Դե երևի բոլորդ էլ գիտեք, որ ես սովորում եմ «Արվեստի ակադեմիայի» թատերական բաժնում: Շատ մոտ եմ կանգնած մշակույթին: Եվ Գյումրին էլ՝ համարվելով մշակույթային քաղաք, այստեղ ապրելով անկախ քեզանից մխրճվում ես մշակույթի ու արվեստի մեջ:
Այսօր ուզում եմ խոսել թատրոնի մասին: Իսկ իմ մյուս հոդվածներում կանրադառնամ կրկին ինձ շատ մոտ կանգնած արվեստներին:
Հայաստանում թատրոնը գոյություն է ունեցել դեռևս 2000 տարի առաջ, երբ թագավոր Տիգրան II-ը Տիգրանակերտում տասնյակ հազարանոց թատերական «շենք-ամֆիթատրոն» է կառուցել և այնտեղ ներկայացումներ տալու համար Հայաստան հրավիրել հույն անվանի դերասանների: Սակայն Տիգրանակերտի թատրոնը երկար կյանք չի ունեցել՝ ավերվելով հռոմեական զորքի կողմից:
Ընտանիքի պես մի բան է թատրոնը՝ իր ցավերով, իր վեճերով, իր ուրախություններով: Բեմում ամեն ինչ կենդանի է և ծնվում է հանդիսատեսի հետ միասին: Այդ կենդանի շփումը ոչ մի բանի հետ փոխարինել չի կարելի, պարզապես անհնար է:Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում:
«Թատրոնը մի վայր է, որտեղ կարող ես գտնել` ոչինչ չկորցնելով»
Երեխեք մի օր էլ կգաք թատրոն ու ինձ կտեսնեք:))))))