանրուք, , , , մեղքի զգացումն ինձ տանջում է……

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3032 | 0 | 0
Facebook