Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճակատագիր

10:18, չորեքշաբթի, 11 հունիսի, 2014 թ.
     Մարդը գալիս է աշխարհ որպես ազատ բանական էակ, անհատականություն՝ նախապես որոշակի առաքելությամբ: Ապրելով երկրի վրա՝ նա մշտապես կապված է Տիեզերքի հետ, քանի որ առանց կենսատու էներգիայի և ինֆորմացիայի չի կարող ապրել: Այդ ամենն ապահովում են հոգին և միտքը: Մարդու Տիեզերքից ժառանգած ինֆորմացիան և կենսակերպը կոչվում էճակատագիր: Ճակատագիրը հանդես է գալիս 2 ճյուղով, և, մարդն ապրելով, կյանքի ընթացքում անընդհատ ընտրում է: Նայած որ տարբերակը կընտրի, այդ տարբերակի մեջ էլ կշարունակի կյանքի ընթացքը՝ մինչև հաջորդ ընտրություն: Մարդուն ի վերուստ տրված է սեփական կյանքը դասավորելու հնարավորություն և ամեն ինչ մարդու ընտրությունն է որոշում: Հոգին նախապես տեղեկացված է այդ մասին և մարդուն տալիս է որոշակի ինֆորմացիա, սակայն նա չի ընտրում: Մարդն ունի միտք, և, եթե միտքն ու հոգին ներդաշնակ են, ընտրությունը ճիշտ է կատարվում, իսկ եթե հաղթում է միտքը, անտեսելով հոգու ձայնը, մարդու մեջ սկսվում է պայքար: Բոլորիս հետ պատահել է, երբ արել ենք մի բան, բայց կասկածելով ենք արել ու վերջում, երբ ինչ-որ բան սխալ է ստացվել, մտքում ասել ենք "ես գիտեի": Այո, քանի որ կասկածել արդեն նշանակում է չլսել սեփական ես-ին՝ ներքին ձայնին: Ընտրության ժամանակ մարդն անկախ իրենից խնդրում է Վերին ուժերին: Եվ, որպես օգնություն, մարդուն ի վերուստ տրվում են նշաններ. պարզապես հարկավոր է ճիշտ հասկանալ այդ նշանները: Նշանները կարող են լինել զգուշացնող, կանխարգելող, ամեն դեպքում դրանք տեսանելի են: Փորձենք հասկանալ նշանների դերը: Մենք որոշել ենք որևէ գործ ձեռնարկել և դա իրականացնելու ճանապարհին անընդհատ հանդիպում ենք արգելքների կամ ձգձգվում է ամեն բան: Դա արդեն նշան է՝ մի՛ շարունակիր, ճանապարհը քարքարոտ է: Կարող է լինել հակառակը. ամեն ինչ հեշտ է ընթանում, այսինքն, ճիշտ է ընտրությունը: Սովորաբար ճիշտ տարբերակը հեշտ է լինում, քանի որ ի սկզբանե մարդը ծնվել է վայելելու համար և ոչ տառապելու: Սակայն մարդկային ուղեղը ոչ միշտ է ընկալում հեշտն ու հասարակը: Մենք գալիս ենք աշխարհ և մեզ այստեղ սպասվում է նոր կյանք, որի ընթացքը մեր ձեռքերում է: Ամեն ինչ կարող է հեշտ լինել իրականում, բայց մենք ինքներս են սովոր բարդացնելու, քանի որ 2 տարբերակից ընտրում ենք դժվարը՝ կարծելով, որ ճիշտը դա է: /Այս ամենի արմատները շատ խորն են ու տանում են դեպի Աստվածաշունչ, որտեղ ամեն ճշմարիտ ներկայացված է իբրև տառապանք և հնազանդություն և զրկանք, որը չգիտես ինչու և ինչպես, բերում է հոգու վերելքի: /
Աղբյուրը` www.nordar.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3686 | 0 | 0
Facebook